00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ». Սոսո Պավլիաշվիլին` հայերի ու երևանյան համերգների մասին

© Sputnik / Asatur YesayantsКонцерт Сосо Павлиашвили и NavereY Orchestra в клубе Mezzo (18 сентября 2019). Еревaн
Концерт Сосо Павлиашвили и NavereY Orchestra в клубе Mezzo (18 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչը հայ ընկերներ շատ ունի, հիմա էլ որոշել է ամրապնդել հայ երաժիշտների հետ համագործակցությունը: Կարծում է, որ Հայաստանը դրախտ է բաց երկնքի տակ:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Վրացական ծագումով ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլին գրեթե ամեն ամիս Հայաստան է գալիս ու այստեղ իրեն շատ լավ է զգում: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Օրերս նա կրկին Հայաստան էր եկել և երեկ հայ երաժիշտներից կազմված Naverey նվագախմբի հետ համերգ տվեց «Mezzo Classic House Club» ակումբում:

«Հայաստանում ամեն քայլափոխի կարող ես դրախտ գտնել երկրի վրա: Հատուկ նախընտրելի վայրեր Հայաստանում չունեմ։ Ուր էլ այցելեմ, ինձ հարազատի պես են ընդունում»,- Sputnik Արմենիային ասաց երգիչը:

Պավլիաշվիլին նշեց, որ իր համար կյանքում ամենակարևորը մարդկային փոխհարաբերություններն են, ընկերները։ Նա գոհ է երևանյան իր հանդիսատեսից, ասում է` իր համերգներին հիանալի մարդիկ են գալիս, որոնք համերգից հետո հարազատ են դառնում:

© Sputnik / Asatur YesayantsՍոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը - Sputnik Արմենիա
1/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
© Sputnik / Asatur YesayantsՍոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը - Sputnik Արմենիա
2/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
© Sputnik / Asatur YesayantsՍոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը - Sputnik Արմենիա
3/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
© Sputnik / Asatur YesayantsՍոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը - Sputnik Արմենիա
4/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
© Sputnik / Asatur YesayantsՍոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը - Sputnik Արմենիա
5/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
1/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
2/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
3/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
4/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը
5/5
Սոսո Պավլիաշվիլու և NavereY նվագախմբի համերգը

«Անգամ երբ համերգային ծրագրերով լինում եմ օտար երկրներում և այնտեղ ինձ հայ է հանդիպում, գալիս է, հարազատի պես ողջունում: Այնպես որ մեր կյանքում լավ մարդիկ տրված են մեզ ի վերուստ, և մենք ուղղակի վայելում ենք նրանց ներկայությունը»,-ասաց երգիչը:

Պավլիաշվիլին հայ ընկերներ շատ ունի և համոզված է, որ ընկերությունը կրոն ու ազգ չի ճանաչում:

«Ընկերը նախևառաջ պետք է հավատարիմ լինի, կողքիդ լինի ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահին: Տարեցտարի ավելի ենք սկսում գնահատել մեր լավ ու թանկ ընկերներին: Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ, որոնք ինձ համար ընտանիք են»,-ասաց երգիչն ու հավելեց, որ իր ընկերները Հայաստանի հպարտությունն են, մարդկության հպարտությունը։

Պավլիաշվիլին հիացած է հայ երաժիշտներով։ Շատ ուրախ է, որ համագործակցում է նրանց հետ:

«Նրանք ճաշակ են թելադրում»,- ասաց երգիչը:

Բլյուզը նաև հայ–վրացական է լինում. Պավլիաշվիլին երգում է, Ներսիսյանը` նվագում. տեսանյութ

Naverey նվագախմբի ղեկավար Արտակ Ներսիսյանն էլ Sputnik Արմենիային պատմեց Պավլիաշվիլու հետ ծանոթանալու մասին։

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Ներսիսյանն ու Սոսո Պավլիաշվիլին
«Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ». Սոսո Պավլիաշվիլին` հայերի ու երևանյան համերգների մասին - Sputnik Արմենիա
Արտակ Ներսիսյանն ու Սոսո Պավլիաշվիլին

«Ծանոթությունը շատ հետաքրքրիր ստացվեց։ Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի տարեդարձին նվագում էի, երգիչ Լեոնիդ Ագուտինը` տեսաձայնագրում։ Ավելի ուշ նա տեսագրությունը հրապարակել էր Instagram-ում: Սոսոն դիտել էր այդ տեսանյութը։ Հետո նա կապ հաստատեց ինձ հետ ու առաջարկեց միասին երգ ձայնագրել»,– ասաց նա:

Դրանից հետո Պավլիաշվիլին վստահել է Արտակին Հայաստանում լավ երաժիշտներից կազմված խումբ ստեղծել, որպեսզի համագործակցությունն ավելի լայնամասշտաբ լինի: Երեկ Երևանում կայացած համերգը նրանց համագործակցության վառ օրինակն էր։

Հոկտեմբերի 14-ին և 15–ին Պավլիաշվիլին և Արտակ ներսիսյանը համատեղ համերգ կունենան Պեկինում, իսկ հոկտեմբերի 26-ին` Մոսկվայում։

«Հզոր երաժիշտ է». հայկական խրախճանքը տպավորել է Լեոնիդ Ագուտինին. տեսանյութ

Լրահոս
0