00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ

© Photo : press office of the SSES of ArtsakhСотрудники Госслужбы по чрезвычайным ситуациям Карабаха тушат пожар на улице Маштоца (18 ноября 2019). Степанакерт
Сотрудники Госслужбы по чрезвычайным ситуациям Карабаха тушат пожар на улице Маштоца (18 ноября 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱՀ ոստիկանության, շտապ օգնության, «Արցախգազ», «Արցախէներգոյի» համապատասխան ծառայությունները: Հրդեհի մեկուսացումը տևել է շուրջ 2 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 18–ին, հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 2 շենքի 10–րդ բնակարանում։ Հրդեհի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բնակիչ Ս.Գ-ն գիտակցության չգալով, մահացել է։ 1934թ.ծնված Գ. Շ-ի վիճակը գնահատվում է բավարար: Ըստ բժիշկների`վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

© Photo : press office of the Police of ArtsakhՀրդեհ Ստեփանակերտում
Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հրդեհ Ստեփանակերտում

Հրդեհի մասին ահազանգը մի քաղաքացուց ծառայությունում ստացվել է այսօր ժամը 11:36-ին։ 

ԱԺ–ի մոտ բռնկած հրդեհը մեկուսացրին. լուսանկարներ դեպքի վայրից

Ժամը 11:37–ին ահազանգով դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության Ստեփանակերտի հրշեջ– փրկարար մասի մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման մասի օպերատիվ խումբը: 

«Ելնելով իրադրությունից և հրդեհի հնարավոր հետևանքներից, դեպքի վայր են մեկնել Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և հրշեջ ավտոսանդուղքը: Հետագայում դեպքի վայր է ժամանել ևս 1 մարտական հաշվարկ` Շուշիի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև ԱՀ ոստիկանության, շտապ օգնության, «Արցախգազ», «Արցախէներգոյի» համապատասխան ծառայությունները:

© Photo : press office of the SSES of ArtsakhՀրշեջ–փրկարարը` աշխատանքի ժամանակ
Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հրշեջ–փրկարարը` աշխատանքի ժամանակ

Շտապ անջատվել է շենքի գազաէլեկտրամատակարարումը: Հրդեհաշիջման աշխատանքներին չխոչնդոտելու նպատակով ոստիկանության աշխատակիցները փակել են մերձակա խաչմերուկները, իրականացրել հասարակական կարգի պահպանում:

Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տեսանյութ

© Photo : press office of the SSES of ArtsakhՀրշեջ մեքենաները` դեպքի վայրում
Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հրշեջ մեքենաները` դեպքի վայրում

Հրշեջները և փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանել մուտքի բնակիչներին: Ծխապատ շենքից աշխատանքներին աջակցել են ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ  քաղաքացիներ: Հրդեհը մեկուսացվել է 13:30-ին:

© Photo : press office of the Police of ArtsakhՈստիկանության աշխատակիցները փակել են մերձակա խաչմերուկները, պահպանում են հասարակական կարգը
Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ոստիկանության աշխատակիցները փակել են մերձակա խաչմերուկները, պահպանում են հասարակական կարգը

Հրդեհի բռնկման պատճառը և նյութական վնասի չափը ճշտվում են:

Լրահոս
0