00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակադեպրեսանտ գրքերի և ֆիլմերի ընտրանի. ինչ կարդալ ու դիտել այս օրերին

© Sputnik / Luiza SargsyanПолка с зарубежной литературой в книжном магазине "Букинист"
Полка с зарубежной литературой в книжном магазине Букинист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրականագետն ու կինոգետն արտակարգ դրության պատճառով տանը մնացած քաղաքացիներին առաջարկում են ձանձրույթից խուսափելու տարբերակներ։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հայտարարված արտակարգ դրության պատճառով շատերը տնից են աշխատում կամ օրվա մեծ մասը տանն են անցկացնում, ինչը կարող է ձանձրույթի պատճառ դառնալ։ Գրքերն ու ֆիլմերը կարող են օգնել։ Sputnik Արմենիան զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և կինոգետ Կարեն Ավետիսյանի հետ` պարզելու համար` ինչ գրքեր ու ֆիլմեր կառաջարկեն նրանք այս օրերի համար։

«Գրականությունն իր բնույթով հակադեպրեսանտ է, դրա համար պետք է շատ կարդալ։ Ու կարևոր չէ, որ այս պայմաններում ինչ- որ գրքեր ընտրվեն, որոնք կոնկրետ բովանդակային թիրախ ունեն»,-ասում է գրականագետը։ Նիկողոսյանն առաջարկում է կարդալ այնպիսի գրքեր, որոնք մարդուն օգնում են հասկանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ուժեղ է մեկուսացման վիճակում, որում այսօր հայտնվել է։

Продуктовая корзина — 2019: самые модные товары - Sputnik Արմենիա
Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները

«Ես առաջարկում եմ ամեն օր կարդալ պոեզիա, պատահական չէ, որ պոեզիան հին ժամանակներից ասոցացվել է աղոթքի հետ, բոլոր բանաստեղծությունները յուրօրինակ մանտրաներ են, որոնք բերում են խաղաղություն, հանգստություն ու մարդկանց միջից հանում դեպրեսային իրավիճակները»,-նշում է գրականագետը։

Կենսախինդ գրքերից Նիկողոսյանն առանձնացնում է Նիկոս Կաղանձակիսի «Հույն Զոռբան»` նշելով, որ կյանքի բոլոր իրավիճակներում լավ կողմնորոշվելու և դրանք հաղթահարելու գիրք է։ «Հակադեպրեսնտ» գրքերի նրա ցուցակում են նաև Ջոն Սթեյնբեքի «Մեր հոգսերի ձմեռը», Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը», որպես ուժեղ մարդկանց մասին գրքեր։ Համաճարակային իրավիճակին նվիրված Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» գիրքը ևս տեղ է գտնում առաջարկվող ցուցակում։

Գրականագետի խոսքով, քանի որ այս օրերին յուրաքանչյուրը տանը շատ ժամանակ է անցկացնում, և անգամ անձնական կամ ամուսնական հարաբերությունները կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել` և՛ դրական, և՛ բացասական առումով, և որպեսզի դրականը ավելի շատ լինի, կարելի է ընթերցել իսպանացի գրող Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» վեպը։

«Առօրյան ոչ միայն կարդալով, այլև որոշակի խաղով լցնելու համար կառաջարկեմ կարդալ նաև Միլոռադ Պավիչի «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը, որտեղ կան նաև գուշակելու խաղաքարտեր, թող փորձեն նաև դրանով զբաղվել»,–ասում է Նիկողոսյանը։

Սանդիկովը շնորհավորել է պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

Գրականագետի խորհրդով, կարելի է վերընթերցել դասականներին` Ստենդալին, Վիկտոր Հյուգոյին, Ֆեոդոր Դոստոևսկուն, նաև հայ դասականներին։ Ինչպես նաև` Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» վեպը, որը ճգնաժամային իրավիճակների ու մարդկանց արժևորելու մասին է, և ըստ գրականագետի, ընթերցելուց հետո կօգնի ավելի ուշադիր վերաբերվել մարդկանց ու փորձել ավելի ճիշտ հասկանալ։

Նիկողոսյանն առաջարկում է կարդալ նաև ժամանակակից, մեր կողքին այսօր ապրող գրողների գրքերը, որոնք կօգնեն ճանաչել մեր ժամանակը. Գուրգեն Խանջյանի վեպերը, Հովհաննես Վերանյանի գրքերը, Համբարձում Համբարձումյանի ժողովածուն, Հրաչյա Սարիբեկյանի վեպերը, Արփի Ոսկանյանին, Գրիգին, Հովիկ Աֆյանի գրքերը, Մհեր Իսրաելյանի «Ես եմ աշխարհի թագավորը» գիրքը և այլն։

Հատընտիր ֆիլմեր

Տանը մնալը հարմար առիթ է լավ ֆիլմեր դիտելու համար։ Կինոքննադատ, Sputnik Արմենիայի ռադիոհաղորդավար և «Ոսկե ծիրան»կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացնում է ամենատարբեր ֆիլմերի ընտրանի. ցուցակում տեղ են գտել և՛ վավերագրական, և՛ գեղարվեստական, և՛ անիմացիոն ֆիլմեր:

Интерьер ресторана Yasaman - Sputnik Արմենիա
Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

«Ձեր ազատ ժամանակը կարող է լցնել ֆրանսիացի ռեժիսոր Նիկոլյա Բեդոսի «Լավ ժամանակներ» կինոնկարը ։ Ֆիլմը պատմում է մի ընկերության մասին, որը օգնում է ցանկացողներին գնալ անցյալ և այնտեղ փոխել այն, ինչ կցանկանային: Ընկերության հաճախորդ է դառնում տաղանդավոր նկարիչը, որը կնոջ հետ հարաբերություններում ճգնաժամ է ապրում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 20 - ին Կաննի կինոփառատոնում», - ասում է Ավետիսյանը։

Կինոքննադատը խորհուրդ է տալիս դիտել 2017 թվականի շվեդական «Քառակուսի» կատակերգությունը, որի գլխավոր հերոսի հեռախոսն ու դրամապանակը փողոցում գողանում են։ Հատուկ հավելվածի միջոցով նա գործընկերոջ հետ գտնում է գողին և հասնում արդարության։

Հետաքրքիր տարբերակ է նաև ամերիկյան կինեմատոգրաֆի ծագող աստղ, ռեժիսոր ու սցենարիստ Նոա Բաումբահի «Ամուսնական պատմությունը»: «Ոսկե գլոբուսի» 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը մրցանակ է ստացել 6, ներառյալ՝ «Լավագույն դրամա»անվանակարգում:

«Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի Հայաստանը

Վավերագրական ֆիլմերի սիրահարներին Կարեն Ավետիսյանը խորհուրդ է տալիս դիտել «Ջրաներկը», որի գլխավոր կերպարը ոչ թե մարդն է, այլ այն ջուրը, որն անցնում է Բայկալ լճի փխրուն սառույցից մինչև Վենեսուելայի Անխել ջրվեժը:

Մուլտֆիլմի երկրպագուներն էլ լավ ընտրության հնարավորություն ունեն. նրանց կինոգետն առաջարկում է դիտել այս տարի թողարկված «Առա՛ջ» անիմացիոն ֆիլմը։ «Առա՛ջը» այնպիսի ստեղծագործություն է, որը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին ու դեռահասներին, այլև մեծահասակներին:

Լրահոս
0