00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գինին և ջուրը ՌԴ–ում կփոխարինե՞ն վրացականին. ի՞նչ կտա մեզ ռուս-վրացական լարումը

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցБутылки вина на полках в фирменном магазине "Киндзмараули Марани" в Тбилиси
Бутылки вина на полках в фирменном магазине Киндзмараули Марани в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի ու Թբիլիսիի լարվածության հերթական շրջադարձը կարող է ավարտվել այնպես, որ արգելեն Վրաստանից Ռուսաստան գինի ու ջուր ներմուծել, նաև դրամական փոխանցումներ անել։ Հայաստանում մտահոգ են այդ կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Դավիթ Գալստյան. Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները գնալով վատանում են։ Վրացական հեռուստատեսությունում տեղի ունեցած սկանդալից հետո նշմարվեցին նոր սենսացիաներ, որոնք այս կամ այն կերպ իրենց անդրադարձը կունենան Հայաստանի վրա։

«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար, ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովն այսօր հայտարարել է, որ ՌԴ Պետդուման կքննարկի Վրաստանից Ռուսաստան գինի ու ջուր ներմուծելու, նաև դրամական փոխանցումներ անելու արգելքը։ Նույն օրը խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Պետդուման առաջարկում է կառավարությանը կիրառել այդ սահմանափակումները։

Акция протеста у телеканала Рустави2 (8 июля 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ

Sputnik Արմենիան տնտեսագետների միջոցով փորձել է պարզել` ինչպես այդ իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։

«Դա մեզ համար ցանկացած դեպքում վատ նորություն է։ Վրաստանի վրա ցանկացած վատ ազդեցություն բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա», – ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Շահույթը գինու մեջ չէ

Չարժե հույսեր փայփայել, թե վրացական գինու մատակարարման արգելքից հետո հայկական գինի արտադրողների համար գործունեության մեծ դաշտ կբացվի։ Խաչատրյանի խոսքով` դժվար թե հայկական գինին Ռուսաստանում փոխարինի վրացականին։ Մասնագետները նշում են, որ այն ուրիշ` ավելի էժան սեգմենտում է գտնվում։

«Համամիտ եմ փորձագետների պնդումների հետ։ Նույնիսկ, եթե ռուսական շուկան վրացական գինիների համար փակվի, ապա հայկական գինիները չեն կարող է զբաղեցնել այդ տեղը», – ասաց Խաչատրյանը։

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակին` սկանդալի մասին

Խաչատրյանի հետ համամիտ է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Հայկական գինիները չեն կարող փոխարինել վրացականին ո՛չ տեսականիով, ո՛չ էլ ծավալով։ 2008 թվականին ռուս-վրացական հարաբերություններում եղած նման իրավիճակն արդեն ապացուցել է դա։

Самолет частной грузинской авиакомпании Airzena - Georgian Airways - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերությունը և «Georgian Airways»–ը առաջին չվերթն իրականացրին դեպի Մոսկվա

«Վրացական գինի սիրողը հայկականը չի խմի, որոշակի համային յուրահատկություններ կան։ Դրանք տարբեր սեգմենտներում են ու մրցակից չեն», – ասաց Պարսյանը, նշելով, որ ավանդական վրացական գինիները շատ ավելի հայտնի են Ռուսաստանում։

Բացի այդ, Հայաստանում արտադրվող գինին բարձր ինքնարժեքի պատճառով չի կարող մրցել ոչ միայն վրացական, այլև մոլդովական և ուկրաինական գինիների հետ։

Ջուրն այլ է

Ինչ վերաբերում է ջրին, ապա այստեղ լրիվ ուրիշ իրավիճակ է։ Պարսյանի խոսքով` դեպի Ռուսաստան Հայաստանը կարող է մեծ ծավալով հայկական հանքային ջուր արտահանել։ Թեև այդ դեպքում պետք է հիշել` վրացական ջրի որոշ ապրանքանիշներ Ռուսաստանում լավ հայտնի են ու դրանց փոխարինելը հեշտ չի լինի։

«Սպառողների որոշ խմբեր հենց դրանք են նախընտրում։ Այսինքն` եթե «Բորժոմի» չլինի, դա չի նշանակում, որ բոլորը կսկսեն «Ջերմուկ» կամ «Բջնի» խմել», – ասաց Պարսյանը։

Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով

Վահագն Խաչատրյանը նույնպես կարծում է, որ հանքային ու սեղանի ջրի արգելքի դեպքում հայկական արտադրողները կարող են օգտվել իրավիճակից։

Ընդհանուր առմամբ, տնտեսագետի խոսքով, ռուսական իշխանության հնարավոր որոշման մեջ գլխավոր դերը արգելքից ունեցած տնտեսական ազդեցությունը չէ։ Վրաստանը տարեկան մոտ 35-40 միլիոն շիշ գինի է ներկրում (1-1,5 դոլար արժողությամբ), դա այդքան էլ շատ չէ։

Георгий Габуния - Sputnik Արմենիա
Պուտինին հայհոյելու համար «Ռուսթավի 2» հեռուստահաղորդավարին հեռացրել են աշխատանքից

«Այսինքն` խոսքը տարեկան մոտ 70 միլիոն դոլարի մասին է։ Ռուսաստան ուղարկված ջուրն էլ ավելի քիչ արժե», – ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով` տնտեսական կապերի խզման փաստը շատ ավելի կարևոր է։

Դրամական փոխանցումներ ու էսկալացիա

Խաչատրյանին ամենաշատն անհանգստացնում է, թե ինչի կհանգեցնի դրամական փոխանցումների հնարավոր արգելքը։ Վրաստանի որոշ ուժեր կփորձեն հետագա էսկալացիայի հասնել ու փոխադարձ պատժամիջոցները կշարունակվեն։

Վրացական կողմը կարող է խստացնել սահմանի ստուգումները, չեղարկել առանց վիզայի ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, ինչը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների վրա։

Ռուսաստանցիները չեղարկում են ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում

«Եթե Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոց են կիրառում, դա անուղղակի կերպով ազդում է նաև Հայաստանի վրա, որպես ԵԱՏՄ անդամի։ Մենք պետք է փորձենք լավ իմաստով ազդել երկու կողմերի վրա», – ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով` հայ դիվանագետները պետք է ամեն ջանք գործադրեն` Վրաստանին և Ռուսաստանին հաշտեցնելու համար։

Ежегодная большая пресс-конференция президента РФ В. Путина - Sputnik Արմենիա
«Խստորեն դատապարտում ենք «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի արարքը». Դմիտրի Պեսկով

Սուրեն Պարսյանն իր հերթին կարծում է, որ գործը փոխանցումներին չի հասնի։ Ռուսական ընկերությունները լուրջ ներդրումներ են արել Վրաստանում, ու փոխանցումների արգելքը կհարվածի դրանց։ Ավելին` որոշ դեպքերում այդ արգելքը կարելի է հեշտորեն շրջանցել, օրինակ, էլեկտրոնային փոխանցումների դեպքում։

Տնտեսագետը կարծում է, որ մի կողմից հայկական կողմը կարող է օգտվել բացվող հնարավորություններից։ Դրա համար կառավարության տնտեսական բլոկը պետք է արտահանման ծրագիր մշակի և ուղղի հայկական ընկերությունները ռուսական շուկա։

Բայց մյուս կողմից էլ` շատ ավելի կարևոր է, որ հայկական ապրանքները Վրաստանով Ռուսաստան փոխադրելու ճանապարհին խնդիրներ չառաջանան։

«Մենք շահագրգռված չենք, որ քաղաքական ու տնտեսական հարաբերություններն այնքան վատանան, որ սահմանի վրա խնդիրներ առաջանան։ Խաղաղությունն ու կայունությունն այդ առումով մեզ համար ավելի կարևոր են, քան արտահանման ցանկացած աճ», – նշեց Պարսյանը։

Խաչատրյան. «Միանշանակ չէ, որ լարիի արժեզրկումը բխելու է մեր շահերից»

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ավիահաղորդակցությունն արգելելու մասին։

Լրահոս
0