00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուքմեյքերական գրասենյակներին թույլ կտան աշխատել ևս մի տարի. օրենքի նախագիծը մեղմացվել է

© Pixabay / stokpicИгровые автоматы в казино
Игровые автоматы в казино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի 63 000 խաղացողներից 3000–ը մոլի խաղացողներ են։ ԱԺ պատգամավորներն առաջարկում են սահմանափակել մոլախաղերի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Վիճակախաղերի գովազդն ու տարածումը սահամանփակող օրինագիծը մեղմացվել է։ Այդ մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով` որոշվել է Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում ու մարզկենտրոններում թողնել յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերության մեկական գրասենյակ։ «Մեկ տարուց հետո այդ կետերն աստիճանաբար կփակվեն` նախ մարզկենտրոններում, ապա Երևանում»,– ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` հավելելով, որ այս 1-2 տարի հետաձգումն արվում է հատկապես փոքր բուքմեյքերական գրասենյակների համար, որոնք հիմնականում աշխատում են առձեռն խաղադրույքների ոլորտում։

Մութ անկյուն - Մեսրոպ Առաքելյան - Sputnik Արմենիա
«Ղումարբազությունը» դարձել է աշխատանք աղքատ բնակչության համար. Մեսրոպ Առաքելյան

Այսօր Հայաստանում, ըստ Թունյանի, խաղադրույքների շուրջ 85 տոկոսն իրականացվում է օն–լայն տիրույթում, մնացած 15 տոկոսը` «բեթ շոփերի» միջոցով։ Ընդ որում, օն–լայն խաղադրույքների դինամիկան աստիճանաբար աճում է։

1.5-2 տարի անց, Բաբկեն Թունյանի խոսքով, փոքր ընկերությունները կկարողանան ադապտացվել նոր պայմաններին և շուկայում մոնոպոլիզացված վիճակ չի ստեղծվի։

Օրինագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը, թեև ընդառաջել է նախագիծը մեղմացնելու առաջարկներին, բայց ժամկետների հետաձգման հետ այնքան էլ համաձայն չէ։ Նրա համոզմամբ, ժամանակն այս դեպքում կարող է կործանարար ազդեցություն ունենալ մոլախաղերով տարված անձանց համար։

«Խոսքը 63 000 խաղացողների մասին է, որոնցից 3000–ը մոլի խաղացողներ են։ Իսկ բուքմեյքերական գրասենյակներում ոչ մասնագիտական աշխատանքով զբաղված են 1345 մարդ, որոնց աշխատանքը կորցնելը մենք 1 տարի քննարկում ենք, դեռ մի տարի էլ կձգվի, այդ ընթացքում նրանք կկարողանան իրենց համար աշխատանք գտնել։ Բայց այն մարդիկ, ովքեր իրենց տները կրվել են, դժվար թե կարողանան դրանք հետ բերել»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։

Լրահոս
0