00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապացուցել անապացուցելին. ինչու է Հայաստանում կրկին հայտնվում թուրքական լոլիկ և կեղծ կոնյակ

© Pixabay / PDPhotosБокал с коньяком
Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը հայտարարում է, որ կեղծ լոլիկի ու կոնյակի «ճանապարհն» այլևս փակված է: Սակայն թղթի վրա գրված բերքի ցուցանիշներն անհավանականորեն աճում են: Իսկ իրական բերքը մի քանի անգամ մնացել է գյուղացիների ձեռքին:

Նարեկ Խաչատրյան, Sputnik Արմենիայի համար

Գյուղատնտեսությունում այլևս չեն լինի նկարած թվեր, կեղծիքի ճանապարհը փակված է: Այդ մասին օրեր առաջ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ: Երկրի ղեկավարը խոստացել էր, որ անհայտ ծագման կոնյակի սպիրտը, Թուրքիայից ներս սպրդած լոլիկը այլևս չեն արտահանվի հայկականի անվան տակ:

Сельские будни, Ехегис, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

«Արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ունենք արտահանման աճ: Պատրաստի սննդի արտահանումն աճել է 14.9%-ով, բուսական ծագման արտադրանքի արտահանումը՝ 15.2%-ով, վարունգի արտահանումը՝ 489%-ով: Երկրում տեղի են ունենում առողջացման պրոցեսներ», - ընդգծել էր նա:

Խաղողի խաղերը և միլիոնները

1870թ.-ից մինչև 2004-ը` 134 տարվա ընթացքում, Հայաստանում խաղողի միջին բերքը միայն երկու անգամ է, որ գերազանցել է 10 տոննա/հեկտար ցուցանիշը. 1962թ.-ին՝ 10.8տ/հա և 1981թ.-ին՝ 12.5 տ/հա: Իսկ ընդհանրապես մեզանում միջին բերքը տատանվել է 7-9տ/հա միջակայքում: 2004թ.-ից սկսած այս ցուցանիշը սկսեց շեշտակի ավելանալ. 2010թ.-ին՝ 15-20 տոննա/հա, 2015թ.-ին՝ 21 տոննա:

Այդ թվականին ցույց տրվեց խաղողի 312 հազար տոննա բերք, մինչդեռ մասնագետների գնահատականներով՝ ՀՀ-ում տարեկան արտադրվում է 130-140 հազար տոննա խաղող: Իրավիճակն այն աստիճանի անլուրջ էր, որ Կարեն Կարապետյանը, վարչապետ դառնալուն պես՝ 2016թ.-ին, խաղողի արտադրության ծավալները շեշտակի «նվազեցրեց»՝ 2016թ.-ն դրանք իջեցնելով 178 հազարի, իսկ վերամշակման ծավալները՝ 217 հազար տոննայից 109 հազարի:

Այդ հավելագրումների տակ հարյուր միլիոնավոր դոլարներ էին շրջանառվում. չեղած խաղողը «արդարացնում» էր կեղծ կոնյակը, թե իբր այն ներկրված սպիրտից չէ, այլ տեղական խաղողից: Եվ եթե վարչապետը, որպես դրական փաստարկ, նշում է վարունգի արտահանման 489% աճը, տրամաբանական կլիներ հիշատակեր նաև խաղողը: Տարեկան վարունգի արտահանումից Հայաստան է մտնում առավելագույնը մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար դոլար, մինչդեռ կոնյակից՝ 250-300 մլն դոլար: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարի՝ 2018թ.-ի համեմատ, շուրջ 10 մլն լիտր ավելի կոնյակ է արտադրվել: Կարծես թե, վատ չէ. ի՞նչն է խնդիրը:

Հայկական լոլիկն արտահանում ենք, թուրքականը` ուտո՞ւմ. ներմուծված լոլիկը զսպաշապիկի դեր ունի

Այն, որ այս տարվա կոնյակը շշալցվում է հիմնականում 2016 թ.-ի խաղողից, քանի որ Հայաստանի կոնյակի 85-90%-ը երեք աստղանի է` երեք տարվա հնեցման: Իսկ 2016-ին, ինչպես նշել ենք, վիճակագրությունը ցույց է տվել շատ ավելի քիչ խաղող: Միգուցե դրանից է, որ վարչապետը չէր կարող հնչեցնել արդեն քանի ամիս խնամքով թաքցվող խաղողի մթերման թվերը: Իսկ ըստ լավատեղյակ աղբյուրների` 2019թ.-ին գործարանները մթերել են 230 հազար տոննա, ինչպես «հին, բարի ժամանակներում»:

Խաղող ու կոնյակ՝ առանց խաղերի

Մասնագիտական գնահատականներով` փաստացի արտադրվել է միայն 120-130 հազար տոննա (այս տարի բերքը միջինից ցածր էր): Տեսնենք, թե որքան խաղող է արտադրվել ընդհանրապես: Եթե ընդունենք, որ մթերվել է 230 հազար տոննա, ապա սրան պետք է գումարենք 15-17 հազար տոննա, որն իրացվել է թարմ վիճակում, մոտավորապես այդքան էլ դրվել է սառնարանային պահպանության, 3-4 հազար տոննա էլ տնային պայմաններում մշակվել է գինու և օղու համար: 

Ստացվում է, որ 2019թ.-ին ՀՀ-ում արտադրվել է մոտ 260-270 հազար տոննա խաղող՝ ինչպես մինչև Կարեն Կարապետյանի վարչապետություն: Հիմա Փաշինյանի կառավարությունը ստիպված ստուգումներ է իրականացնում վերամշակող ձեռնարկություններում, ստեղծված, մեղմ ասած, անհարմար իրավիճակը շտկելու համար: Բայց դա չի խանգարում, որ վարչապետն արդեն իսկ հայտարարի կեղծիքների ճանապարհը փակելու մասին:

Ինչ վերաբերում է կեղծ կոնյակին, ապա այն իրոք արգելվում է, բայց գործընթացը պայմանավորված է ոչ այնքան Հայաստանով, որքան Ռուսաստանով: Դեռ 2016թ.-ին այնտեղ խստացվել են ստուգումները` գերժամանակակից սարքավորումների կիրառմամբ, ինչպես նաև ներդրել է ալկոհոլի առևտրի սուբյեկտների միասնական տեղեկատվական համակարգ (ЕГАИС): Ասել, որ նրանք լիովին մաքրել են շուկան, ճիշտ չի լինի: Բայց լուրջ առաջընթաց կա, որում, սակայն, Հայաստանի մասնակցությունը զրոյական է: Մյուս կողմից էլ, չնայած վարչապետի պնդումներին, առայսօր դրսից կեղծ կոնյակի լուրջ քանակություններ ներկրվում են Հայաստան ու արտահանվում այստեղից:

Թուրքական լոլիկն էլ` կողքից

Վարչապետը հայտարարել էր, որ թուրքական լոլիկը և այլ միրգ-բանջարեղենը այլևս չի ձևակերպվում որպես հայկական: Սակայն հենց այս պահին Իրանից ներկրվել ու ներկրվում է խիստ բարձրորակ խաղող ու որպես հայկական արտահանվում ՌԴ: Գուցե այն տարբերությամբ, որ նախկինում այդ խաղողը չէր մաքսազերծվում, հիմա մաքսազերծվում է: Բայց արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվել մեր կողմից նշված 15-20 հազար տոննա սեղանի խաղողի համար, որը պահվում է սառնարաններում և որը հիմնականում արտահանվում է: Եթե նախատոնական օրերին արտահանման ակտիվ շարժ չսկսվեց (ինչն, ի տարբերություն նախկին տարիների, մինչ օրս չի նկատվում), ապա չի բացառվում, որ 2020թ. գարնանը կրկնվի այն, ինչ այս տարվա գարնանն էր, երբ հանրապետությունում հազարավոր տոննաներով խաղող փչացավ:

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Նույն խնդիրը կա նաև այլ միրգ-բանջարեղենի հետ: Պաշտոնական տվյալներով` տարվա առաջին ինն ամիսներին ավելի քան 4 հազար տոննա լոլիկ է ներկրվել ՀՀ: Դա այն դեպքում, երբ վերջին երկու-երեք տարիներին ՀՀ-ում հարյուրավոր հեկտարներով ժամանակակից ջերմատներ են կառուցվել, իսկ եղած ջերմոցային տնտեսությունների գումարային մակերեսի վերաբերյալ շրջանառվում է 800 հա գնահատականը: Սրա համեմատաբար փոքր մասում ծաղիկ է մշակվում, ավելի շատ՝ վարունգ, իսկ բացարձակ մեծամասնությունում՝ լոլիկ:

Артак Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակաս է 40 տոկոսով

Եթե անգամ վերցնենք միայն «Սպայկա» ընկերությունն ու ևս երկու մեծ ջերմատնային տնտեսություն, այն էլ` միայն երկրորդ և երրորդ սորտերի լոլիկը (որոնք չեն արտահանվում, բայց համեմատաբար բարձրորակ են և էժան) և գումարենք փոքր ջերմատների արտադրանքը, ապա այս ամենը լիուլի բավարարում է մեր ներքին պահանջարկը: Այդ դեպքում ինչի՞ է ներկրվել 4 հազար տոննա լոլիկ: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

Վստահենք վիճակագրությա՞նը, թե՞ մեր աչքերին

Մինչ կասկածելի բերքը մեծ արդյունքներ է տալիս, իրական բերք աճեցրած գյուղացիների աշխատանքը ի չիք է դառնում: Գարնանը միայն Աշտարակի տարածաշրջանում շուրջ 60 հազար տոննա ընտիր խնձորի մի մասը թափվեց, իսկ մնացած մասը, որ նախկինում արտահանվում էր կգ-ն 500- 600 դրամով, մի կերպ իրացվեց 100-120 դրամով: Նույնը տեղի ունեցավ սառնարաններում դրված շուրջ 10 հազար տոննա խաղողի հետ. մի մասը թափվեց, մի մասը լցրին վերամշակման, մնացածն արտահանվեց կգ-ն 120-200 դրամով (նախկին 350-550 դրամի փոխարեն): Նույնը պատմությունը` կարտոֆիլի հետ:

Արդյունքում գարնանը կարտոֆիլի ցանքերը շեշտակի նվազեցին ու ամբողջ այս տարի այն կրկնակի թանկ էր ամենամյա միջինից: Վերջապես, այս ամռանը հազարավոր տոննաներով սմբուկ մնաց դաշտերում: Նշյալ օրինակները բոլորի աչքերի առաջ են տեղի ունեցել: Արդյունքում, գրեթե բոլոր բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 5-ից 10%-ով, որոշ դեպքերում էլ՝ ավելի: Հետևաբար, ստացված բերքն ու եկամուտներն էլ են նվազել: Իսկ վարչապետը փորձում է ապացուցել անապացուցելին, որին դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք:

Լրահոս
0