00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից

© Sputnik / Lilit HarutyunyanЦерковь Казанчецоц, Республика Арцах
Церковь Казанчецоц, Республика Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 17-21–ը ադրբեջանցի երեք լրագրողներ այցելել են Հայաստան և Արցախ։ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց զգացել Ստեփանակերտում և Շուշիում։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Երեքական լրագրողներ Ադրբեջանից և Հայաստանից նոյեմբերի 17-21-ը հայելային այցեր կատարեցին միմյանց երկրներ։ Ադրբեջանցի լրագրողները մեկ օր անցկացրին Ստեփանակերտում և Շուշիում։ Այժմ, երբ այցերն արդեն ավարտված են, երկու կողմերից էլ սկսում են իրեն տպավորություններից խոսել։

г. Баку  - Sputnik Արմենիա
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

Sputnik Արմենիան ավելի վաղ հրապարակել էր Բաքու և Գանձակ այցելած հայկական պատվիրակության լրագրող, վերլուծաբան Արտյոմ Երկանյանի տպավորությունները։ Իսկ ադրբեջանցի լրագրողների արցախյան այցի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տպավորություններն է ներկայացրել Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որն ադրբեջանցի գործընկերներին ուղեկցող խմբի կազմում էր:

«Միմյանց հետ կես օր ենք շփվել` նախապես մշակված երթուղային ծրագրով։ Տպավորության կար, որ նրանք մեր երկու ժողովուրդների միջև առկա խնդիրներին ավելի խորահայաց են նայում, քան մենք սովորաբար տեսնում ենք ադրբեջանական մամուլում», – նշում է Գաբրիելյանը։

Ադրբեջանցի երեք լրագրողներ` Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը սկզբում այցելել են Շուշի, ապա Ստեփանակերտ։ Գաբրիելյանի խոսքով` լրագրողներն ապշած էին, որ կյանքը եռում է. քաղաքներում նոր շենքեր ու հաստատություններ են կառուցվում, փողոցներում երիտասարդներ են քայլում։

«Ես չեմ զարմանա, եթե նրանց  հետագա հրապարակումներն այդ ամենի մասին ուրիշ երանգ  ունենան։ Բայց զուտ մարդկային առումով` տպավորած էին»,- ասում է Գաբրիելյանը։

Շուշիում ադրբեջացիներն այցելել են Եզնիկ Մոզյանի անվան ուսումնարան, երկրաբանության ու կերպարվեստի թանգարաններ, հեռվից ուսումնասիրել մզկիթները` զարմանալով, որ դրանք լավ են պահպանվում։ Ստեփանակերտում էլ եղել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, միասին ճաշել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և արցախցի լրագրողների հետ։

Ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել հայ համայնքի հետ հանդիպմանը. Կարապետյանի մեկնաբանությունը

«Շատ հավանեցին ժենգյալով հացը։ Ուտելուց հետո մեկն ասաց` Ղարաբաղի բուրմունք կա մեջը, մյուսը հարցրեց` քանի՞ տեսակ կանաչի են օգտագործել։ Առհասարակ շատ գովեցին հայկական խոհանոցը։ Մեկն անգամ իր մանկությունն հիշեց` Բաքվում իր հայ հարևանները նույնքան համեղ էին պատրաստում։ Դրանից հետո արցախցի լրագրողներն էլ, որոնցից ոմանք ծնվել էին Բաքվում, սկսեցին հարցուփորձ անել`  իսկ Բաքվում այսինչ փողոցի, այսինչ  խանութը դեռ կա՞, այսինչ հուշարձանը պահպանվե՞լ է», – պատմում է Գաբրիելյանը։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ

Նրա խոսքով` ադրբեջանցի լրագրողները չէին խորշում քաղաքը Ստեփանակերտ անվանել, ոչ էլ որևէ դժգոհություն էին արտահայտում, երբ արցախցիները գործածում էին Արցախի Հանրապետություն եզրույթը։ Նրանք նաև համաձայնում էին արցախցի գործընկերների հետ, երբ վերջիններս ասում էին` ադրբեջանական մեդիայում հայերի մասին նյութերում հաճախ են «թշնամի» բառը գործածում, իսկ հայկական տիրույթում` Ադրբեջանի մասին կա՛մ որպես «հակառակորդ» երկիր են գրում, կա՛մ «հարևան»։

Հանդիպման ընթացքում երկուստեք առաջարկներ են հնչել։ Ինքը` Կիմ Գաբրիելյանն առաջարկել է ադրբեջանցի գործընկերներին Ստեփանակերտում և Բաքվում թղթակցային կետեր ստեղծել` փոխադարձ տեղեկություններ հաղորդելու համար։ Ադրբեջանցի լրագրողներն էլ կարծիք են հայտնել, որ լավ կլիներ` ոչ միայն երկու երկրների լրագրողները հանդիպեին, այլև բժիշկները, մտավորականները, տնտեսագետներն ու ծրագրավորողները։ Գաբրիելյանի խոսքով` հանդիպման վերջնական եզրակացությունն այն էր, որ խաղաղությունը և այդ խաղաղությունը խաթարող խնդիրը ճանաչելու համար պետք է միմյանց ճանաչել։

«Բայց արդյոք հարևան երկրում պատրա՞ստ են դրան, ցույց կտա ժամանակը», – եզրափակում է Արցախի ժուռնալիստների միության նախագահը։

Նշենք, որ տասնյոթ տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանցի լրագրողները այցելեցին Արցախ։ Նախորդը 2002–ին էր։

Հիշեցնենք, որ լրագրողների փոխադարձ այցերի ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ`  Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ

Լրահոս
0