00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ փոխնախագահն ադրբեջանցիների վայրագությունների փաստեր է ներկայացրել եվրոպացի կանանց

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կանանց կազմակերպությանն է ներկայացրել ադրբեջանցի զինյալների իրականացրած վայրագություններն ապացուցող լուսանկարները, տեղեկատվական նյութերը, միջազգային մամուլի անդրադարձները

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ապրիլի 9-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա:

Նա նաև ներկայացրել է ադրբեջանցի զինյալների իրականացրած վայրագություններն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով` միաժամանակ հիշեցնելով, որ 1994 թ-ին ստորագրված եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է:

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը, որը ներկայացնում է գնդակոծված Թալիշը։

Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև այն հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:

Նա նաև հայտնել է, որ կրակի դադարեցման շուրջ ներկայիս պայմանավորվածությունն անընդմեջ խախտվում է Ադրբեջանի կողմից։ Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական առաջատար կուսակցությունների կին ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խաղաղության պահպանման:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0