00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян рассматривает новый электропоезд ЮКЖД (5 апреля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян рассматривает новый электропоезд ЮКЖД (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հանդիպել է գործադուլ անողների հետ և մանրամասներ ներկայացրել Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մեքենավարների աշխատավարձերի բարձրացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀԿԵ տնօրենների խորհրդի նիստում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Никол Пашинян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել, կան նաև նվազումներ

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսից, ինչպես նաև հոկտեմբերի 23–ին ՀԿԵ մեքենավարները գործադուլ էին հայտարարել` պահանջելով աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում։ Գործադուլի պատճառով Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։

«Երեկ Գյումրիում եմ եղել, զրուցել մեքենավարների և ՀԿԵ–ի ղեկավարության հետ։ Վերջիններս հայտնել են, որ կարող են 10 տոկոսի չափով աշխատավարձ բարձրացնել։ Բայց աշխատակիցները պնդում են, որ հենց 30 տոկոս պետք է իրենց աշխատավարձը բարձրանա»,–ասաց նա։

Գյումրու դեպոյի աշխատակիցների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է. ՀԿԵ

Փոխնախարարի խոսքով` ինքը մեքենավարներին էլ ասել է, որ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք տնօրենների խորհրդի նիստում կքննարկեն նրանց բարձրացրած հարցը։ Բայց աշխատակիցներն ասել են, որ ուզում են հենց հիմա լուծում տրվի իրենց խնդրին։

Աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում, սակայն, ըստ Սիմոնյանի, այս պահին ՀԿԵ-ն չի կարող աշխատակիցներին խոստանալ, քանի որ դեռ պետք է լուրջ հաշվարկներ արվեն։

Пресс-конференция министра территориального управления и развития Сурена Папикяна (20 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նախարարը մեկնում է Մոսկվա` հանդիպելու «Ռուսական երկաթուղիների» տնօրենին

«ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը միջինը, առանց հարկերը հանելու, 360 000-ից 400 000-ի կարգի է: Նրանք ինձ ասացին, որ ժամանակին գիշերային աշխատանքի դիմաց ստացել են 20 տոկոս հավելավճար, ևս 20 տոկոս էլ ստացել են ստաժի համար։ Հիմա, նրանց խոսքով, այդ հավելավճարները չեն ստանում, ինչի համար էլ ուզում են, որ 30 տոկոսով ավելացնեն աշխատավարձերը»,–ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ ներկա պահին երկաթգծում 3060 աշխատող կա։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ–ում հայտնել էր, որ ՀԿԵ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը։ ՀԿԵ–ից, սակայն, հայտնեցին, որ այս մասին ինֆորմացիա չունեն։

Նշենք նաև, որ նոյեմբերի 6-ին Սուրեն Պապիկյանը կմեկնի Մոսկվա` հանդիպելու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։

ՌԵ–ն հույս ունի կառուցողական լուծում գտնել ՀԿԵ–ի շուրջ ծագած վիճելի հարցերում

Ի դեպ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0