00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրները պետք է «սեփական Airbus» գործարկեն. Տիգրան Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsЭксклюзивное интервью председателя Коллегии ЕЭК Тиграна Саркисяна агенству Sputnik Армения (23 октября 2018). Еревaн
Эксклюзивное интервью председателя Коллегии ЕЭК Тиграна Саркисяна агенству Sputnik Армения (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՀ նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է եվրասիական ապրանքանիշներ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկիրները պետք է Airbus–-ի արտադրության պես ծավալուն սեփական նախագծեր իրականացնեն։ Մոսկվայում «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամները պետք է եվրասիական ապրանքանիշներ ստեղծեն։

«Մենք պետք է մեծ նախագծեր ձեռնարկենք, որոնք թույլ կտան երրորդ երկրներին ներկայանալ որպես մեկ ամբողջություն։ Այսօր մենք չունենք այնպիսի նախագիծ, ինչպիսին է ԵՄ–ի Airbus–ը», – ասաց Սարգսյանը։

ԵՏՀ կոլեգիայի նախագահը վստահ է, որ ինտեգրացիոն միավորումը նման նախաձեռնության կարիք ունի, քանի որ նախագծում ներառված երկրները, ձեռնարկությունների միջև եղած գործառնական կապերը, ենթակառուցվածքը այն բազային տարրերն են, որոնք պահում են Միության գործունեության արդյունավետությունը։

Главы Минтранса РА и РФ Акоп Аршакян и Евгений Дитрих подписали соглашение о создании и деятельности Международного бюро по расследованию авиационных происшествий и серьезных инцидентов в рамках ЕАЭС (22 ноября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանն ավիացիոն պատահարների հետաքննման մարմին կստեղծեն ԵԱՏՄ–ում

«Մենք աշխատանք ենք իրականացրել, վերլուծել ենք։ Մոտ 110 նախագիծ ունենք, որոնք, մասնագետների կարծիքով, ինտեգրացիոն ներուժ ունեն, և բոլոր երկրները կարող են ներառվել դրանցում», – ասաց Սարգսյանը` ավելացնելով, որ դրանց իրականացման համար ստեղծվել է «ԵՏՀ տեխնոլոգիական հարթակների» մեխանիզմը։

Ընդհանուր առմամբ գործում է 12 հարթակ (գերակա ուղղություններով), որոնք ներգրավում են բիզնեսն ու կապեր հաստատում ընդարձակ նախագծերի համար։

Թեման քննարկվել է նաև Երևանում Եվրասիական շաբաթվա ընթացքում։

«Հիմա մենք ակտիվորեն առաջ ենք մղում ոսկերչության ոլորտում եվրասիական ապրանքանիշ ձևավորելու նախագիծը։ Մեր բոլոր հինգ երկրներն էլ համեմատական առավելություններ ունեն այդ ոլորտում, բայց մենք դեռ չեն կարող իրացնել այդ ներուժը և առայժմ չենք կարող երրորդ երկրներին ներկայանալ որպես մեկ ամբողջություն», – նշեց ԵՏՀ նախագահը։

Նրա խոսքով` պայմանավորվածություն կա Եվրասիական ոսկերչական գրասենյակ ձևավորելու վերաբերյալ` ոսկերչական խոշոր ձեռնարկությունների ներգրավմամբ, որոնց այսպես կոչված «մարկետմեյքերների» (շուկայի ստեղծող) կարգավիճակ կտան ու պետությունից ֆինանսական օգնություն կստանան։

Саммит ЕАЭС (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Որքա՞ն գումար է ստանում Հայաստանը ԵԱՏՄ–ին անդամակցության արդյունքում

Մարկետմեյքերները կսահմանեն եվրասիական ստանդարտներ, մթերքի որակի պահանջեր և այլն։

Սարգսյանի ներկայացրած երկրորդ ուղղությունը լուսատեխնիկական ոլորտն է։ Այս պահին երրորդ երկրներն արդեն «գրավել» են շուկայի 70%–ը, բայց Սարգսյանի կարծիքով` ԵԱՏՄ երկրների ներուժը հսկայական է։

Երրորդ ուղղությունը թվային օրակարգն է։ Երկրների նախագահներն արդեն հաստատել են ԵԱՏՄ թվային փոխակերպման օրակարգը։ Դրա շրջանակում վեց նախաձեռնություն են հաստատել, ևս 30–ը մասնավոր սեկտորից են ստացել։

«Թվային խոշոր նախագծեր են, որոնք մենք մասնավոր սեկտորի հետ մշակում ենք, ֆինանսավորում ենք հետազոտական մասը և ինտեգրման համար ակնհայտ արդյունքի դեպքում ներկայացնում ենք ԵԱՏՄ խորհրդի հաստատմանը», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` 2019 թվականին այդ նախաձեռնությունների իրականացման համար երկրներին գումարներ կհատկացնեն։ Այս հարցում ԵՏՀ–ն կարող է համագործակցել Եվրասիական բանկի հետ։

«Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» տասներեքերորդ միջազգային համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 22–ին։

Լրահոս
0