00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անգամ ճգնաժամի ժամանակ ոչ ոքի չկրճատեցինք». ՀԿԵ–ի տնօրենը` Հայաստանում աշխատելու մասին

© Sputnik / Karen YepremyanСергей Валько
Сергей Валько - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության` հայկական երկաթուղու վերաբերյալ հայտարարությունը ստիպեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» հայտնվի ուշադրության կենտրում։ Ի՞նչ է հիմա կատարվում ընկերությունում, և ի՞նչ ծրագրեր ունի ՀԿԵ–ն։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության «դուստրն» աշխատում Հայաստանում, արդյո՞ք ՊԵԿ–ի ստուգումներն ազդել են ընկերության գործունեության վրա, և ե՞րբ կարելի է սպասել Կովկաս–Փոթի նավահանգստի լաստանավային անցատեղի վերագործարկմանը։

— Պարոն Վալկո, նախորդ տարվա ամռանը ընկերությունում ստուգումներ անցկացվեցին, փաստաթղթեր առգրավվեցին, բողոքներ ներկայացվեցին։ Ինչպե՞ս դա անդրադարձավ ՀԿԵ–ի աշխատանքի վրա։

Железнодорожные работы - Sputnik Արմենիա
Ռուսները կգնան, բայց չինացիները չեն գա. ինչ կտա Հայաստանին ՀԿԵ–ի շուրջ ծավալված աղմուկը

– Այո, իրոք, առգրավվել են մեր 10-ամյա աշխատանքին վերաբերվող փաստաթղթեր, ստուգումներն ընթանում էին 6 ամիս, այդ ընթացքում ընկերության առանցքային աշխատողներն ու ղեկավարները երկար ժամանակով շեղվում էին հիմնական աշխատանքից: Ասել` ոչ, դա ոչ մի կերպ չի ազդել ընկերության գործունեության վրա, չի կարելի: Նման իրավիճակը դժվարություններ է ստեղծում յուրաքանչյուր տնտեսվարողի համար, և ի վերջո բացասական ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա: Ի դեպ, մինչ օրս փաստաթղթերը մեզ չեն վերադարձրել, չնայած ընկերությունը դիմել էր համապատասխան հարցումով: ՊԵԿ-ի ստուգումները շարունակվում են նաև ներկա պահին: «Հարավկովկասյան երկաթուղին» անում է հնարավորը` նման հանգամանքների ազդեցությունն առավելագույնս մեղմելու համար:

– Ի՞նչ կասեք Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության մասին, ըստ որի` «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կարող է դիտարկել Հայաստանում երկաթուղին ղեկավարելու մասին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը։

– Մենք զերծ են մնում որևէ մեկնաբանություններից։ ՀԿԵ–ն շարունակում է տնտեսվարողի գործունեությունը։

– Այնուամենայնիվ, դատելով ընկերության վերջին երկու տարվա հաղորդագրություններից՝ արտադրական և ֆինանսական գործունեության ցուցանիշները կայուն աճում են: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել վերջին տարիներին, և ինչպիսի՞ հեռանկարային նախագծեր ունեք:

– Եթե խոսենք ոչ վաղ անցյալի մասին, ապա նշեմ, որ 2014-2015 թթ-ները ճգնաժամային էին, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղին» կորցրեց բեռնաշրջանառության զգալի մասը: Որոշ «տաքարյուններ» նույնիսկ առաջարկում էին կրճատել աշխատողների թիվը 540-ով, սակայն հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը` ընկերությունն այդ քայլին չգնաց և պահպանեց անձնակազմը: Մենք իրադրությունը կարողացանք փոխել 2018 թվականի սկզբին՝ բեռնափոխադրողների հետ աշխատանքի ձևաչափը փոխելու շնորհիվ: ՀԿԵ-ի նախաձեռնությունները համոզեցին մեր գործընկերներին, որ մենք հուսալի ընկերություն ենք: Այսօր մենք փոխադրումների ծառայություններ ենք առաջարկում դեպի 75 երկիր, զարգացնում ենք «դռնից դուռ» ձևաչափով փոխադրումները: Արդեն մեծ փորձ ունենք արտադրական նշանակության ոչ ստանդարտ չափերի բեռներ փոխադրելու և լրացուցիչ ծառայություններ մատուցելու ոլորտում:

Չնայած ավտոտրանսպորտային փոխադրումների հետ կոշտ մրցակցությանը` ՀԿԵ-ի բեռնափոխադրումների նախագծվող աճը 2019 թվականին 2015-ի ծավալների նկատմամբ կկազմի 15%, բեռնումը կավելանա 40,6%, իսկ ուղևորափոխադրումների աճը կկազմի 50%:

Андрей Бабко - Sputnik Արմենիա
Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

2008-2018 թթ. ներդրումները նախատեսվում էին գրեթե 117 մլրդ դրամի չափով, որից 88,77 մլրդ դրամն ուղղել էր ենթակառուցվածքներին և 28,17 միլիարդը՝ շարժակազմին: Նախատեսվող ցուցանիշները փաստացի կատարվել են 106,3%-ով: Այդ տարիներին ՀԿԵ-ի աշխատանքի արտադրողականությունն ավելացել է 66,2%-ով, իսկ 2019-ի արդյունքներով նախատեսվում է աճ ևս 6,9%:

2018 թվականին ընդունված Տնօրենների խորհրդի որոշման համաձայն` մենք սկսել ենք բեռնատար վագոնների պարկի նորացումը: Մինչև 2021 թվականը նախատեսվում է նորացնել բեռնափոխադրումների ժամանակ հիմնականում օգտագործվող կիսավագոնների պարկի 50%–ը: 2018 թվականին մենք գնել ենք 40 նոր կիսավագոն, այս տարի նախատեսում է գնել նույնքանը:

– Քանի որ խոսեցիք շարժակազմի նորացման մասին, չեմ կարող չհարցնել: Վերջերս Հայաստանի վարչապետը իր կարծիքն էր հայտնել մարդատար վագոնների մաշվածության մասին: Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել այս ոլորտում:

– Դա նույնպես պլանային աշխատանք է, որը մեծ ներդրումներ է պահանջում: Վերջին երկու տարիների ընթացքում երկաթուղին ձեռք է բերել երկու նոր էլեկտրագնացք: Կարելի է ասել, որ դա ունիկալ տեխնիկա է, քանի որ աշխարհում չեն արտադրվում երկվագոնանոց էլեկտրագնացքներ: Այսօր մեր նոր էլեկտրագնացքներն աշխատում են Երևան-Գյումրի-Երևան երթուղում՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Օրերս, ելնելով մեր ուղևորների ցանկություններից, մենք փոխեցինք աշխատանքի կարգը:
Մինչև տարեվերջ մենք պիտի ստանայինք ևս երկու նոր էլեկտրագնացք, սակայն որոշ պատճառներով գնումը հետաձգվում է:

– Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի համար պատասխանատու նախարարության ղեկավարությունը երեք անգամ փոխվեց: Ինչպե՞ս են զարգանում ընկերության հարաբերությունները կառավարության հետ:

– Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել նախարարության հետ` հաշվի առնելով, որ կան հարցեր, որոնք գտնվում են ոչ միայն ՀԿԵ-տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն տիրույթում, այլև վերաբերում են բիզնեսին ընդհանրապես: Այդ թվում՝ Հայաստանի տրանսպորտային ներուժի օգտագործումը: ՀԿԵ-ն արդեն հինգ տարի է` առաջարկում է զարգացնել բեռների տարանցիկ փոխադրումը վրացական նավահանգիստների ուղղությամբ: Ընկերությունն արդեն պայմանավորվել է վրացական կողմի հետ՝ տարանցիկ բեռների համար: Երասխ կայարանում կա Իրանի ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տերմինալային ենթակառուցվածք: Բիզնեսն ունի որոշակի հետաքրքրվածություն այդ նախագծի նկատմամբ, սակայն կառավարության աջակցության բացակայությունը թույլ չի տալիս ավելացնել բեռների հոսքն այդ երթուղում: Միայն «Հարավկովկասյան երկաթուղու հնարավորությունները» բավարար չեն դրա համար:

Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
«Ռուսական երկաթուղիները» կխզի՞ պայմանագիրը. ՀՀ տրանսպորտի նախարարության մեկնաբանությունը

– Մինչ երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելը Համաշխարհային բանկի անցկացրած ուսումնասիրության մեջ մի կետ կար` աշխատակազմը 1500–ի հասցնելու անհրաժեշտության մասին...

– Այո, հնարավոր զարգացման տարբերակներից մեկով երկաթուղու աշխատակազմում պետք է լիներ 1270 աշխատող, ինչն արտահայտված էր 2006 թվականին կառավարության ընդունած N1497-Ն որոշման մեջ։ Մեզ մոտ հիմա 3000 մարդ է աշխատում։ Հաստիքների կրճատման հարց չի եղել և չկա։

Բացի այդ, բանկի մասնագետներն առաջարկում էին դադարեցնել ուղևորափոխադրումները Հայաստանի տարածքում:

Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք ուղևորափոխադրումների ծավալների կայուն աճ: Ընթացիկ տարում ուղևորաշրջանառության աճը կազմել է 14%, և այդ դինամիկան պահպանվում է: Բաթումի ուղղությամբ մենք փոխադրեցինք ռեկորդային 58 հազար ուղևոր, իսկ ընդհանուր առմամբ միջազգային հաղորդակցությունում մենք նախատեսում ենք փոխադրել 69 հազար ուղևոր: Ընդ որում, այդ ուղղությունում մենք արձանագրում ենք օտարերկրյա քաղաքացիների թվի աճ՝ 2018 թվականին 36%, ընթացիկ տարում` 39%:

Երկաթուղային ուղևորափոխադրումները վնասաբեր են աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Այսօր ՀԿԵ-ն ուղևորափոխադրումների գծով ստացած վնասը փոխհատուցում է սեփական միջոցների հաշվին: Կառավարության կողմից փոխհատուցման չափը գործունեության ողջ շրջանում կազմել է մոտ 12%:

Բոլոր երկրներում պետությունը փոխհատուցում է ուղևորափոխադրումներից առաջացած վնասները: Այստեղ ուզում եմ նշել, որ մեր գործունեության ընթացքում երկաթուղին հատուկ կարևորում էր և շարունակում է կարևորել սոցիալական տարբեր նախագծերի իրականացումը: Մենք հովանավորում ենք տարբեր դպրոցներ և մանկապարտեզներ, աջակցում վետերաններին, բարեգործական տարբեր հիմնադրամների մասնակից ենք: Մենք դա չենք գովազդում` կարծելով, որ յուրաքանչյուր խոշոր ընկերություն սոցիալական պատասխանատվություն ունի հասարակության առջև:

Премьер-министр Никол Пашинян рассматривает новый электропоезд ЮКЖД (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագիրը կարող է վաղաժամ խզվել. նախարարություն

Առանձին բլոկով մենք դիտարկում ենք երկաթուղային մասնագետների պատրաստման հարցը: Այսօր մենք ֆինանսավորում ենք 112 ուսանողի ուսուցումը Գյումրու պետական տեխնիկական քոլեջում և տարբեր բուհերում: Ընկերության գործունեության տարիների ընթացքում այդ նպատակներին հատկացվել է 480 մլն դրամ:

2019 թվականին «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար կազմի ներկայացուցիչներն ուսուցում են անցել «Ռուսական երկաթուղիների» Կորպորատիվ համալսարանի դասընթացների շրջանակում: Դա առաջին նման ծրագիրն էր, ու այն արդեն դրական արդյունքներ է տալիս:

– Ո՞ր փուլում է Կովկաս-Փոթի լաստանավային անցատեղի վերագործարկումը:

– Այժմ տարբեր՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ոչ մի կապ չունեցող պատճառներով լաստանավային հաղորդակցությունը կասեցված է, սակայն ընկերությունը անհրաժեշտության և պահանջարկի առկայության դեպքում պատրաստ է իրականացնել փոխադրումներ այդ երթուղով: «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը 2019 թվականի համար տրամադրեց մինչև 50% զեղչ նշված ուղղությամբ, այդ թվում` դեպի Բելառուս և Ղազախստան: «Ռուսական երկաթուղու» և ՌԴ-ի կառավարության այդ քայլը թույլ է տալիս կրճատել սակագնային բաղադրիչը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս իրականացվող փոխադրումների արժեքում:

Արդեն 1.5 տարի «Հարավկովկասյան երկաթուղին» գրեթե առանց պետության կամ այլ առևտրային կազմակերպությունների աջակցության զարգացնում էր այդ նախագիծը: 2017 թվականին փոխադրվել էր 590 վագոն (36 հազար տոննա բեռ): Մենք ապացուցեցինք հոռետեսներին, որոնք պնդում էին, թե բեռների բավարար հոսք չկա, որ Հայաստանի համար նման ռազմավարական ուղղությունը անհրաժեշտ է զարգացնել: Այսօր հայկական տարբեր առևտրային կառույցներ հետաքրքրված են և պատրաստ են ներդնել մինչև 1 մլն դոլար, եթե պետությունը նույնպես մասնակցի նախագծի զարգացմանը:

Նշեմ, որ ՀԿԵ-ի աշխատակիցներն ու ղեկավարները պատրաստ են կատարել Ընկերության Տնօրենների խորհրդի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի առաջադրած խնդիրները:

Լրահոս
0