00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով

© Sputnik / Asatur YesayantsВладимир Казимиров на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Владимир Казимиров на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած՝ Բիշքեկում ստորագրված հրադադարի պայմանագիրը անժամկետ էր, այն չի կարողացել ապահովել իրական և երկարաժամկետ հրադադար, կարծում է դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Բիշքեկում ստորագրված և ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվ մարտական գործողություններին վերջ դրած փաստաթուղթը մայիսի 12–ին դարձավ 25 տարեկան։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян в ходе заседания министров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Կարևոր է ԵՄ–ի աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում. Մնացականյան

Դա բավական ծանրակշիռ ժամկետ է, որը թույլ է տալիս ամփոփել, մեղմ ասած, ոչ սփոփիչ արդյունքները։

Չնայած՝ պայմանագիրն անժամկետ էր, այն ի զորում չեղավ ապահովել իրական և երկարաժամկետ զինադադար։ Հակամարտության գոտում նախկինի նման հնչում են կրակոցներ,  իսկ 2016թ–ի ապրիլին դրանք քիչ էր մնում վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, բայց ոչ մի երաշխիք չկա, որ երեք տարվա վաղեմության դեպքերը չեն կրկնվի։

Դրա հետ համաձայն է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ Ականավոր դիվանագետը հրադադար կնքելու գործընթացում կարևոր դեմք էր։

© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Կազիմիրովը
Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով - Sputnik Արմենիա
Վլադիմիր Կազիմիրովը

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Կազիմիրովը խոստովանեց, որ այդ ժամանակ` 25 տարի առաջ, ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ հակամարտությունն այդքան կձգձգվի։

«Միջնորդները հույս ունեին, որ Բիշքեկում ստորագրված հրադադարի պայմանագրին կհետևեն անժամկետ հիմքով։ Բայց, ինչպես ցույց տվեցին հետագա տարիների իրադարձությունները, նրանք սխալվեցին», – ասաց դիվանագետը։

Կազիմիրովը ձգձգելու հիմնական պատճառը տեսնում է Բաքվի պահվածքի մեջ։ Նրա խոսքով` անհաջողություն կրելով այդ պատերազմի ընթացքում` Ադրբեջանը հայրենասիրության արհեստական դրսևորումների կարիք ունի։

«Բայց այդ հայրենասիրությունը ցուցադրական բնույթ է կրում։ Իշխանությունն ամրապնդելու համար պաշտոնական Բաքուն փաստացի խաբում է ժողովրդին` փորձելով համոզել, որ, եթե ոչ այսօր, ապա վաղը մենք ամեն ինչ կվերցնենք», – ասում է Կազիմիրովը։

Масис Маилян - Sputnik Արմենիա
Արցախի ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, նա շատ կուզեր, որ հակամարտության կողմերն այսօր կարողանային մշակել կարգավորման այնպիսի սցենար, որն ընդունելի կլիներ բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար։ Վերջին շրջանում փոխադարձ ընդունելի սցենարի մասին հաճախ խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց Կազիմիրովի խոսքով` համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, նա մեծ պատրանքներ չունի։

«Նախորդ 25 տարիները հույս չեն ներշնչում։ Անընդհատ հարկ է լինում մտածել, թե չի անցնի արդյոք հուսալի կարգավորման հարցը մյուս սերունդներին։ Չեմ կարող ասել` Բաքվում կլսվե՞ն Փաշինյանի խաղաղության կոչերը։ Այստեղ կան բազմաթիվ ներքաղաքական ասպեկտներ, որոնք հիմա չեմ կարող քննարկել», – հավելեց դիվանագետը։

Կազիմիրովը հիշում է, որ Բիշքեկի զինադադարից դեռ մեկ ամիս առաջ` 1994թ–ի ապրիլի 15–ին, ընդունվել է ԱՊՀ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Այնտեղ հատուկ նշվել է, որ պահանջվում է ոչ միայն հրադադարի դադարեցում, այլ նաև դրա հուսալի ամրագրում։

«Մինչև հիմա հուսալի ամրագրում չկա։ Բայց այդ արտահայտությունն ասում էր, որ առանց հրադադարի հուսալի ամրագրման չի կարելի անցնել ողբերգական հակամարտության հետևանքների վերացման», – նշեց նախկին համանախագահը։

Նրա խոսքով` հակամարտության հետևանքների վերացումը ենթադրում էր տարածքների վերադարձ, որոնք մարտական գործողությունների ընթացքում կողմերից որևէ մեկը զբաղեցրել էր։ Այն նաև նախատեսում էր փախստականների և հարկադիր տեղաշարժվածների վերադարձ։

«Բայց այդ ամենը, կրկնեմ, հրադադարը հուսալի կերպով ամրապնդելուց հետո։ Այսօր, նշելով զինադադար ստորագրելու 25–ամյակը, մենք չենք տեսնում հրադադարի այդ հուսալի ամրապնդումը», – նշեց նա։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Անցյալին վերադարձ չի լինի. Բաբայանը` 25–ամյա վաղեմության հրադադարի համաձայնագրի մասին

Կազիմիրովը խնդրի վերջնական լուծումը չի պատկերացնում առանց գործընթացում Ստեփանակերտի մասնակցության։ Պատճառը շատ պարզ է. խոսքն առաջին հերթին Արցախի ճակատագրի, նրա բնակիչների անվտանգության մասին է։ Դիվանագետը հնարավոր չի համարում այդ հարցը ղարաբաղցիների մեջքի հետևում լուծելը։

Հիշեցնենք, որ Բիշքեկի համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի ՊԲ հրամանատարը։ Ավելի վաղ ստորագրման 25–ամյակի հետ կապված ուղերձում Փաշինյանը կրկին հայտարարել է, որ հակամարտության լիարժեք կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացում, որն ի վերջո կորոշի նրա կարգավիճակը և կապահովի այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները։

Լրահոս
0