00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գաղտնիքը բացահայտվեց. Սպիտակի երկրաշարժից առաջ բնությունը հուշում էր, բայց նրան չէին «լսում»

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցПоследствия землетрясения в Ленинакане
Последствия землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակի երկրաշարժից 3 տարի առաջ այդ տարածքում գիտնականներն անոմալ երևույթներ են դիտարկել։ Անոմալիաների ու դրանց հետևանքների մասին Sputnik Արմենիային պատմել է մասնագետը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. 1988–ի ավերիչ երկրաշարժից շուրջ 3 տարի առաջ գիտնականներն այդ տարածքում անոմալ երևույթներ են արձանագրել, որոնցից, սակայն, անհրաժեշտ եզրակացություններ չեն արվել` երկրաշարժը կանխագուշակելու ու դրա հետևանքները կանխելու համար։

Այս մասին Sputnik Արմենիային պատմել է ՀՀ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։

Նրա խոսքով` Սպիտակից 21 և Գյումրիից 56 կմ հեռավորությամբ գտնվող Գյուլագարակ գյուղում տեղակայված երկրամագնիսական դաշտի չափման կայանը 1986թ–ին սկսել է անոմալ երևույթներ արձանագրել։

Сотрудник МЧС - Sputnik Արմենիա
Խուճապահար էր, սթրեսի մեջ. երկրաշարժից 6 օր անց փրկած մարդուն փրկարարը չի մոռանում

«Ուղիղ 2 տարի 8 ամիս առաջ կայանը սկսեց իր անոմալ վարքը, որն առանց ընդհատումների շարունակվեց մինչև 1988–ի դեկտեմբերի 7-ը։ Սպիտակի երկրաշարժի գլխավոր ցնցումից անմիջապես հետո կայանի տվյալները միանգամից նորմալացան»,– պատմում է Պետրոսյանը։

Մինչ այդ, երկնամագնիսական կայանի անսովոր ցուցանիշները մասնագետներին հետաքրքրում էին որպես գիտական նյութ։ Ինչպես հիշում է Հրաչյա Պետրոսյանը, այդ տարիներին դրանց հիման վրա գիտական հոդվածներ ու ատենախոսություններ էին գրվում։ Բայց դրանք որպես լուրջ սպառնալիք կամ սպասվող աղետի մասին նախազգուշացում չէին ընկալվում։

«Խորհրդային տարիներին երկրաշարժով զբաղվում էին մի քանի տարբեր կազմակերպություններ, չկար կենտրոնացված մեկ կառույց։ Տվյալները մեկը մյուսին չէին փոխանցում, յուրաքանչյուրն իր ուսումնասիրության արդյունքները վեր էր ածում գիտական աշխատության»,– ասում է Պետրոսյանը։

Երկրի ընդերքից գիտնականներին ուղղված ահազանգերն այդպես էլ անլսելի մնացին, ինչի հետևանքը եղան 25 000 զոհերն ու հազարավոր խեղված ճակատագրերը։

Սպիտակի երկրաշարժից հետո կասկածներ առաջացան, որ այն ուներ ոչ թե բնական, այլ տեխնածին ծագում։

Այս վարկածի հավանականության մասին խոսելիս` Հրաչյա Պետրոսյանն առաջինը հենց աղետին նախորդած երկրնամագնիսական դաշտի ակտիվությունն է վկայակոչում։ Նրա համոզմամբ, սա արդեն վկայում է աղետի բնական լինելու մասին։

«Բնական աղետի վկայությունն են նաև դրան անմիջապես նախորդած 2 նախացնցումները` 5 և 12 վայրկյան տարբերությամբ։ Սա ապացուցում է, որ երկրաշարժն ուներ բնական ծագում»,– վստահեցնում է գիտնականը։

© Photo : ArmenPressՀրաչյա Պետրոսյան
Грачья Петросян - Sputnik Արմենիա
Հրաչյա Պետրոսյան

Այսօր, Հրաչյա Պետրոսյանի հավաստմամբ, երկրակեղևի ոչ մի ցնցում անուշադրության չի մատնվում։ Տվյալները հավաքվում են, վերլուծվում։

Հայաստանի տարածքում հիմա 153 սեյսմիկ կայան կա, որոնց տվյալները փոխանցվում են մեկ պետական կառույցի` Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը (ՍՊԱԾ)։

«Մենք չենք կարող կանխարգելել երկրաշարժը, բայց մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այն աղետի չվերածվի»,– ասում է ՍՊԱԾ պետի տեղակալը։

Երկրաշարժերի կանխատեսման համար պատասխանատու միակն պետական կառույցը Հայաստանում ՍՊԱԾ–ն է։

Լրահոս
0