00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դմիտրի Պիսարենկո. «Հայաստանն իմ կյանքի ուղեկիցն է»

© SputnikДмитрий Писаренко
Дмитрий Писаренко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեր միջավայրը online» կայքը, որի գլխավոր խմբագիրն է պոետ և հրապարակախոս Վիկտոր Կոնոպլյովը, հարցազրույց է անցկացրել գրող և լրագրող, Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի հետ։

- Դմիտրի, երկար ժամանակ է Դուք լրագրությամբ եք զբաղվում։ Հարուստ մասնագիտական փորձ ունեք։ Ո՞րն է Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում և ռադիոյում Ձեր աշխատանքի առանձնահատկությունը։ Արդյո՞ք արդարացվել են Ձեր սպասումները:

— Ամեն անգամ նոր աշխատավայրում կրկին պետք է ապացուցես քո մասնագիտական կարողությունները։ Փորձը միայն օգնում է այդ հարցում։ Ես չեմ կտրել կապը Հայաստանի հետ այն 14 տարիների ընթացքում, երբ աշխատել եմ այս երկրի սահմաններից դուրս։ Աշխատել եմ Հյուսիսային Կովկասում, Մոսկվայում, Տաջիկստանում, սակայն արձակուրդներին միշտ Երևան էի գալիս։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Մարտիրոսյան. կիբերտարածքը պետք է պաշտպանել զենքը ձեռքին
Շատ բան է փոխվել այս ընթացում, բայց, այնուամենայնիվ, ինձ համար ավելի հարմարավետ է ապրել ու աշխատել այստեղ, քան որևէ այլ վայրում։ Մի քանի օրից լրանում է Երևան իմ վերադարձի մեկ տարին։ Այս ընթացքում մի շարք աղմկահարույց իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ստիպեցին լինել ոչ միայն ղեկավարի դերում, այլև ակտիվ մասնակցություն ունենալ շարքային թղթակցի աշխատանքում։ Մասնավորապես, ապրիլյան քառօրյան դարձավ մասնագիտական հերթական մարտահրավերը։ Չեմ կարող չնշել, որ այդ ժամանակ ամբողջ աշխատակազմն ինտենսիվ ու անդադար աշխատում էր, բոլորս շարքային աշխատող էինք դարձել: Այդ օրերին Sputnik Արմենիան ցույց տվեց, որ կարողանում է ըստ արժանվույն դրսևորել իրեն արտակարգ իրավիճակներում և փայլել մեդիադաշտում:

- Կպատմե՞ք Sputnik Արմենիայի կոլեկտիվի մասին։ Կա՞ն ինչ-որ առանձնահատկություններ, տարբերվու՞մ է Ձեր նախորդ կոլեկտիվներից։

— Կոլեկտիվը մեծ ու անկրկնելի է, ինչպես և ցանկացած այլ կոլեկտիվ։ Մեզ մոտ մի քանի սերունդ է աշխատում, ովքեր միմյանց հետ «դու»-ով են խոսում։ Ստեղծագործող մարդիկ են։ Ոմանք աշխատել են Ռուսաստանում, Թբիլիսիից մի աղջիկ ունենք, հումորի քաղաք Գյումրից էլ ներկայացուցիչ ունենք: Սա ուղղակի չեմ ասում, ասում եմ, որովհետև միջավայրը, որտեղ մարդ երկար տարիներ է անցկացրել, անպայման ազդում է նրա մտածելակերպի վրա։ Մենք փորձում ենք դա արդյունավետ օգտագործել` նախագծերի զարգացման համար։ Գործընկերներիս մոտ հատկապես լավ են ստացվում այն թեմաները, որոնք իրենցն են, մոտ են իրենց ու վերապրած են նրանց կողմից։ Օրինակ, էքստրիմի և խոհանոցի վերաբերյալ բավականին հաջողված հեղինակային նախագծեր ունենք, որոնք աղջիկներն են վարում։ Դա նրանց նախասիրությունն է, այդ իսկ պատճառով անում են մեծ էնտուզիազմով, հաճախ նաև հանգստյան օրերին:

- «Սպուտնիկ» բառը նաև «ուղեկից» իմաստն ունի։ Sputnik Արմենիան ու՞մ հետ է համընթաց քայլում։ Ի՞նչ նպատակներ ունեք և ի՞նչ կարող եք առաջարկել հայկական լսարանին։

— Նպատակն, իհարկե, փառասիրական է` լինել Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների շարքում` լուսաբանելով, ինչպես տեղական նորություններն, ազգային պատմություններն ու սյուժեներն, այնպես էլ կարևոր միջազգային իրադարձությունները։ Sputnik Արմենիան 30 լեզվով ներկայացրած գլոբալ միջազգային մեդիանախագծի մի մասն է ։ Սա ընդլայնում է մեր լսարանը և թույլ է տալիս չսահմանափակվել աշխարհաքաղաքական շրջանակներով։ Sputnik-ի կարգախոսը` «Ասում ենք այն, ինչի մասին լռում են մյուսները», արտացոլում է նախագծի լրատվական միտումները, որի նպատակը համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ փոխանցելն է։

Радио Sputnik - Sputnik Արմենիա
Մեդիա դաշտը սատարում է Sputnik–ին գրաքննության դեմ պայքարում
Լսարանի վստահությունը հանրաճանաչության կարևոր չափորոշիչներից է մեզ համար ։ Կասկածելի փաստերի ու դատարկաբանության վրա հիմնված ոչ պատշաճ ու գռեհիկ հրապարակումներին մենք չենք անդրադառնում, թեկուզ դրանք ասված լինեն հայտնի գործիչների կողմից։

Սկանդալային նյութերը, բնականաբար, շատ են կարդացվում և բարձրացնում են վարկանիշը, սակայն մենք այդ ճանապարհով չենք գնում։ Մեր «ուղեկիցներն» այն համաքաղաքացիներն են, ովքեր ինչ-որ լուրջ բանի են ձգտում և հասնում։ Դա ներսում և դրսում հպարտանալու առիթ է ստեղծում։ Հայերն ամբողջ աշխարհում են, սփյուռքահայերը գրեթե կրկնակի շատ են, քան Հայաստանի բնակիչները։ Մենք փորձում ենք հետաքրքիր լինել ոչ միայն երկրի բնակիչների, այլ նաև արտերկրում ապրող մեր համաքաղաքացիների և հարևան պետությունների բնակիչների համար, ովքեր տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուներին:

- Լեռնային Ղարաբաղ, Հյուսիսային Կովկաս` թեժ կետեր։ Ինչու՞ հենց այդ վայրերը։ Սա ի՞նչ լրագրողական ադրենալին է։

— Երբ սկսեցի լրագրությամբ լուրջ զբաղվել, ամեն ինչ հանգիստ էր։ Բայց միայն արտաքուստ։ Պատերազմի մասին ֆիլմեր դիտելով և գրքեր կարդալով` ես չէի կարող բաց թողնել այդ ամենն իրականում զգալու հնարավորությունը։ Ամենակարևոր եզրակացությունը, որին ես հանգեցի, այն է, որ իրական մարտի դաշտում ամեն ինչ այդքան էլ վախենալու չէ։ Այնտեղ պայքարում ես կյանքի համար։ Ավելի վախենալու է հետո, երբ դու վտանգներից հեռու ես և սկսում ես գիտակցել, թե ինչի միջով ես անցել։ Այդ ապրումների համար, երևի, արժե ապրել։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Մեդիագրագիտությունը` որպես ազգային անվտանգության հարց

- Դմիտրի, մի քանի տարի առաջ Դուք ասացիք, որ ուկրաինական ազգանուն ունեք, անձնագրում ռուս է գրված, մի քառորդով դուք Լիտվայի ազնվական տոհմի ներկայացուցիչ եք, իսկ հոգով` հայ։ Ահա այսպիսի ինտերնացիոնալ մարդ։ Ի վերջո, Դմիտրի Պիսարենկոյին ո՞վ է ամենահոգեհարազատը։

— Դմիտրի Պիսարենկո` Հայաստանի ուղեկից (ժպտում է — խմբ.)…

- Դուք ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրող եք, այլև` գրող։ Ժամանակ մնու՞մ է ստեղծագործելու համար։ Ինչի՞ վրա եք աշխատում հիմա։

— Դե, ես պրոֆեսիոնալ գրող չեմ, ավելին` սիրողական եմ (ժպտում է — խմբ.)։ Մանկուց հիշում եմ` «Ոգեշնչումը գալիս ու գնում է, իսկ անտաղանդությունը` մնում»։ Դատելով եղածից` ոգեշնչումը վաղուց ինձ չի այցելել։ Այս պահին ոչ մի բանի վրա չեմ աշխատում, ոչ էլ ծրագրում եմ… Սակայն, կարծում եմ, երկար սպասեցնել չեմ տա։

- Ինչի՞ մասին է երազում երևանցի և ռուս լրագրող Դմիտրի Պիսարենկոն։

— Ինձ հաճելիորեն զարմացնում է Հայաստանի նկատմամբ ռուսաստանցիների աճող հետաքրքրությունը։ Մենք չունենք նավթ ու գազ, ինչպես հարևանները, որպեսզի ապահովենք մեր ճակատագրիը։ Սակայն մեզ մոտ կարելի է վայելել լավ օդ, ջուր և սնունդ` հրաշալի զրուցակիցների հետ (ժպտում է — խմբ.) Երազում եմ ավելի շատ հյուրեր տեսնել իմ պատմական հայրենիքից` Ռուսաստանից, իմ կենսաբանական հայրենիքում` Հայաստանում։

Видеомост с известными российскими журналистами-армянами - Sputnik Արմենիա
Ռուսական լրագրության «հայերն» իրենց «ակցենտի» մասին

Մենք ջանք չենք խնայում այս խնդրի լուծման համար և մեր կայքում պարբերաբար պատմում ենք ինչպես Հայաստանի հայտնի տեսարժան վայրերի, այնպես էլ քիչ ուսումնասիրված, անհայտ և առեղծվածային երևույթների մասին։ Այնպես որ, կարելի է ոչ միայն կարդալ Sputnik Արմենիայի նյութերը, այլև մեզ հետ միասին վիրտուալ շրջագայել երկրով մեկ։ Դրա համար մենք օգտագործում ենք նյութերի մատուցման մուլտիմեդիոն ձևաչափը: Նման օրինակ է «Ճանապարհորդիր Sputnik-ի հետ» լոնգրիդը` մուլտիմեդիոն նախագիծ, որի բովանդակությունը թարմացվում է ամեն սեզոնի: Սեղմ բովանդակության մեջ ընթերցողը ծանոթանում է Հայաստանի տեսարժան վայրերին, ճարտարապետական ձեռքբերումներին, տեղեկանում` որտեղ կարելի է համտեսել ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, իմանում ինչպես և ոնց արդյունավետ անցկացնել արձակուրդը։

«Ճանապարհորդիր Sputnik-ի հետ» նախագծի շնորհիվ արևոտ Հայաստան կարելի է գալ ինչպես ամռանն, այնպես էլ ձմռանը։ Մնում է, որ դեպի Հայաստան վիրտուալ շրջագայությունները նաև իրական դառնան։ Հետևեք Sputnik Արմենիայի նորություններին։

 

Լրահոս
0