00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան հանձնաժողովի հրավիրած զինվորականներին քաղաքական հարցեր չեն տա. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց`քաղաքական շահարկում դուք չեք տեսնի։ Ապրիլյան պատերազմն այն թեման չէ, որտեղ հնարավոր է քաղաքական շահարկում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հիմնական նպատակը բանակի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ու ապրիլյան պատերազմի շուրջ հանրության հարցերին պատասխանելը։ Այս մասին այսօր հանձնաժողովի առաջին դռնփակ նիստի ավարտին լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի հանգամանքները կքննարկվեն փակ դռների հետևում

«Մենք հանձնաժողովում ներկայացնելով տարբեր քաղաքական ուժեր, պայմանավորվել ենք, և ես կասկած էլ չունեմ, որ մեր աշխատանքը կազմակերպելիս բոլոր նախապայմանները պահվելու են`սկսած գաղտնիության ռեժիմը պահելուց, վերջացրած աշխատանքի մեջ քաղաքական կոմպոնենտը զրոյացնելուց։ Ես համոզված եմ, որ որևէ քաղաքական հարցադրում հանձնաժողով հրավիրված որևէ զինվորականի չի հնչելու»,– ասաց Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև հնչած տեսակետներին, թե հանձնաժողովում հավաքվել են բանակի հետ առնչություն չունեցած ու անգամ զինվորական ծառայություն չանցած մարդիկ։ Քոչարյանը հերքեց այս տեսակետը` նշելով, որ հանձնաժողովի անդամներից շատերի որդիները ծառայել են բանակում, մյուսները` թիկունքում կատարած իրենց աշխատանքով են աջակցել երկրի պաշտպանությանը։

«Հանձնաժողովի աշխատանքներն անարգելը համարում եմ անհարգալից վերաբերմունք զոհերի հարազատների նկատմամբ։ Հանձնաժողովը չունի որևէ թիրախ բանակում։ Հանձնաժողովի այս աշխատանքները միտված են բանակի հզորություններն ավելացնելուն»,– ասաց  Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան այն թեման չէ, որտեղ հնարավոր է քաղաքական շահարկում։

«Ես ձեզ վստահեցնում եմ որևէ քաղաքական շահարկում դուք չեք տեսնի»,– ասաց Քոչարյանը։

Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը

Հիշեցնենք, այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գումարել է առաջին նիստը։ Այն անցել է դռնփակ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստերն այսուհետ ևս հիմնականում անցկացվելու են փակ դռների հետևում։ Դրանց ավարտին լրագրողներին կտրամադրվի տեղեկություն` քննարկված հարցերի մասին։

Հիշեցնենք` մայիսի 31–ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդարձակ ելույթի ընթացքում նշել էր, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:

Լրահոս
0