00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ազատ գոտի Հայաստանում. կրիպտոարժույթ ձեռք կբերեն, բայց չեն լվանա

Բաժանորդագրվել
Հայաստանում բացվում է բլոքչեյնի ազատ տնտեսական գոտի։ Բայց կրիպտոարժույթով գործարքներ այստեղ չեն լինի. Հայաստանում չի թույլատրվում։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նոր ազատ տնտեսական գոտում մայնինգ կլինի, բայց կրիպտոարժույթով առևտուր չի լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 30-ի նիստում «կանաչ լույս» է տվել նոր, արդեն չորրորդ տնտեսական գոտուն։ Դրա կազմակերպիչը` «Էկոս» ընկերությունը, ցանկանում է բլոքչեյնի և «ամպային» ծառայությունների կենտրոն բացել Հրազդան քաղաքում։

Շատերին թվում է, որ նախագիծը բացվում է միայն մայնինգի համար։ Առավել ևս, որ ազատ գոտին բացվում է Հրազդանի ջերմաէլեկտրակայանների մոտ։

«Բայց դա բոլորովին այդպես չէ։ Այստեղ կլինեն բլոքչեյն մշակողներ, հետազոտական կենտրոններ և շատ այլ բաներ։ Միայն չեն լինի կրիպտոարժույթով գործարքներ», — ասաց Լալայանը։

Հայաստանում թույլ չեն տալիս առևտուր անել այդ արժույթով և փոխանակել այն։ Իսկ ահա «մայնինգը» ոչ ոք չի արգելում։ «Ամեն դեպքում Կենտրոնական բանկի գործընկերները ոչ մի նկատողություն չեն արել այդ կապակցությամբ»,- հավելեց Լալայանը։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Նոր ազատ տնտեսական գոտում արդեն աշխատելու ցանկություն հայտնած մարդիկ կան. նախարար

Նա հիշեցրեց, որ կրիպտոարժույթի մայնինգն օրինականացված է ոչ միայն Սինգապուրում կամ Հոնկոնգում, այլ նաև այնպիսի պահպանողական երկրում, ինչպիսին Բելառուսն է (որը նաև Հայաստանի գործընկերն է ԵԱՏՄ-ում)։ Այնտեղ նույնիսկ թույլ են տալիս գնել և փոխանակել տոկեններ։

Սկզբում «Էկոսն» ուզում է ազատ գոտում ներգրավել 50 ընկերություն, այնուհետև այդ թիվը հասցնել 150-ի։ Իսկ դրանք ի՞նչ ընկերություններ են, իսկ եթե հանկարծ չգա՞ն։

«Այստեղ կցանկանայի մի պարզաբանում անել։ Ազատ գոտու կազմակերպիչն անձամբ այնտեղ չի աշխատում։ Նա միայն ենթակառուցվածք է ստեղծում և ընկերությունից վարձակալության վճար գանձում։ Ուստի կազմակերպիչն առաջի հերթին շահագրգռված է, որ հնարավորինս արագ ամեն ինչ կառուցի (իսկ դա էժան չէ), իսկ հետո գտնի և բերի հնարավորինս շատ ընկերություններ։ Չէ՞ որ եկամուտը ստանում է հենց նրանցից», — ասաց Լալայանը։

Կարո՞ղ են արդյոք այստեղ գալ «ոչ միանշանակ» հեղինակություն ունեցող ընկերությունները։ Օրինակ` կրիպտոարժույթներով փող «լվացողները»։

«Ոչ, չեն կարող», — ընդգծեց Լալայանը։ Ազատ գոտի կազմակերպողը կապեր է հաստատում ընկերությունների հետ։ Բայց նա չի որոշում, թե ով է այնտեղ աշխատելու։ Չէ որ ազատ տնտեսական գոտում բիզնեսն ազատվում է հարկերից։ Միայն Հայաստանի կառավարությունն է որոշում, թե ում ազատի հարկերից։

Ընկերությունների հայտերը դիտարկում է կառավարական հանձնաժողովը։ Եթե փող լվանալու կասկած առաջանա, ԿԲ-ը միանգամից կարտահայտվի, իսկ օֆշորի դեպքում`ֆինանսների նախարարությունը կամ Պետեկամուտների կոմիտեն։

«Ուստի անհանգստանալու առիթ չկա։ Մենք նույնիսկ չենք հարցնում, թե ինչպիսի ընկերությունների հետ է «Էկոսը» բանակցություններ վարում։ Երբ բանը հասնի կոնկրետ հայտերին, այդ ժամանակ էլ կտեսնենք», —ավելացրեց Լալայանը։

Հիմա «Էկոսը» պետք է մեկ ամսվա ընթացքում պայմանագիր կնքի կառավարության հետ։ Իսկ դրանից հետո տարվա ընթացքում ազատ գոտու համար նախապատրաստի անհրաժեշտ ենթակառուցվածքը։

Լրահոս
0