00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրկին կոնյակի «օտար» սպիրտ են ներմուծում. ի՞նչ հոտ է գալու մեր կոնյակից

© Pixabay / ginamiroКоньяк
Коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչի՞ համար է Հայաստանին պետք դրսից բերված կոնյակի սպիրտը։ Հստակ պատասխան չկա, միայն ենթադրություններ։ Իսկ ամեն ինչ ուղղելու համար առնվազն երեք տարի է պետք։

ԵՐԵՎԱՆ. 17 օգտսոսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական կոնյակը պետք է պատրաստվի միայն խախտողի տեղական սպիրտից։ Այսպիսին են ազգային օրենքները։

Այնուամենայնիվ, շատերը հազարավոր տոննաներ կոնյակի սպիրտ են բերում։ Համեմատության համար ասենք, որ 2016 թվականին այդ ներմուծումը տեղական կոնյակի արտադրության գրեթե կեսն է կազմել. դա միայն պաշտոնական տվյալներով։ Չունենալով ապացույցներ` չենք կարող բացահայտ հայտարարել, որ դա տեղական կոնյակի հետ են խառնում (կրկնում ենք` ազգային օրենքը արգելում է դա)։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Մի գավաթ «դիվին»` «կոնյակի» փոխարեն. ո՞վ և ինչո՞ւ հայերին չի թողնում կոնյակ խմել

Այլ տարբերակ էլ կա. սպիրտը բերում են այստեղ, ձևակերպում են որպես հայկական ու արտասահման են արտահանում։ Եթե արտասահմանյան ապրանքին հայկական ծագման մասին վկայական է տրվում, դա էլ է խախտում։ Բայց այստեղ էլ հստակ փաստեր չկան։

Եբթադրենք, որ չկան։ Այդ դեպքում դրա հետ ի՞նչ են անում։ 2016 թվականին Հայաստան է ներմուծվել 9 միլիոն 300 հազար լիտր կոնյակի սպիրտ։ Ի՞նչ են այն արել։ Օլիգարխների համար լոգա՞նք են կազմակերպել։ Թե տորթերի ու կոնֆետների մեջ են ավելացրե՞լ։ Իրոնիան, կարող է «քաղցր» է, սակայն իրականությունն է դառը։ Ու պետք չէ կարծել, թե մեր կոնյակի գնորդներն այդ ամենի մասին չգիտեն։ Ու այս ամենին գումարած` դեռ պետք է հրաժարվել «կոնյակ» անվանումից։ Ճիշտ է, ոչ հիմա։ Բայց 25 տարի հետո այդ անվանումով այլևս չենք կարող իրացնել մեր կոնյակը դրսում, այդ թվում և` ռուսական շուկայում։

Ի՞նչ անել

«Որևէ շուկայում անկախ լինելու համար` լինի դա Ռուսաստանում, Արևմուտքում կամ Չինաստանում, սկզբի համար պետք է ազատագրվել սեփական կեղծումներից։ Հակառակ դեպքում դու ուրիշներին օդդ փակելու հնարավորություն ես տալիս։ Ու ոչ ոք չգիտի` երբ ու ինչպես գործընկերներդ կօգտագործեն դա», – ասում է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Книга Армянский народ в Великой Отечественной войне 1941-1945 гг. Климента Арутюняна - Sputnik Արմենիա
Ինչպես է հայկական կոնյակը ծովակալ Իսակովին «վերածել» հայի

Եթե այդ ալկոհոլի գումարները միայն մի խումբ օլիգարխների հաշվին «կաթեին», շատ ավելի հեշտ կլիներ լուծել այդ հարցը։ Բայց դրանից կախված են հարյուրավոր աշխատատեղեր գործարաններում, նաև խաղող աճեցնող գյուղացիների տասնյակ ընտանիքներ։

Կոնյակի սպիրտը շարունակում են Հայաստան ներմուծել նաև նոր կառավարության օրոք։ ՀՀ ՊԵԿ–ի տվյալներով` 2018 թվականի մայիս–հունիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 280 հազար լիտր կոնյակի սպիրտ։ Ճիշտ է ` դա նախկինից ավելի քիչ է (կոնյակի արտադրության մոտ 5-6%, այլ ոչ թե ավելի քան 40%–ը)։ Արդյո՞ք սրանք վերջին կաթիլներն են։ Թե ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է։

Ամենադժվարն այն է, որ այդ ինդուստրիայից տասնյակ հազարավոր մարդիկ են կախված։ Ինչպե՞ս։

Ասենք, եթե նոր իշխանությունները թույլ չտան էժան սպիրտ ներմուծել ու գործարանները ստիպված լինեն աշխատել միայն տեղականով։ Այդ դեպքում կոնյակը կթանկանա, այդ թվում` նաև ռուս սպառողների համար։ Բա որ նրանք չուզեն ավել վճարել։ Այդ ժամանակ գները պահելու համար գործարարներն ամենայն հավանականությամբ կսկսեն գյուղացիներին ավելի քիչ վճարել խաղողի համար։ Ելք կա՞։ Հնարավոր է։

«Եթե կոնտրաֆակտի արգելքը գոնե երկու-երեք տարի տևի, գործարաններն ուզած–չուզած միայն տեղական խաղող կգնեն, որ գոնե ինչ-որ ձև աշխատեն։ Ինչու՞ երեք տարի։ Որովհետև հիմա ամենաշատը երեք տարեկան կոնյակն է վաճառում։ Այդ պատճառով, եթե արգելքն ավելի երկար տևի, բոլորն ուզած–չուզած կսկսեն որակյալ ապրանք արտադրել», – ընդգծում է Հարությունյանը։

Նա համոզված է, որ եթե արտասահմանում տեսնեն, որ դա լուրջ է ու տևական բնույթ է կրելու, ապա կհավատան հայկական ապրանքի որակին ու պատրաստ կլինեն ավելի վճարել։

Ու այդ ժամանակ ռուսաստանցիներին կարելի է ուրախացնել նաև առանց «կոնյակ» բառի։ Քանի որ բոլորը կիմանան` շշերում ինչ է։

Լրահոս
0