00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները

© Sputnik / Asatur YesayantsЕреванский коньячный завод
Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարանները պետք է հաշվետվություն տան` որքան խաղող են գնել գյուղացիներից, որ կոնյակի մեջ «լևի» սպիրտ չլցնեն։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի— Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր գլխավորած հանձնաժողովը կուսումնասիրի` կոնյակն իսկական է, թե ոչ։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Ապացուցել անապացուցելին. ինչու է Հայաստանում կրկին հայտնվում թուրքական լոլիկ և կեղծ կոնյակ

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տեղեկությունների համաձայն`«թավշյա հեղափոխությունից» առաջ ներմուծված կոնյակի սպիրտը կոնյակի արտադրության 40%-ն է կազմել։ 2018 թվականի մայիսից հետո ներկրումը շարունակվում է, բայց ավելի փոքր ծավալով (արտադրության 5-6%–ը)։ Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է այդ հարցին։ Օրենսդրության համաձայն` հայկական կոնյակի արտադրության մեջ արգելվում է ներմուծված սպիրտ օգտագործել։

Դեղ, թե կոնյակ` կեղծիքն անթույլատրելի է. Ռուսաստանում և Հայաստանում պայքար են սկսել

Գևորգյանը նշեց, որ շուկան ներկրած սպիրտից մաքրելու գործընթացը հետագայում էլ է շարունակվել։ 2018 թվականին 1 միլիոն տոննա կոնյակի սպիրտ է Հայաստան բերվել, իսկ 2019 թվականին` 2 միլիոն։ Սա մոտավորապես տասն անգամ ավելի քիչ է, քան նախկինում։

«Այնուամենայնիվ, կան սուբյեկտներ, որոնց կոնյակի արժեքը ցածր է հաշվարկված ինքնարժեքից»,–ասաց հանձնաժողովի նախագահը։

Կոպիտ հաշվարկով` մեկ լիտր գինու համար 1,3 – 1,4 կիլոգրամ խաղող է հարկավոր, իսկ մեկ լիտր կոնյակի համար 7-8 գինենյութ է պետք (երբեմն` ավելի շատ)։ Եթե հիմա կոնյակի խաղողի մեկ կիլոգրամը գնում են 120-130 դրամով, ապա խաղողի արժեքը կոնյակում 1 100 դրամ է լինում։ Սրան ավելանում են շիշն ու հնեցումը։

«Այդ պատճառով, երբ 1500 դրամով կոնյակ եմ տեսնում, ինձ համար դա շատ տարօրինակ է։ Կարծում եմ` ոչ միայն ինձ համար», – ավելացրեց Գևորգյանը։

Премьер-министр Никол Пашинян встретился с руководством Торговой палаты Вьетнама и представителями крупного бизнеса (6 июля 2019). Ханой - Sputnik Արմենիա
Փաշինյանը վիետնամցի գործարարներին առաջարկել է հայկական գինի ու կոնյակ արտահանել Վիետնամ

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում

Որ այդպիսի «կոնյակ» այլևս չլինի, պետք է հասկանալ` ով ինչքան խաղող է գնում։ Տրամաբանությունը պարզ է` եթե մեկ տոննա (պայմանականորեն) խաղող եք գնում ու երեք հազար լիտր կոնյակ վաճառում, ուրեմն այդքան էլ ազնիվ չեք խաղում։ 

Գործող կանոնների համաձայն` կոնյակի գործարանները պետք է գրանցումների մատյան վարեն ու գրեն` որ գյուղացուց որքան խաղող են գնել։ Բայց երբ Պետական հանձնաժողովը փորձել է ստանալ այդ մատյանների տվյալները, պարզվել է, որ միայն մեկ–երկու գործարան ունեն դա։

Հիմա պետական հանձնաժողովն ուզում է առաջարկել մեխանիզմներ, որոնցով այդ կանոնները պետք է աշխատեն։

Իհարկե, այդ մատյաններում կարելի է կեղծ գրառումներ անել, բայց Էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետարաններն ու տեղական իշխանությունը միշտ կարող է ստուգել դրանց հավաստիությունը, ասենք` արդյո՞ք Պողոս Պողոսյանը գոյություն ունի, արդյո՞ք նա խաղողի այգի ունի, ու արդյո՞ք նա ոռոգման ջուր է օգտագործում (եթե ոչ, ուրեմն այգին չի մշակվում)։ 

«Այս ամենը կարելի է ստուգել, եթե կա քաղաքական կամք։ Իսկ ներկայիս իշխանությունն ունի այդ կամքը»,–ասաց Գևորգյանը։

Բացի այդ, հանձնաժողովը կառաջարկի գույքագրել կոնյակի գործարաններում առկա կոնյակի պաշարները, որ իմանա` ինչ ծավալ է պահվում յուրաքանչյուր գործարանի պահոցներում։ Դրանից հետո հին տակառներին արդեն պետք կլինի նորը գումարել։

Նշենք` վերջին տարիներին Հայաստանը մոտ 200 միլիոն դոլարի կոնյակ է արտահանում։ Հիմնական սպառման շուկան մնում է Ռուսաստանը։

Մեր կոնյակն ու գինին կարող են գրավել վիետնամական շուկան. Սուան Ֆուքն ընդունել է Փաշինյանին

Լրահոս
0