00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի տնտեսություն. այսպես միայն ժամանակ ենք ձգում

© Sputnik / Роман Галкин / Անցնել մեդիապահոցСпад торговли
Спад торговли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնյաները հայտարարում են, որ չնայած միջազգային կազմակերպությունների հոռետեսական կանխատեսումներին` իրենց հաջողվել է տնտեսական աճ ապահովել, այնինչ փորձագետները նշում են, որ հայկական տնտեսության մոդելը, որն առավելապես հիմնված է փոխանցումների և թանկարժեք լեռնահանքային հումքի արտահանման վրա, սպառել է իրեն

Արշալույս Մղդեսյան, Sputnik

Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մակրոտնտեսական տվյալների` անցյալ տարի հայկական տնտեսությունն աճ է ապահովել երեք հիմնական ոլորտներում` արդյունաբերություն (5,2 տոկոս), գյուղատնտեսություն (11,7 տոկոս) և ծառայություններ (2,7 տոկոս)։ Արդյունքում 2015թ.-ին երկրի ընդհանուր տնտեսական ակտիվությունն աճել է 3,1 տոկոսով։ ՀՆԱ ցուցանիշները նույն շրջանի համար դեռ չեն հրապարակվել, բայց դրանք, որպես կանոն, շատ չեն տարբերվում տնտեսական ակտիվության ցուցիչից։

Քանի դեռ կառավարական պաշտոնյաներն իրենց սփոփում են հայտարարություններով, թե չնայած միջազգային կազմակերպությունների հոռետեսական կանխատեսումներին` իրենց հաջողվել է տնտեսական աճ ապահովել, փորձագետները նշում են, որ չի կարելի խոսել որակյալ աճի մասին, և հայկական տնտեսության մոդելը, որն առավելապես հիմնված է փոխանցումների և թանկարժեք լեռնահանքային հումքի արտահանման վրա, սպառել է իրեն։ Անցյալ տարի Ռուսաստանի տնտեսությունում բարդությունների պատճառով փոխանցումների ծավալը կրճատվել է 37 տոկոսով (իսկ Ռուսաստանից անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին փոխանցումները կրճատվել էին 43,7 տոկոսով), իսկ պղնձի և մոլիբդենի գների կտրուկ անկումը դժվարություններ է ստեղծել լեռնահանքային արդյունաբերության համար։ Դրա հետ կապված` չնայած զգալիորեն աճել են լեռնահանքային հումքի արդյունահանման զուտ ֆիզիկական չափերը (հիմնականում Թեղուտի հանքավայրի շահագործման հաշվին), դրամական արտահայտմամբ այդ ոլորտի աճը տպավորիչ չէ։

Կա՞ արդյոք աճ

Նման իրավիճակ նկատվում է նաև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն` աճ է նկատվում։ Չնայած գյուղատնտեսությունում 11,7 տոկոս աճի մասին պաշտոնական տվյալներին` դրամային արտահայտմամբ պատկերն այլն է, նշում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։ «Նույն պաշտոնական տվյալների համաձայն` 2014թ.-ին գյուղատնտեսությունում արտադրվել է շուրջ 993 մլրդ դրամի ապրանք։ Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 1,002 տրիլիոն դրամ։ Ստացվում է, որ ոլորն աճել է ընդամենը 9 մլրդ դրամով, ինչը 1 տոկոսից բարձր չէ։ Նույն իրավիճակն է նկատվում նաև արդյունաբերությունում»,- կարծում է Ասատրյանը։

Նշված ոլորտներում արտադրության ծավալները դոլարով գնահատելիս իրավիճակն ավելի վատ է։ Աճի փոխարեն նկատվում է զգալի անկում։ 2015թ.-ին արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալը, 2014թ.-ի նույն շրջանի համեմատ, կրճատվել է 10,3 տոկոսով, գյուղատնտեսությունում` 12,2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում` 8,2 տոկոսով։ Պղնձի և մոլիբդենի գների կտրուկ անկման ֆոնին (համապատասխանաբար` 25 տոկոս և 42 տոկոս) բավական բարդ իրավիճակում են հայտնվել նաև լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունները։

Նման ցուցանիշների դեպքում հազիվ թե կարելի է խոսել տնտեսության որակյալ աճի մասին։ Անցյալ տարի արտադրությունն աճել է միայն ֆիզիկական զանգվածով, բայց ոչ դրամային արտահայտմամբ։ Այստեղից էլ ֆերմերների բողոքները գյուղատնտեսական ապրանքի ցածր գնի առիթով։

«Գյուղացիների բողոքները վերաբերել են հենց այդ խնդրին։ Անցյալ տարի բարենպաստ եղանակային պայմանների պատճառով գյուղացիներին հաջողվել է ավելի շատ ապրանք արտադրել, բայց նրանք բախվել են ցածր գների և, համապատասխանաբար, ցածր պահանջարկի հետ։ Նրանցից շատերը, նույնիսկ վաճառելով ողջ բերքը, չեն կարողացել փակել իրենց ծախսերը, վճարել վարկերը»,- կարծում է տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։

Դրամը պետք է թուլանա

Ներկա պահին բացասական երևույթներից մեկը, որն արգելակում է Հայաստանի տնտեսության զարգացումը ռուբլու կտրուկ արժեզրկման և ռուսական տնտեսության բարդությունների ֆոնին, որքան էլ տարօրինակ է, հայկական ազգային արժույթի` դրամի համեմատաբար կայունությունն է։ Ռուբլու նկատմամբ դրամի կայունությամբ է պայմանավորված հայկական արտադրանքի արտահանման կտրուկ նվազումը ռուսական շուկա։ Անցյալ տարի Հայաստանից դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կրճատվել է շուրջ 30 տոկոսով այն դեպքում, որ թույլ ռուբլին թույլ չի տվել կրճատվել Ռուսաստանից Հայաստան ներկրման ծավալները։ Ռուսական շուկայում աշխատող գինի և կոնյակ արտադրողները գտնվում են վատ վիճակում։

Անհնար է տեղի արտադրողներին պաշտպանելու նպատակով ինչ-որ կերպ սահմանափակել Ռուսաստանից ներկրման ծավալները, քանի որ դա հակասում է Եվրասիական տնտեսական միության «ապրանքների և ծառայությունների ազատ տեղափոխության» սկզբունքին։ Այսօր երևանյան խանութներում կարելի է տեսնել Ռուսաստանից ներկրված ապրանք (ալյուր, պահածոներ), որոնք ավելի էժան են, քան տեղական արտադրության նույն ապրանքը։ Այսինքն` ռուսական որոշ ապրանքներ մատչելի գնի պատճառով մրցակցային առավելություն են ստանում։ Այստեղից էլ` Հայաստանում ալյուր արտադրողների բողոքները։ Ստացվում է, որ հայ արտադրողները կորցնում են դիրքերը ոչ միայն ռուսական, այլև տեղական շուկայում։

Դրա հետ կապված` եթե անցյալում հայկական դրամի կայունությունը համարվում էր տնտեսության զարգացման գրավական, ապա հիմա այն խոչընդոտում է տնտեսական ակտիվությունը։ «Ազգային արժույթի կայունությունն արդեն այն մեթոդը չէ, որը կարող է ապահովել տնտեսական զարգացում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք պետք է «ազատ լողալու» քաղաքականությունից անցնենք ազգային արժույթի կառավարման ռեժիմի։ Բայց այդ քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն տնտեսության իրական պահանջները»,- կարծում է Ասատրյանը` միաժամանակ հավելելով, որ ազգային արժույթի փոխարժեքի նկատվող աստիճանական թուլացումն առայժմ չի համադրվում արդի տնտեսական խնդիրների հետ։

Ստեղծված դժվարությունները, որոնց հետ բախվում են տեղի արտադրողները, որոշ առումով կարող է թեթևացնել նաև երկիր առաքվող ռուսական գազի սակագնի նվազումը, ինչի մասին հայկական իշխանությունները խնդրել են Մոսկվային։ Գազի սակագնի հնարավոր նվազումը կարող է զգալիորեն թուլացնել Հայաստանում գնաճային ռիսկերը, ինչը թույլ կտա իշխանություններին ավելի համարձակ բաց թողնել դրամն արժեզրկման «գիրկը»։ Բացառված չէ, որ ռուսական գազի զեղչի սպասումներով է պայմանավորված դրամի զգույշ և սահուն արժեզրկումը։ Դրա հետ կապված` գործընթացը կարող է արագանալ գազի սակագների զեղչ (կամ զեղչի երաշխիքներ) ստանալու դեպքում։

Նման տնտեսությամբ հեռու չես գնա

Նշված փաստերը վկայում են այն մասին, որ հայկական տնտեսական մոդելը, որը մինչև հիմա աշխատել է լեռնահանքային հումքի բարձր գների և դրամական փոխանցումների շնորհիվ, սկսում է իրեն չարդարացնել։ Այդ ֆոնին նույնիսկ 3,1 տոկոս տնտեսական ակտիվությունը չի կարելի որակյալ աճ համարել, որը կարող է դրական անդրադառնալ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Իրավիճակը խորանում է նաև սոցիալական բևեռացման, բնակչության շրջանում եկամուտների բաշխման բարձր անհամաչափության և տնտեսության մենաշնորհացման պատճառով։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի տնտեսությունն ամենաշատ մենաշնորհայինն է։

«Հայկական տնտեսության գործող մոդելն արդեն սպառել է իրեն։ Ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են համարձակ որոշումներ, նորարարական, արդիականացված տնտեսություն կառուցելու քայլեր։ Սակայն կառավարության գործողություններն ուղղված են միայն իրադրային որոշումներ գտնելուն, ինչպես, օրինակ, վարկեր ներգրավելն է։ Այդպես կարելի է միայն ժամանակ ձգել։ Երկրի ներքին պարտքն արդեն հասել է ՀՆԱ-ի 50 տոկոսին, իսկ պետական պարտքը մասնավոր սկուտերի հետ կազմում է ՀՆԱ շուրջ 85 տոկոսը, ինչն արդեն վտանգավոր է։ Եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, տնտեսությունը կարող է կոլապսների բախվել»,- կարծում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

 

Լրահոս
0