00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ է հեղափոխությունն օգնել հայկական խաղողին ու ի՞նչն է մոռացվել. փորձագետ

© Facebook/One Armenia Женщина собирает виноград
Женщина собирает виноград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գինու ու կոնյակի գործարաններն այլևս չեն կարողանում ապօրինի սպիրտ գնել։ Դա բարձրացնում է խաղողի պահանջարկն ու գինը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի գինու և կոնյակի գործարաններն արդեն երկրորդ տարին է պատրաստ են խաղող գնել ավելի բարձր գներով, քան հեղափոխությունից առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի (Հայաստանի գինեգործների միության ժառանգորդը) նախագահ Ավագ Հարությունյանը։

Виноград в селе Ачаджур Тавушcкой области - Sputnik Արմենիա
Հիվանդություն Հայաստանի խաղողի այգիներում. պետությունը կօգնի՞ գյուղացուն

Այս, ինչպես և նախորդ տարի, գործարանները պատրաստ են մեկուկես անգամ ավելի թանկ գնել խաղողը, քան իշխանափոխությունից առաջ։ Պատճառը պարզ է. նախկինում գինու ու կոնյակի արտադրության մեջ համատարած  ներմուծված սպիրտ (երբեմն նույնիսկ խաղողի) էր օգտագործվում։ Բիզնեսի համար դա բարենպաստ էր. ապօրինի սպիրտն ավելի էժան էր, իսկ իշխանությունը ձևացնում էր, թե ոչինչ չի նկատում։ Իսկ ֆերմաների համար շատ ավելի վատ էր. գործարանները խաղողի կարիքն առանձնապես չունեին (ձեռքի տակ սպիրտ կար), այդ պատճառով մթերման դիմաց ցածր գին էին առաջարկում։ Այդպես էին վարվում հանրապետության գրեթե բոլոր գործարանները։

Հայկական ելակ Լոնդոնի սրճարաններում․ Բյուրականում Հովհաննիսյանները բիզնես են զարգացնում

Հեղափոխությունից հետո այդ պրակտիկան կտրուկ կրճատվեց։ Եթե նախկինում այն համակարգային բնույթ էր կրում, ապա հիմա` դրվագային (խախտողները պետությունից թաքուն էին գործում, ոչ թե լուռ համաձայնությամբ)։ Արդեն չեն թողնում ապօրինի սպիրտ օգտագործել, այդ պատճառով գործարանները ստիպված են ազնվորեն խաղող գնել։ Դրա պահանջարկը, նաև գինը, կտրուկ աճել է։ Նախկինում Երևանի կոնյակի գործարանը խաղողը գնում էր մեկ կիլոգրամը 130–140 դրամով, իսկ մյուս գործարանները` 20–50-ով պակաս։

Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
«Սպայկան» հայտարարում է, որ 80 գյուղում մթերում չի իրականացնելու

«Իսկ այժմ դրանց գինը գրեթե նույնն է, ինչ Երևանի կոնյակի գործարանում, իսկ, երբեմն, նույնիսկ 5–10 դրամով ավելի շատ, այսինքն` 150-160 դրամ»,  –նշեց Հարությունյանը։ Ինչ վերաբերում է գինու խաղողի տեսակներին, ապա այս տարի դրանք կարժենան 200-220 դրամ։

«Հայաստանի Խաղողագործների ,միության նախագահ Արտակ Սարգսյանի գնահատմամբ` Հայաստանում խաղողի բերքը կկրճատվի 40%–ով։ Հարությունյանի գնահատականն ավելի մեղմ է` 10%։

«Իրատեսական գնահատականով` գինու ու կոնյակի գործարանները մոտ 110 հազար տոննա խաղող կգնեն»,- կարծում է նա։

Բերքի կրճատումը պայմանավորված է նաև խոնավ եղանակային պայմաններով ու խաղողի այգիներում մի շարք սնկային հիվանդություններով։ Ընդհանուր առմամբ` հանրապետությունում բավարար բերք կա, չհաշված սև տեսակները։ Դրանք մշակում են հիմնականում Վայոց Ձորում, բայց բերքը հենց այստեղ է լավ նվազել։ Հարությունյանն ավելացրեց, որ մնացած բերքը և՛ քանակի, և՛ որակի առումով նորմալ է։

Ռուսական շուկան սիրում է հայկական գյուղմթերքը. ՌԴ–ն` արտահանման գերակա ուղղություն

«Դա վերաբերում է  բերքի կարճաժամկետ հեռանկարներին։ Իսկ ահա երկարաժամկետ հեռանկարում խաղողագործության համար Արարատյան դաշտում կա մեծ վտանգ` ֆիլոքսերան»,– ավելացրեց Հարությունյանը։

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Ամենահայկական մրգի բերքահավաք Արարատի մարզում. ֆոտոշարք

Արարատյան դաշտը աշխարհի հազվադեպ խաղողագործական շրջաններից է, որն ազատ էր ֆիլոքսերայից։ Խորհրդային տարիներին այստեղ խիստ կարանտին էր պահպանվում, որ ֆիլոքսերայի գաղութներ պարունակող տեսակներ չտնկվեին։  Բայց 2000–ականներին այս հիվանդությունը սկսեց տարածվել նաև այստեղ։ Այժմ Արարատի ու Արմավիրի մարզերում արդեն հիվանդության մի քանի տասնյակ օջախ է հայտնաբերվել։

Պարզ է, որ ներկայիս իշխանությունը մեղավոր է ստեղծված իրավիճակի մեջ, բայց հասկանալի է նաև, որ պետք է հարցի լուծում առաջարկել։ Ամբողջ աշխարհում դրա համար ֆիլոքսերակայուն արմատներ են առաջարկում. խաղողի տեղական տեսակները պատվաստում են հիվանդության դեմ դիմացկուն արմատների վրա։ Սակայն խնդիրը գինն է։

Քայլեր՝ ուղղված օրգանական գյուղատնտեսության զարգացմանը

Հայաստանում ՄԱԿ–ի ծրագրով արդեն նման արմատների տնկարան է բացվել։ Բայց մեկ տնկին 500 դրամ արժի։ Իսկ մեկ հեկտար այգու համար անհրաժեշտ է 1800-2000 (սեղանի խաղողի տեսակների համար) ու 2000-2600 (տեխնիկականների համար) տնկի։ Ընդհանուր ծախսերը մեկ հեկտարի համար գերազանցում են մեկ միլիոն դրամը։ Այն դեպքում, որ ամենալավ պայմաններում Հայաստանի խաղողի այգիները տարեկան մեկ հեկտարից 2,5 միլիոն եկամուտ են ստանում։  Միանվագ ծախսերից բացի, նաև երկարաժամկետ կորուստներ կան. օտար արմատի վրա խաղողն անխուսափելիորեն ավելի քիչ բերք է տալիս։

«Սպայկան» իրարանցում է առաջացրել գյուղերում. նախարարությունն աշխատում է մթերողների հետ

«Այնուամենայնիվ, կառավարությունում այդ թեմայով ոչ մի քննարկում չի անցկացվել։ Համենայնդեպս, ես ոչ մի նման բան չեմ լսել։ Այնպիսի տպավորություն է  ստեղծվում, որ խնդիրն անտեսվում  է, իսկ դա բավականին վտանգավոր է», – ավելացրեց Հարությունյանը։

Նշենք, Արարատյան դաշտում աճեցվում է  հանրապետության խաղողի մոտ 80%։

Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` նախորդ տարի խաղողի բերքը 180 հազար տոննա է կազմել։

Լրահոս
0