00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կմնա՞ մետաղը Հայաստանում. արտահանման ու վերամշակման ոսկե միջինի փնտրտուքները

© Sputnik / Aram NersesyanАвтомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана
Автомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսվարողները նշում են, որ մետաղի ջարդոնի արտահանման համար պետտուրք սահմանելն ընկերությունների սննկացմանը կհանգեցնի։ Գործադիրից էլ պնդում են, որ այդպիսով հավասար պայմաններ կապահովեն բոլորի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք սահմանելը մետաղը Հայաստանում թողնելու միտում ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Адвокат Артур Айвазян на акции протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

Ինչպես արդեն հայտնել էինք, պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է 1 տոննա արտահանվող մետաղի համար 80.000 դրամ պետտուրք սահմանել։ Այս կապակցությամբ դեռ նախորդ հինգշաբթի տնտեսվարողները կառավարության և ՊԵԿ–ի առջև բողոքի ակցիա էին արել` նշելով, որ եթե սկսեն պետտուրք վճարել, ուղղակի սննկացման կգնան։

«Որպես ԱԺ պատգամավոր` տնտեսվարողներն ինձ էլ են ներկայացրել խնդիրը։ Ես ասել եմ, որ, մի կողմից, խրախուսում ենք արտահանումը, սակայն, մյուս կողմից, ավելի շատ խրախուսում ենք մետաղը ոչ թե հումքի տեսքով արտահանելը, այլ այն վերամշակելու և երկրում օգտագործելու գաղափարը։ Այսինքն` պետք է փորձենք ոսկե միջինը գտնել»,–ասաց պատգամավորը։

Այն, որ վերջին մեկ տարում են մի շարք տնտեսվարողներ սկսել զբաղվել մետաղի թափոնի վերամշակմամբ և արտահանմամբ, ըստ Մանուկյանի, խոսում է այն մասին, որ ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերություն է եղել։ «Ոլորտում չգրված օրենքներ, արհեստական սահմանափակումներ են եղել, որոնք այժմ փորձում ենք շտկել»,–ասաց նա։

Акция протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները

Sputnik Արմենիան բանավոր մեկնաբանության համար դիմել էր ՊԵԿ դեռ հունիսի 20–ին, երբ տնտեսվարողները բողոքի ակցիա էին անում` բարձրաձայնելով, որ չնայած ԱԺ–ն պետտուրքի մասին օրենքը չի ընդունել, սակայն ՊԵԿ–ն արդեն իրենց թույլ չի տալիս արտահանմամբ զբաղվել։ ՊԵԿ–ի լրատվական ծառայությունից մեզ հայտնել էին, որ գրավոր հարցում ուղարկենք, ինչն էլ արել էինք` հետաքրքրվելով, թե ո՞րն է պատճառը, որ ձգձգվում է մետաղի ջարդոնի արտահանումը։ Ի պատասխան մեր հարցմանը ՊԵԿ–ից հայտնում են, որ սահմանին մետաղական ջարդոնի արտահանման հետ կապված խնդիրները (ապրանքի բացթողման ձգձգումը) կարող է պայմանավորված լինել ոչ թե նոր օրենսդրական փոփոխություններով, այլ համապատասխան փաստաթղթային ստուգման կամ այլ ձևով մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտությամբ։

«Մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրականացումն ապահովելու նպատակով մաքսային մարմիններն իրենց իրավասության սահմաններում ապահովում են մաքսային գործառնությունների կատարում և մաքսային հսկողության իրականացում, ինչպես նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների ու սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը։ Այդ գործառույթների իրականացումը կարող է ապահովվել մաքսային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթային ստուգման արդյունքում»,–հայտնում են ՊԵԿ–ից։

Мэрия Еревана приступила к сносу кафе в Кольцевом парке (17 апреля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանը մտադիր է արգելել մետաղի ջարդոնի արտահանումը. կառավարությունը հիշեց 90-ականները

Այսինքն` մաքսայինն իրավունք ունի նախքան ապրանքների բացթողումը, ստուգելու հայտարարագրին կից ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը, հայտարարատուից պահանջելու և ստանալու առևտրային, տրանսպորտային փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման և հաշվետվության փաստաթղթերը:

Մետաղական թափոնների վերամշակմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ժամանակին ՊԵԿ–ն իրենց արտահանման թույլտվություն էր տալիս առավելագույնը 3 օրյա ժամկետում, իսկ հիմա 20 օր է դեռ պատասխան չունեն՝ կարո՞ղ են արտահանել իրենց ներկայացրած ապրանքը, թե՞ ոչ։

«Այն, որ մեզ փաստաթղթեր են անհրաժեշտ, մենք գիտենք, քանի որ մեկ տարի է` զբաղվում ենք արտահանմամբ և մինչ այս որևէ փաստաթղթային խնդիր չենք ունեցել։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՊԵԿ–ը նախկինում նույն փաստաթղթերով մեզ 2-3 օրում մետաղի ջարդոնն արտահանելու թույլտվություն էր տալիս, իսկ հիմա սպասեցնել է տալիս»,–ասաց Մարտիրոսյանը։

Նա հայտնեց նաև, որ Աժ–ում տնտեսվարողների հետ քննարկում է եղել և իրենք ներկայացրել են իրենց խնդիրները` հույսով, որ ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ  ճիշտ որոշում կկայացնեն։

Նշենք, որ պետտուրքի հետ կապված փոփոխությունների հարցն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Լրահոս
0