00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրոպայի առաջին ջութակը» նվագեց Թուրքիայի սգո քայլերգը

© OZAN KOSE / AFPРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատկանշական է, որ նախագծի համահեղինակը «90 Միություն/ կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն է

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը` ճանաչելով հայերի սպանությունն ու տեղահանումը` որպես Ցեղասպանություն, ինչպես նաև 1915 թվականի ողբերգական իրադարձություններում Գերմանական կայսրության որոշակի պատասխանատվությունը։

Թուրքիան պետք է ճանաչի իր պատմության մութ էջերը

Ավելի քան մեկ հարյուրամյակ անց լսվեց Գերմանիայի հասարակական գործիչ, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, «Հայաստան և Եվրոպա. մեղադրանքներ գերտերություններին և կոչ քրիստոնեական Գերմանիային» աշխատանքի հեղինակ Յոհանես Լեփսիուսի կոչը։ 

Բանաձևն ընդունվեց իշխող մեծամասնության, աջակցություն ստացավ մյուս կուսակցությունների կողմից։ Զարմանալի միասնականություն` հաշվի առնելով Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները։

«Անցյալի հետ հանդիպումը կարող է մեզ ցավ պատճառել, սակայն միևնույն ժամանակ սա կարող է լինել անկեղծ և ինքնաքննադատական վերաբերմունք սեփական անցյալի նկատմամբ։ Սա կարևոր է մյուս երկրների հետ հարաբերություններ ստեղծելու տեսանկյունից, խիզախություն է հարկավոր փոխըմբռնում և համերաշխություն ձեռք բերելու համար», — ասել է Բունդեսթագի խոսնակ Նորբերտ Լամերտը քննարկման ընթացքում։

Որոշման ընդունման բարոյական կողմը, իհարկե, երկրորդական հարց է։ Հիմնականն, ավելի շուտ, Եվրոպային շանտաժի ենթարկող Թուրքիային քաղաքական ճնշման ենթարկելու հարցն է։ Էրդողանի քաղաքականությունը վերջին ժամանակներում տանում է դեպի իրավիճակի վատթարացման ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային ասպարեզում։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ԳԴՀ նախագահին, կանցլերին և Բունդեսթագի նախագահին

Հատկապես Թուրքիայի համար բարոյական տեսանկյունից ծանր է այն փաստը, որ բանաձևի նախաձեռնողներից մեկը կանաչների կուսակցության ղեկավար և, ամենակարևորը ներկայիս իրավիճակում, թուրք փախստականների որդի (էթնիկ չերքեզ) Ջեմ Օզդեմիրն է, ով չվախեցավ սպառնալիքներից և «դավաճանություն», «հայկական ահաբեկչություն» մեղադրանքներից։ Այսպիսով` պաշտոնական Անկարայի ազդեցությունը Գերմանիայի թուրքական համայնքի վրա, անկախ այդ ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքից, սահմանափակ է։

Գերմանիայի կողմից ճանաչումը չի կարելի համեմատել մյուս երկրների կողմից նման քայլի հետ։ Գերմանիան համաշխարհային հանրության հերթական անդամը չէ, այն լոկոմոտիվ է և անկասկած` Եվրոպայի «առաջին ջութակը»։ Եվրոպական մյուս ամբողջ «նվագախումբն» այժմ կարող է հետևել ավագ ընկերոջ օրինակին` չվախենալով Բոսֆորի ափերից քաղաքական «փնթփնթոցներից»։

Թուրքիայի նյարդային արձագանքը

Իհարկե, Անկարայի արձագանքը չուշացավ։ Հետ կանչվեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանը, Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հայտնեց, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա։ Անկարայում հաշիվ տալու կանչվեց նաև Անկարայում Գերմանիայի դեսպանը։

«Բեռլինի և Անկարայի հարաբերություններին հասցված զգալի վնասի» մասին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարադատություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղար Յասին Աքթայը։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիայի համար այս որոշումը որևէ իրավաբանական ուժ չունի։ Գործը հասել է նրան, որ Արդարադատություն և զարգացում կուսակցությունը մտադիր է Թուրքիայի խորհրդարանում հռչակագիր ներկայացնել` Գերմանիայում անցկացված քվեարկության դեմ։

Սակայն Թուրքիայի բոլոր այս գործողությունները նորություն չեն և չեն զարմացնում։ Տարբեր երկրների կողմից ճանաչելուց հետո աշխարհն ականատես էր դառնում նման «դռների շրխկոցների», սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով նույն դուռն աննկատ կբացվի և դրանով աննկատ կսողոսկի թուրք դեսպանը։

Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար, ինչպես գերմանացիները` Հոլոքոսթի

Այժմ Թուրքիան պատասխան միջոցներ է խոստանում, առաջին հերթին` դա կարող է կապված լինել փախստականների խնդրի հետ։ Եվրոպան փախստականներով «ողողելու» սպառնալիքն Էրդողանի հաղթաթուղթն է, որով նա շանտաժի է ենթարկում Եվրոպային, սակայն թուրքերը դեմ չեն մի քանի մլրդ դոլարի օգնություն ստանալ նրանց «պահելու» համար։ Այնպես որ Էրդողանի նոր հայտարարությունը միանգամայն տեղին հնչեց։

«Այն ժամանակ, երբ սահմանափակ հնարավորություններով երկրները պայքար են մղում փախստականների ճգնաժամի հետ, Արևմուտքի հարուստ երկրները փորձում են հեռու մնալ այս խնդրից։ Սրա անունը կրկնակի ստանդարտներ է, անարդարություն։ Սա անթույլատրելի է», — ասել է Էրդողանը։

Այս ամենի հետ մեկտեղ երկկողմ հարաբերություններում լուրջ երկպառակության սպասել պետք չէ, համենայն դեպս` բանաձևի պատճառով։ Հավանաբար ռազմավարական հարաբերությունները կհարթվեն, ինչպես սա հիմա տեղի է ունենում Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություններում` հրեական հատուկ նշանակության զորքերի կողմից թուրքական լաստանավի վրա հարձակում իրականացնելու միջադեպից հետո։

Գերմանիան ձգտում է թուլացնել ծայրահեղ լարվածությունը

Այդ իսկ պատճառով բանաձևի ընդունումից անմիջապես հետո հաշտության կոչով հանդես եկավ կանցլեր Անգելա Մերկելը։ Անկախ նրանից, որ բանաձևի ճանաչման նպատակը հաստատ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը չէ, կանցլերը հայտնել է, որ ԳԴՀ-ն պատրաստ է պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում, երկու երկրներին շատ բան է միավորում, նույնիսկ եթե տարբեր հարցերում տարաձայնություն է նկատվում։

«Ես և դաշնային կառավարությունը կցանկանայինք նպաստել նրան, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը 101 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների հարցում առաջ շարժվի, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գործընկերները կրկին կարողանան խոսել այն մասին, թե ինչպես է հարկավոր աշխատել պատմության հետ, ինչպես նաև պահպանել գերմանա-թուրքական հարաբերությունները բոլոր առումներով», — ասել է Մերկելը։

Եթե համեմատենք ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունները, ապա Մերկելի հայտարարությունը լիովին ներդաշնակ է դրան։ «Թարմացնել երկխոսությունը, վերադարձնել վստահությունը, վերականգնել անվտանգությունը». ինչո՞վ այս առաջնահերթությունները ներդաշնակ չեն հայ-թուրքական հարաբերություններին։

Վերջին ժամանակներում Գերմանիայի ակտիվացում կարելի է նկատել նաև Հարավային Կովկասի տարածքում, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության հարցում։ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արդեն հայտարարել է հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի դերի կարևորության մասին և հույս հայտնել, որ Գերմանիան դրա հետ կապված ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակահատվածում կկարողանա իր ներդրումն ունենալ։

Հայերը շուրջպար են բռնել Բունդեսթագի առաջ - Sputnik Արմենիա
«Մտանք Բեռլին». հայերի «Քոչարին» Բունդեսթագի առաջ

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0