00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարան

© Sputnik / Armenuhi MkhoyanСотрудницы компании Sasstex
Сотрудницы компании Sasstex - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու Sasstex ընկերության մի խումբ աշխատակցուհիներ շարունակում են իրենց բողոքը ներկայացնել աշխատանքի վատ պայմանների ու վարձատրության չափը նվազեցնելու հետ կապված: ՄԻՊ-ի գրասենյակն արդեն արձագանքել է նրանց ահազանգին: Հարցով հետաքրքրվելու հերթը մարզպետարանին էլ հասավ:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արտերկրյա պատվերով արտահագուստ թողարկող Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատակցուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու և աշխատանքային վատ պայմանների հետ կապված: Այսօր՝ մայիսի 31-ին բողոքող աշխատակցուհիների լսելու համար ֆաբրիկա էր եկել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը. նրանց հետ հանդիպումը կայացել է «Սասստեքսի» հաշվապահի, նաև՝ շինարարության պատասխանատուի ներկայությամբ:

Сотрудницы компании Sasstex - Sputnik Արմենիա
Սպառնացել են աշխատանքից ազատել բանվորուհիներին. ինչ է կատարվում «Սասստեքս» ընկերությունում

Հանդիպումից հետո, որին, ըստ տեղեկությունների, նաև արհմիությունների ներկայացուցիչ է մասնակցել, Շիրակի փոխմարզպետը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ հարցեր են արծարծվել: Նրա խոսքով, բողոքող բանվորուհիները նշել են ապրիլին նախորդից ավելի ցածր աշխատավարձ ստանալու հանգամանքը և, որ խոսակցություններ կան, թե մայիսի համար ընդհանրապես չեն էլ վարձատրվելու: Սակայն մայիսի դիմաց ընդհանրապես աշխատավարձ չստանալու մասին խոսակցությունները հերքել է ձեռնարկության՝ հանդիպմանը մասնակցող  ներկայացուցիչը:

Փոխմարզպետը նկատել է, որ հանդիպման ընթացքում արծարծված մանրամասնների համաձայն ստացվում է, որ «Սասստեքսը» աշխատանքի գնահատման նոր համակարգ է մտցրել կիրառության մեջ, ինչի հետևանքով աշխատողների վարձատրության չափը կարող է ավելի ցածր լինել, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, այսինքն՝ 55 հազար դրամից ցածր:

«Դա անթույլատրելի է»,-հայտարարեց Վարդան Գրիգորյանը, նկատելով, որ նման մոտեցումը պետք է վերանայվի,- «Ի՞նչ է նշանակում աշխատել շաբաթական 40 ժամ և դրա դիմաց ստանալ ամիսը՝ 37 կամ նույնիսկ 23 հազար դրամ աշխատավարձ»:

Փոխմարզպետը նշեց նաև, որ ինքը տեղեկություն ուներ, թե ձեռնարկության կարի մեքենաները գերժամանակակից են, այնինչ կար անող բանվորուհիները պնդում են, որ հին կարի մեքենաներ են դրված, ինչի պատճառով էլ իրենց աշխատանքը երկար է տևում:

Այս դեպքում հարց է ծագում, որ եթե նոր կարի մեքենաներ չեն, ապա ի՞նչ նպատակների են ծառայել ներդրումները, որոնց մասին խոսվում է: Փոխմարզպետի համար հարց է և այն, թե ինչու է պատմամշակութային արժեք ներկայացնող Գյումրու մարզային հիվանդանոցի շենքը տրամադրվել «Սասստեքսին»: Նրա խոսքով, այդ քայլն արվել է՝ աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նկատառմամբ: Բայց եթե աշխատատեղեր ստեղծելու խնդիրը չի լուծվել, ապա տվյալ շենքն, ի՞նչ է, նվիրատվությո՞ւն, թե՞ պարգևատրում՝ տվյալ մասնավոր ընկերությանը:

Сотрудницы компании Sasstex - Sputnik Արմենիա
Գյումրու «Սասստեքս» ֆաբրիկայի աշխատողների խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ը վարույթ է նախաձեռնել

Վարդան Գրիգորյանը նշեց, որ մարզպետարանը մեծ լիազորություններ չունի՝ մասնավոր ընկերության և աշխատակիցների միջև ծագած նման խնդիրների կարգավորման առումով, սակայն իրենք հետևողական են լինելու, միաժամանակ, դիմելու են համապատասխան կառույցներին: Նա հավելեց նաև, որ ոչ մեկ իրավունք չունի մարդկանց ազատել աշխատանքից միայն այն բանի համար, որ իրենց բողոքի մասին պատմել են լրագրողներին:

Ի դեպ, բողոքող բանվորուհիներն այս անգամ լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելու մտավախությունից ելնելով: Sasstex-ի աշխատակցուհիներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց. «Գյումրին միշտ էլ եղել է էժան աշխատուժի տեղ: Այս դեպքում էլ գործատուի մոտ աշխատողն է մեղավոր: Տեսեք. 3 ամիս աշխատել ենք ըստ պայմանագրի և ստացել ամիսը՝ 55 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Դրանից հետո ձեռնարկության ղեկավարությունը փոխել է աշխատանքային պայմանագիրը՝ վարձատրությունը դարձնելով գործարքային»:

Բանվորուհու խոսքով՝ այնպիսի բանաձևով են հաշվարկ անում, որ ոչ ոք գլուխ չի հանում, թե ինչպես է իր աշխատավարձն, օրինակ, ստացվել 22 կամ 32 հազար: Ավելին, ըստ նրա պատմածի, բանվորական կազմի աշխատակիցներից շատերը մինչ օրս չունեն այդ փոխված պայմանագրի իրենց օրինակը: Ասում է, թե հաշվապահությունում կարգադրել են ստորագրել՝ ստորագրել են:

«Ստրուկի պես ենք աշխատում: Ոչ միայն աշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալ պայմաններ ապահովված չեն, օրինակ, նորմալ օդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդ ամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս…»,-պատմում է «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը:

Հավելենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների, առաջիկա երկուշաբթի սպասվում է, որ «Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին կհանդիպի բողոքող բանվորուհիների հետ:

       Հիշեցնենք նաև, որ ընկերությունը  գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին, Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը՝ ֆաբրիկայի հիմնարկեքին
«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարան - Sputnik Արմենիա
«Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին, Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը՝ ֆաբրիկայի հիմնարկեքին

«Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Սասստեքս» ֆաբրիկայի հիմնարկեքի ժամանակ
«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարան - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Սասստեքս» ֆաբրիկայի հիմնարկեքի ժամանակ

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
0