00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաճգնաժամային ծրագրերի որոշ շահառուներ արդեն կարող են գումար ստանալ. որ խմբերն են դրանք

© Sputnik / Asatur YesayantsМинистр труда и социальных вопросов Заруи Батоян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр труда и социальных вопросов Заруи Батоян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
online.ssa.am կայքում ակտիվածված են հակաճգնաժամային սոցիալական միջոցառումների 4-րդ և 6-րդ փաթեթները։ Շահառուներն այսօրվանից կարող են գումար ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ  անդրադարձավ հակաճգնաժամային միջոցառումների սոցիալական փաթեթներին և հայտարարեց, որ 4-րդ և 6-րդ ծրագրերի շահառուներին այսօրվանից վճարումներ կկատարեն։

Приют для бездомных фонда Ганс Кристиан Кофоед   - Sputnik Արմենիա
Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան

«Գործարկվել է կայքը, որտեղ գրանցման անհրաժեշտություն չկա (online.ssa.am): Կայք մուտք գործելուց հետո գլխավոր էջում կտեսնեք «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ »անվանմամբ  ցուցանակը։ Պետք է սեղմել կոճակը , կարդալ և տեսնել, թե որ ծրագրին եք համապատասխանում դուք»,-ասաց Բաթոյանը։

Նրա խոսքով` պետք է լրացնել ծրագրի նախատեսված պատուհանները , որից հետո հնարավոր կլինի ստանալ պատասխան` արդյոք հանդիսանում եք շահառու , թե ոչ ։

Բաթոյանը պարզաբանեց, որ դա գրանցում չէ, պարզապես մարդիկ ստուգում են` շահառու են, թե ոչ։ «Եթե ծրագրի շահառու եք, ապա կտեսնեք այն բանկը, որտեղ ձեր անունով փոխանցված է գումարը։ Ձեզ անհրաժեշտ կլինի պարզապես մոտենալ բանկ և անձը հաստատող փաստաթղթով ստանալ այն»,-ասաց նա։

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

Նախարարը նշեց, որ 4-րդ ծրագրի շահառուների ցանկը դեռևս թարմացվում է։ Այսինքն` եթե քաղաքացին այս պահին իր անունը ծրագրում չգտնի, կարող է մի փոքր ուշ կրկին փորձել ։

Այս պահին որևէ այլ ծրագրով դեռևս վճարումներ չեն կատարվում։

И.о. министра финансов Атом Джанджугазян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը պատրաստվում է փոխել 2020թ-ի բյուջեն. նախագիծը մշակվում է

Եթե քաղաքացիները կդժվարանան ինչ-ինչ պատճառներով օնլայն հարթակում ճշտումներ կատարել, ապա կարող են զանգահարել նոր գործարկված թեժ գծին ՝011 300 114 հեռախոսահամարով և օպերատորի օգնությամբ ստանալ իրենց հետաքրքրող հարցի պատասխանը։

Հավելենք, որ 4-րդ ծրագրի շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.

2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած, կամ անհայտ կորած.

3) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում։

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով:

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

6-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Հղիները նույնպես աջակցություն կստանան. կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով` 68,000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար 9 սոցիալական և տնտեսական միջոցառումների փաթեթներ է հաստատել։

Լրահոս
0