00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян
Премьер-министр Никол Пашинян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներդրումները նվազել են, տնտեսական ակտիվությունը` աճել, աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը բավարար չէ սպասվող թանկացումներին դիմադրելու համար։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է 2019թ–ն ու կանխատեսել` ինչ սպասել 2020–ից։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսական աճը 2019թ–ին գերազանցել է ԵԱՏՄ միջին ցուցանիշը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով տարվա տնտեսական իրողությունները, նշեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Գաղտնիք չէ, որ 2019-ը վերջին տարին էր, որ մենք ԵԱՏՄ–ի շրջանակում մաքսային արտոնություն ունեինք, ու որոշ ապրանքատեսակների, այդ թվում նաև` ավտոմեքենաների ներմուծման պարագայում արտոնյալ մաքսատուրք էինք ստանում։ Եթե նայենք դիտարկենք 5 տարվա կտրվածքով տարեկան ավտոմեքենաների ներմուծման ծավալները, կտեսնենք, որ 2019թ–ին էապես բարձրացել է այդ ցուցանիշը, ու, բնականաբար, դա նաև նպաստել է տնտեսության ակտիվության վրա»,– ասաց նա։

Ավտոմեքենաների արտոնյալ պայմաններով ներմուծումից բացի տնտեսական ցուցանիշների վրա դրական է ազդել նաև դրանց արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ։ Խաչատրյանի դիտարկմամբ` արտահանողները Հայաստանում գտնվելու օրերի ընթացքում հյուրանոցային, սննդի ու այլ տիպի ծախսեր են կատարել, որով ապահովել են նաև առևտրի ու սպասարկման ծառայությունների ոլորտի աշխուժացմանը։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց որոշակի պայմանով

Այդուհանդերձ, թեև գրանցվել է տնտեսական աճ, բայց 2019–ի բյուջեով նախատեսված ծախսերը չեն կատարվել։ Թերակատարվել են շուրջ 10 տոկոսով։

«Ընդ որում` եթե ըստ բաղադրիչների նայենք, բյուջեում ամրագրված աշխատավարձերի մասով ունենք շուրջ 5 տոկոսի թերակատարում, ապրանքների ու ծառայությունների գծով ունենք 20 տոկոսի թերակատարում, կապիտալ ծախսերի մասով մոտ 70 տոկոսի թերակատարում ունենք»,– ասաց Խաչատրյանը։

Արդյունքում 2020թ–ի ծախսային մասը, 2019թ–ի հետ համեմատած, շուրջ 250 մլրդ դրամով ավելացել է, որի հիմնական մասը հենց 2019թ–ին չկատարված կապիտալ ծախսերն են։

Խաչատրյանը նախատեսված ծրագրերի թերակատարումը պայմանավորում է հիմնականում պետական կառավարման համակարգի դանդաղկոտությամբ, որն էլ իր հերթին կապված է հեղափոխությունից հետո կառավարման համակարգում ունակ կադրերի կրճատմամբ։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

Փոխարենը թե՛ 2019 և թե՛ 2020թթ–ի պետական բյուջեում չկա ֆինանսական ռեսուրսների խնդիր։ Ստվերը կրճատվել է, հարկերը` ավելացրել։ Բյուջեում գումար կա, մնում է, որ այդ գումարն արդյունավետ կերպով ներդրվի տնտեսության մեջ։ Բայց այս հարցում, ըստ Խաչատրյանի, կառավարությունը որոշ դանդաղկոտություն է ցուցաբերում։

«Լավ է, որ պայքարում ենք չարաշահումների դեմ, բացահայտում ենք, փորձում ենք դրանք բացառել։ Բայց որևէ գնում չկազմակերպելը կամ բազմաթիվ ծրագրեր չիրականացնելը հիմնավորել չարաշահումների վտանգով կամ ռիսկով, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։ Եթե նախկինում չարաշահումներ են եղել, ներկա կառավարությունը կարող է դրանք բացառելով շարժվել առաջ։ Պաշտոնական պարզաբանումն այն է, որ նախկինում ատկատներ են եղել, կոռուպցիոն սխեմաներ են գործել, ու այդ հանգամանքը հաշվի առնելով` մենք հիմա փորձում ենք այլ սկզբունքներով կազմակերպել պետգնումների գործընթացը։ Բայց եթե մենք ունենք ռեսուրսի որոշակի ավելցուկ, տնտեսության աշխուժացման տեսանկյունից շատ կարևոր է, որ այդ ռեսուրսը պետական բյուջեից մղվի տնտեսություն»,– ասաց նա։

Տնտեսության զարգացման համար մեկ այլ կարևոր ցուցանիշ` օտարերկրյա ներդրումները, Խաչատրյանի դիտարկմամբ, 2018թ–ի համեմատ ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։

Премьер-министр Никол Пашинян организовал прием для представителей бизнес-класса (26 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հարստանալ և հարստացնել հայրենիքը. Փաշինյանն ընդունել է գործարարներին

«Սա, կարծում եմ, որոշակի ինդիկատոր է, որ կառավարությունը հասկանա` ինչ–որ բան այն չէ։ Մենք ինչքան էլ խոսում ենք, որ ներդրումային միջավայրը պետք է բարելավել, մրցակցային պայմաններ, մոնոպոլիաների դեմ պայքար, դաշտը բացել ենք, կոռուպցիա չկա և այլն։ Այդուհանդերձ, 2 տարի է` օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական փոփոխություն չունենք»,– ասաց տնտեսագետը։

Այս հարցում, ըստ նրա, առավել կարևոր են ոչ թե ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները` երկրում հեղափոխական փոփոխությունների մասին, այլ բիզնես միջավայրն ու տնտեսական առկա տրամադրությունները։ Այս հարցում, նրա խոսքով, հստակ տեղաշարժեր չկան, ու այդ մասին վկայում են Հայաստանին ուղղված միջազգային ռեյտինգները։

Ինչ վերաբերում է 2020թ–ին, այն առաջին հերթին աչքի է ընկնելու երրորդ երկրներից ներկրվող ապրանքների թանկացմամբ` սառեցված տավարի ու թռչնի միս, դեղորայք, լվացման միջոցներ, ձեթ, կարագ, ալյուր և այլն։ Սա ևս պայմանավորված է 2020թ–ի հունվարի 1-ին Հայաստանին ԵԱՏՄ շրջանակում տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտով։

Մյուս կողմից կանխատեսվում է նաև ապրիլի 1-ից գազի գնի բարձրացում, ինչը ևս, տնտեսագետի դիտարկմամբ, գնաճային ճնշման պատճառ է հանդիսանալու։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը». ինչի մասին է խոսում Փաշինյանը

Իսկ որպեսզի գնաճը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի վրա բացասաբար չազդի, տնտեսագետի դիտարկմամբ, իշխանությունը պետք է ժամանակին համարժեք քայլեր ձեռնարկի` ոչ միայն դրամավարկային քաղաքականության, այլև սոցիալական հատկացումների, աշխատավարձերի բարձրացման տեսքով։

«Կառավարության հիմանական խնդիրը կենսամակարդակի բարձրացման միջոցով գնաճի բացասական ազդեցությունը մեղմելն է»,– ասաց նա։

2019թ–ին արդեն իսկ բարձրացած որոշ մասնագետների պետական աշխատավարձերը, 2020թ–ի հունվարի 1-ից բարձրացող նվազագույն աշխատավարձերն ու կենսաթոշակները, Կառլեն Խաչատրյանի գնահատմամբ, բավարար չեն, քանի որ վերաբերում են բնակչության միայն մի հատվածին։ Մինչդեռ միջին աշխատավարձի ցուցանիշը, նրա խոսքով, 2018թ–ից ի վեր չի փոփոխվել։

Հետևաբար, տնտեսագետի խոսքով, 2020թ–ին կառավարությունը պետք է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկի` 2019թ–ի տնտեսական ցուցանիշները պահպանելու ու զարգացնելու համար։

Լրահոս
0