00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք ունենք մի կարևորագույն խնդիր, որը չենք լուծել». Վահագն Խաչատրյան

© Sputnik / Aram NersesyanВаагн Хачатрян
Ваагн Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետը կարծում է, որ 30 տարվա ընթացքում խնդիրը ոչ թե լուծվել է, այլ ավելի բարդացել։ Կարևոր է, որ ՀՀ նոր իշխանությունը չկրկնի նախորդների սխալները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի մի կարևորագույն խնդիր, որը տարիների ընթացքում ավելի է բարդացել։ Այսօր «Ինչ անել- 2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
«Տնտեսության մեջ կարևոր են ոչ թե չոր թվերը, այլ հանրային տրամադրությունը». Փաշինյան

«Մենք ունենք մի կարևորագույն խնդիր, որը չենք լուծել։ Մեղավորը մենք չենք, մեղավորը ժամանակն է։ Մարդկանց փոխելը, պետության մեջ արմատավորված մարդկանց վարքագծային կանոնները փոխելը հեշտ գործ չէ։ Մենք կարող ենք տնտեսագիտական գործիքներով տնտեսական իրավիճակ փոխել, մակրոտնտեսական ցուցանիշներ բարձրացնել, բայց նոր հարաբերություններ ստեղծելը շատ ժամանակ է պահանջում, շատ ջանք ու տքնաջան աշխատանք, որ կառավարությունը պետք է անի»,- ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետը հիշեցրեց, որ 30 տարի առաջ, երբ հռչակվեց ՀՀ անկախությունը, ՀՀ նոր իշխանությունը ձեռնամուխ եղավ նոր հասարակարգի կառուցման, տնտեսական ու քաղաքական հեղափոխություն իրականացնելուն։

«Անցել է 30 տարի, սակայն խնդիրը ոչ թե լուծվել է, այլ ավելի բարդացել։ 90-ականների սկզբին սկսված բարեփոխումները մեծ պոտենցիալ ունեին, սակայն ինչ-որ պահից սկսած` դրանք դադարեցին իրենց հիմնական նպատակին ծառայել» ,-ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետը նշեց նաև, թե ինչու բարեփոխումներն իրենց նպատակին չհասան։ Հիմնական պատճառը, ըստ նրա, այն էր, որ երկրի քաղաքական վերնախավը շեղվեց իր հիմնական գաղափարից։

«Այն ինչ արվել էր Հայաստանում բարեփոխումների անվան տակ, հանուն մի քանի ֆեյք գաղափարների, իրականում կեղծ, պսևդոժողովրդավարության նմուշ կարող է լինել»,- ասաց տնտեսագետը։

Խաչատրյանը շեշտեց, որ անցյալի ու այսօրվա իրողությունների միջև էական տարբերություն կա։ Բայց շատ կարևոր է, որ ՀՀ նոր իշխանությունը չկրկնի նախորդների սխալները։

Տնտեսական հեղափոխության հաջողությունը, ըստ նրա, պայմանավորված է լինելու վարքագծային կանոններով։

Հայկական որ ապրանքները հավանեցին սինգապուրցիները. պատասխանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը

Խաչատրյանը նոր իշխանություններին կոչ արեց հրաժարվել նախկին իշխանավորների վարքագծից ու բարեփոխումներն իրականացնել հրապարակային ու թափանցիկ։

Գերմանիան 140 մլն եվրո կտա Հայաստանին. Ջանջուղազյանը ներկայացրեց գումարի «ճակատագիրը»

Լրահոս
0