00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշտարակ-կաթ»-ը գնաց, բայց խոստացավ վերադառնալ

© Sputnik / Asatur YesayantsКомпания "Аштарак кат"
Компания Аштарак кат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աշտարակ-կաթ» ընկերությունը ֆինանսական դժվարություններ ու պարտքեր ունի, բայց սնանկացման եզրին չէ և ծրագրում է առաջիկայում վերադառնալ շուկա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանը:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Աշտարակ-կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանի խոսքով` արդեն մի քանի օր է, ինչ «Աշտարակ-կաթ» ընկերությունը խիստ սահմանափակել է արտադրվող ապրանքի քանակը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ արտադրությունը լիովին դադարեցված չէ, բայց ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի:

«Վերջին տարիների ընթացքում ընկերությունը վնասներ և կրեդիտորական պարտքեր է կուտակել` գործընկերների, պետական բյուջեի, աշխատակիցների և գյուղացիական տնտեսությունների հանդեպ: Պարտքերը թույլ չէին տալիս ունենալ շրջանառու միջոցներ: Դրանց հետևանքով ստիպված էինք խիստ սահմանափակել թողարկվող արտադրանքի քանակը»,- ասաց Արթուր Առաքելյանը:

Չնայած ֆինանսական դժվարություններին, ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը կամ սնանկության գործընթաց սկսել, իսկ ժամանակավոր դադարը, Արթուր Առաքելյանի դիտարկմամբ, անհրաժեշտ էր, որպեսզի ընկերությունը կարողանա «շունչ քաշել» ու ծրագրել հետագա անելիքները:

Компания Аштарак кат - Sputnik Արմենիա
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

«Զարգացման ծրագրեր ունենք, որոնց շնորհիվ առաջիկայում հույս ունենք, որ կվերականգնենք արտադրությունը»,- ասաց մեր զրուցակիցը` չմանրամասնելով, սակայն, թե ինչ ծրագրեր են դրանք, և ինչի շնորհիվ է ընկերությունը պատրաստվում հաղթահարել ներկա դժվարությունները:

Նշենք, որ «Աշտարակ-կաթ» ընկերության ֆինանսական դժվարությունների ու պարտքերի մասին առաջինը դեռ ամիսներ առաջ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ` նշելով, որ ընկերությունը մի քանի ամիս շարունակ չի վճարում մթերած կաթի դիմաց: Ապա նաև լուրեր տարածվեցին, թե ընկերությունը պարտքի դիմաց գյուղացիներին իր արտադրած պանիր է առաջարկել, ինչը դարձյալ դժգոհությունների առիթ էր դարձել:

«Աշտարակ-կաթ»-ի ֆինանսական դժվարությունների մասին են վկայում նաև Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները: Դրանց համաձայն, եթե 2015թ-ին «Աշտարակ-կաթ»-ը ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում 110-րդն էր և հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 766 514 900 դրամ հարկ էր վճարել, ապա այս տարի ընկերության դիրքերը կտրուկ վատթարացել են: 2016թ-ի նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարները գրեթե կիսով չափ նվազել են` հասնելով 372 832 000 դրամի: Իսկ խոշոր հարկատուների 110-րդ տեղից «Աշտարակ-կաթ»-ը տեղափոխվել է 237-րդ հորիզոնական:

Լրահոս
0