00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին

© Photo : Press office of the ministry of Defence of the RAТактические учения объединенных сил Вооруженных Сил Армении и России (12 октября 2018)
Тактические учения объединенных сил Вооруженных Сил Армении и России (12 октября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական գործողությունները վերսկսվելու հավանականությունը միշտ առկա է, սակայն Ադրբեջանի համար հետևանքները չափազանց ծանր կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համատեղ զորավարժություններ անցկացնելը ճնշում գործադրելու փորձ է Մոսկվայի և Երևանի վրա։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Մարտավարական  նշանակության «Անխախտելի եղբայրություն 2019» թուրք-ադրբեջանական զորավարժություններն ընթանում են հունիսի 7-11-ը Նախիջևանում։ Միջազգային կազմակերպությունները զորավարժություններ անցկացնելու մասին նախնական ծանուցում չեն ստացել։

Совместные военные учения азербайджанской и турецкой армии (1 мая 2017). - Sputnik Արմենիա
Ադրբեջանի զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում. Մնացականյան

«Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը Հայաստանի սահմանի մոտ իրենից որոշակի վտանգ է ներկայացնում ռազմական անվտանգության տեսանկյունից», - ասաց Հարությունովը։

Նրա խոսքով՝ Թուրքիան երկար տարիներ այսպես թե այնպես պահպանում է ռազմական ներկայությունը Նախիջևանում։ Հնարավոր է, որ այդ ներկայությունն ընդլայնվում է։

Բնականաբար, Թուրքիայի հետ զորավարժություններն ուղղված են Ադրբեջանի ԶՈՒ զարգացմանը։ Դա համատեղ աշխատանքի ուղղություններից է ։ Մյուս կողմից, ընտ փորձագետի, զորավարժությունները ճնշում գործադրելու ընդունված ձևաչափ են։

«Տվյալ դեպքում Հայաստանի վրա ճնշում է գործադրվում Արցախի հարցում, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վրա` Սիրիայի հարցում։ Իդլիբ նահանգում Մոսկվան աջակցում է սիրիական բանակի գործողություններին, իսկ Թուրքիան՝ տեղի գրոհայինների», - ասաց Հարությունովը։

Նրա խոսքով՝ Հայաստանում քննարկվում է ակտիվ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը՝ հաշվի առնելով Նախիջևանի` Երևանին մոտ գտնվելը։ Պատերազմի վերսկսման վտանգ միշտ կա, բայց այս դեպքում հետևանքներն այլ կլինեն։

Ինչպես կանդրադառնա ադրբեջանա–թուրքական զորավարժությունը տարածաշրջանի վրա. Արտյոմ Տոնոյան

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքի դեմ գործողությունները կհանգեցնեն լուրջ խնդիրների, այդ թվում՝ ռուսական զորքերի միջամտության։ Բացասական հետևանքներն ավելի շատ կլինեն, քան դրական։

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել պայմանավորվել Իդլիբում ստեղծված իրավիճակի հարցում, և սիրիական զորքերը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ մայիսի վերջին շարունակել են նահանգը գրոհայիններից ազատագրելու գործողությունը։

Լրահոս
0