00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարիտա Սիմոնյան. «Ես երազում էի իսկապես տեսնել Հայաստանը»

© Sputnik / Рамиль СитдиковФорум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симоньян
Форум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Sputnik» միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայաստան է ժամանել ամուսնու` ռեժիսոր Տիգրան Քյոսայանի հետ:

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Սիմոնյանը խոսել է իր արմատների և հայաստանյան այցի նպատակի մասին, պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել «Խոստում» ֆիլմից: Զրուցել է Կարեն Ավետիսյանը:

— Քանի որ մենք Ձեզ շատ հազվադեպ ենք տեսնում Հայաստանում, ուստի հետաքրքիր է իմանալ՝ որն է Ձեր այցի նպատակը, բացի այն, որ եկել եք պատմական հայրենիք:

— Դա է իմ այցի հիմնական նպատակը, քանի որ ոչ մի կերպ չէր ստացվում Հայաստանն իսկապես տեսնել: Ամուսինս ընկերների հետ ընտրեց մայիսյան տոների ժամանակահատվածը, որպեսզի կարողանանք գալ Հայաստան և տեսնել ամեն ինչ: Ես շատ ուրախ եմ, վաղուց էի երազում այդ մասին:

- Կա մի բան, որը դուք հաստատ հասցրել եք տեսնել` «Խոստում» ֆիլմը: Այդ մասին դուք գրառում էիք կատարել Twitter-ում:

Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
Ինչպես է աշխարհն արձագանքում «Խոստում» ֆիլմին

— Կարծում եմ, որ «Խոստում» ֆիլմը պետք է դիտեն բոլոր հայերը և ընդհանրապես` բոլոր նորմալ մարդիկ: Դա ֆիլմ է այն մասին, թե խելահեղ էթնիկ ատելությունն ինչպես է անհասկանալի հետևանքների հանգեցնում: Եվ դա իրականություն էր, ընդ որում՝ ոչ հեռավոր անցյալում: Ես, օրինակ, տեսել եմ նրանց, ովքեր վերապրել են դա: Մինչև 8 տարեկան դառնալս ինձ դաստիարակել է հորս տատը, որը փրկվել էր Հայոց ցեղասպանությունից: Ողջ էին մնացել միայն նա ու քույրը` Ալիսան: Տրապիզոնում նրանց ընտանիքին սպանել էին, գլխատել, նետել ավազանը, իսկ մեծ տատիս ու նրա քրոջը խղճացել էին: Մի ընտանիք որդեգրել էր քույրերին, որովհետև նրանք շատ գեղեցիկ էին եղել` կապուտաչյա, խարտյաշ: Այնուհետև տատիս հաջողվել էր փախչել, և նրան օգնել էին Ղրիմ հասնել: Իսկ Ալիսային` քրոջը, այդպես էլ չէին գտել: Չգիտնեք՝ ինչ ճակատագրի է նա արժանացել:

Այս ամենն իմ մեջ խիստ ատելություն է սերմանել էթնիկ անհանդուրժողականության բոլոր դրսևորումների նկատմամբ:

Եվ ահա «Խոստում» ֆիլմը ցուցադրում է այդ ամենը: Այն մի կողմից կարող է ազդել թույլ նյարդեր ունեցողներից վրա, մյուս կողմից` զերծ է մնացել «ֆիլմային» նատուրալիզմում հայտնվելու գայթակղությունից: Հանդիսատեսը հասկանում է, որ այդ ամենը եղելություն է, անկախ հանգամանքից, որ կադրում չի ցուցադրվում: Ես արտասվել եմ ֆիլմի ընթացքում և դրանից հետո ևս մի քանի օր: Չէ որ մենք գիտենք միայն այն, ինչ մեզ պատմել են փրկվածները, իսկ թե ուրիշ ինչ կարող էին մեզ պատմել մահացածները, մնում է միայն կռահել: Սակայն օրերից մի օր մենք կհանդիպենք նրանց, և նրանք կպատմեն մեզ:

- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ֆիլմի ասելիքը հասկանալի և արդիական միջազգային լսարանի համար:

— Ցավոք, արդիական չէ, քանի որ Հայոց ցեղասպանության մասին ավելի քիչ մարդ գիտի, քան Հոլոքոստի, թեև դրանք նույնատիպ իրադարձություններ են: Հրեաներին այդ առումով պետք է հարգել, ձեռք սեղմել և նախանձել: Նրանք կարողանում են ամբողջ աշխարհին ստիպել, որ իմանան իրենց պատմությունը, իմանան և հարգեն իրենց ողբերգությունը: Եվ նրանք այդ մասին պատմելու տաղանդ ունեն: Ես հիանալի հիշում եմ, թե ինչպես 14 տարեկանում առաջին անգամ դիտեցի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Այդ օրվանից հակասեմիտական հայացքների տեր մարդիկ ինձ համար հեռու են մարդ կոչվելուց:

- Ֆի՞լմը դեր ունեցավ այդ գիտակցման մեջ:

Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ կանանց տասնյակում

— Այո: Այն ժամանակ ես չէի մտածում Հոլոքոստի կամ հրեա ժողովրդի ողբերգության մասին և հավանաբար չէի էլ մտածի, քանի որ ես՝ Ռուսաստանում ապրող հայուհիս, և հրեա ժողովրդի ողբերգությունը հեռու էինք իրարից: Հայրենական մեծ պատերազմը նույնպես ես չեմ դիտարկել Հոլոքոստի տեսանկյունից, չէ՞ որ մեզ` ռուսաստանցիներիս համար, դա առաջին հերթին խորհրդային ժողովրդի ողբերգությունն է: Եվ որպեսզի դա ինձ վրա ազդի, նման հսկա կինեմատոգրաֆիկ ուժ էր հարկավոր, որն ուներ «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Այնուհետև «Կյանքը հիասքանչ է» ֆիլմն էր, որը գրեթե «ստուգիչ կրակոց էր գլխին»: Ոչինչ այդքան չի ազդում մարդկանց վրա, որքան կինեմատոգրաֆը: Եվ ես շատ եմ ուզում, որ «Խոստումը» դառնա մեր «Շինդլերի ցուցակը»:

- Ձեր մեջ կարողանո՞ւմ եք համատեղել պատմական և փաստացի հայրենիք հասկացությունները: Դրանք լրացնո՞ւմ են միմյանց, թե հակասում:

— Դժվար է ասել, թե որտեղ է իմ պատմական հայրենիքը: Դրանք, կարծես, երկուսն են, քանի որ Հայաստանը պատմական հայրենիք է այն տեսանկյունից, որ դա հայերի պետական հիմքն է, իսկ ես հայ եմ: Ընդ որում՝ նախնիներս երբեք չեն ապրել ներկայիս Հայաստանում: Նրանք ապրել են ժամանակակից Թուրքիայի տարածքում, սակայն ես վախենում եմ այնտեղ գնալ: Ես չգիտեմ՝ ինչ զգացողություններ կունենամ այնտեղ, քանի որ նախնիներս ոչ միայն ապրել, այլև մահացել են այնտեղ: Նրանց դաժանաբար սպանել են, նրանք կորցրել են, ստիպված են եղել փախչել, և մեր ունեցածից ոչինչ չի մնացել այնտեղ: Այս հարցում ավելի շատ երկվություն կա, քան այն փաստի, որ ծնվել և ապրում եմ Ռուսաստանում: Դա այլ պատմություն է: Եվ այնպես է ստացվել, որ կա Հայաստան՝ որպես հայրենիք և պետություն, որտեղ ապրում են հայերը, և կան Թուրքիայի հատվածներ, որտեղ ապրել են նախնիներս: Այնտեղ երբեք չեմ եղել, սակայն զգում եմ նրանց ոգին, որը ստիպված է եղել փախչել այնտեղից…

Շարունակելի…

Русская версия

Լրահոս
0