00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոնա Լիզան ժպտում է». ինչպես է էջմիածնեցի 5-ամյա հրաշամանուկը պատրաստվում Գինեսի ռեկորդին

© Sputnik / Aram NersesyanПятилетний вундеркинд Микаел Акопян
Пятилетний вундеркинд Микаел Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածնեցի տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ։ Միքայել Հակոբյանը անկախ փոքր տարիքից հասցրել է հայտնի դառնալ։ Ով գիտի, գուցե նա հենց այն մարդն է, ով կփոխի պատմության ընթացքը...

Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

Գլուխ հանել նկարչական արվեստից, անգիր իմանալ Մենդելեևի պարբերական աղյուսակը, գումարել և հանել 7-անիշ թվերը, ինչպես նաև պատմել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հրաշքների մասին. այս ամենը 5-ամյա Միքայել Հակոբյանի համար սովորական բան է։

Տաղանդավորը. 6 տարեկան Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է բոլորին` երգելով Ազնավուրի հիթը

Միքայելն արդեն 8 ռեկորդ ունի սահմանած, որոնք ներառվել են Դյուցազունների ռեկորդների գրքում։ Առաջին ռեկորդը նա գրանցել է 4 տարեկանում։ Այսօր Միքայելը պատրաստվում է այս փուլում իր համար ամենակարևոր ռեկորդին, որպեսզի ներառվի Գինեսի գրքում։ 5 տարեկանը բոլորած տղան կարողանում է միաժամանակ 3 լեզուներով գրել երկու ձեռքով, գիտի բոլոր քիմիական տարրերը, դրանց գույները և այն, թե ինչից են դրանք բաղկացած։

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյանը մոր հետ
«Մոնա Լիզան ժպտում է». ինչպես է էջմիածնեցի 5-ամյա հրաշամանուկը պատրաստվում Գինեսի ռեկորդին - Sputnik Արմենիա
Միքայել Հակոբյանը մոր հետ

Եթե Լոնդոնում հաստատեն Միքայելի ռեկորդը, ապա նա իր հաղթանակը կնվիրի Արցախյան պատերազմի և քառօրյայի մասնակիցներին։

Ինչպես սկսվեց այս ամենը

Այն, որ Միքայելը նման չէ բոլորին և անհավանական խելքով է օժտված, նրա մայրը` Քրիստինե Հակոբյանը, հասկացել է, երբ տղան դեռ 6 ամսական էր։

«Միքայելն աչքերով բացատրում էր ինձ, ինչ է ուզում կամ ինչն իրեն դուր չի գալիս։ Խոսել սկսեց ուշ ` 2 տարեկան 8 ամսականում, բայց կարողանում էր առանձին բառեր ասել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է մայրը։

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյանը մոր հետ
«Մոնա Լիզան ժպտում է». ինչպես է էջմիածնեցի 5-ամյա հրաշամանուկը պատրաստվում Գինեսի ռեկորդին - Sputnik Արմենիա
Միքայել Հակոբյանը մոր հետ

Նա հիշում է, որ այդ տարիքում տղայի մոտ արդեն հետաքրքրասիրություն էր նկատվում. նա գրքեր էր ուսումնասիրում, զբոսանքի ժամանակ անտարբեր չէր անցնում շենքերի կամ հուշարձանների կողքով։ Նա իրեն և մայրիկին հասկանալի լեզվով բացատրում էր, որ ուզում է, որպեսզի մայրը նրա համար պատմի կամ կարդա տեղեկությունը։

Միքայելը ֆենոմենալ հիշողությունը ժառանգել է նախատատից և պապից։ 3 տարեկանում, մուլտֆիլմեր դիտելով, տղան սովորել էր ավտոմեքենաների առկա բոլոր տարբերանշանները։

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյանը
«Մոնա Լիզան ժպտում է». ինչպես է էջմիածնեցի 5-ամյա հրաշամանուկը պատրաստվում Գինեսի ռեկորդին - Sputnik Արմենիա
Միքայել Հակոբյանը

«Ես նրա մեջ նկատեցի այդ հակումը և որոշեցի շնորհն իզուր չվատնել», – ասում է Քրիստինեն։

Սեր քիմիայի նկատմամբ

Երբ հարցնում ես Միքայելին, թե ինչ է ուզում դառնալ, առաջինն ասում է քիմիկոս։ Իրականում նա նաև ուզում է աստղագետ, ֆիզիկոս, շախմատի աշխարհի եռակի չեմպիոն դառնալ և սա դեռ ամբողջ ցուցակը չէ։

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյանը
«Մոնա Լիզան ժպտում է». ինչպես է էջմիածնեցի 5-ամյա հրաշամանուկը պատրաստվում Գինեսի ռեկորդին - Sputnik Արմենիա
Միքայել Հակոբյանը

Հասկանալի է մի բան` նրա սերը քիմիայի նկատմամբ իրական է։ Ամեն ինչ սկսվեց քիմիայի մասին Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմը դիտելուց։ Միքայելի մոտ այդ գիտությունն ուսումնասիրելու ցանկություն առաջացավ։ Սկզբում մայրը երեխայի ցանկությանը թերահավատորեն վերաբերվեց։ Սակայն որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տղան 20 օրվա ընթացքում յուրացրեց Մենդելեևի ամբողջ աղյուսակը։ Ընդ որում, սովորում էր խաղի ձևով, օրական մեկ ժամ էր տրամադրում։

Ոչ միայն քիմիա...

Միքայելը ուսումնասիրում է նաև աշխարհի քարտեզը, կարող է ժամերով պատմել նկարչական արվեստի ուղղությունների մասին, մեջբերում է դասականներին։ Գիտի Արցախյան պատերազմի և Քառօրյայի բոլոր հերոսներին, աշխարհի զարմանահրաշ վայրերը։

Армянские спортсмены Манвел Мамоян и Аарон Вирабян - Sputnik Արմենիա
Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն

Նա նաև կարդում և թարգմանում է անգլերեն և ռուսերեն լեզուներից, բազմապատկում, գումարում և հանում է բազմանիշ թվեր։ Գիտի աշխարհի ամենամեծ գետի երկարությունը, ամենաբարձր լեռների բարձրությունը։

Տղան 3 տարեկան 8 ամսականից շախմատի է հաճախում։

«Միքայելը ստիպված խաղում է մեծերի հետ, քանի որ շախմատ խաղացող հասակակիցներ չունի», – խոստովանում է Քրիստինեն։

Միևնույն ժամանակ, Միքայելն իր բանաձևն է մշակել, թե ինչպես հիշել այդ ամենն ու նոր բան սովորել։ Տղան համոզված է նաև, որ արվեստաբաններից շատերը սխալվում են`կարծելով, թե Լեոնարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզան տխուր է։

«Նա, իհարկե, ժպտում է, պարզապես պետք է ուշադիր նայել», – ասում է Միքայելը` ժպտալով։

Իսկ դպրո՞ցը

Միքայելը հաջորդ տարի պետք է առաջին դասարան գնա։ Դպրոցի հարցն ամենադժվարն է նրա մայրիկի համար։ Տղան իր գիտելիքներով կարող է միանգամից 5-րդ դասարան գնալ, սակայն մայրը մտահոգվում է, որ դա կարող է վատ անդրադառնալ երեխայի վրա։

Երևանցի մարզիկը երկու մատով ռեկորդային թվով պոկում է անում գետնից. տեսանյութ

«Վախենում եմ, որ նա կփակվի իր մեջ, այդ պատճառով, ավելի լավ է, եթե դպրոցում իր ուսուցումն այդաստիճան թռիչքաձև չլինի», – ասաց Քրիստինեն։

Դե իսկ ավելի մանրամասն ընտանիքն այդ մասին կմտածի մեկ տարի հետո, երբ գա դպրոց գնալու ժամանակը։ Կրթության նախարարությունում խոստացել են հանձնաժողով ստեղծել, որը տղայի գիտելիքները գնահատելուց հետո, կհասկանա` ինչ անել։ Ինչ վերաբերում է ազատ ժամանակին, Միքայելն այն անցկանցում է ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալով։ Շատ է սիրում դառը շոկոլադ։

Լրահոս
0