00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի` այս օրերին Լեհաստան չմեկնելը սկզբունքային խնդիր է. ԱԳ նախարար

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки "150-летие Галуста Гюлбенкяна" (26 марта 2019). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 150-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետն ունի տարբեր երկրներ այցերի իր ծրագիրը, ինչպես նաև ներքին քաղաքականության գերակայությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեհաստան չայցելելն ու համաժողովին չմասնակցելն ինքնիշխանության արտահայտությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время пресс-конференции с главой МИД Уругвая (14 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չկա հակասություն մեր արժեքների և շահերի միջև. Մնացականյան

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել լեհական կողմի հրավերը՝ սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին մասնակցելու: Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 1–ին, Վարշավայում, Համաշխարհային երկրորդ պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներ են լինելու, որին մասնակցության հրավեր Փաշինյանը չի ստացել։ Լեհական կողմը նաև ՌԴ նախագահին չի հրավիրել միջոցառմանը։ Ստացվում է, որ Փաշինյանը մերժելով համաժողովին մասնակցությունը, ներկա չի լինի այդ օրերին այնտեղ անցկացվող միջոցառումներին։

«Վարչապետն ունի տարբեր երկրներ այցերի իր ծրագիրը, ինչպես նաև ներքին քաղաքականության գերակայությունները։ Երբ համադրել են այս երկուսն իրար հետ, որոշել են, որ Լեհաստանի համաժողովին պետք չէ մասնակցել։ Սա սկզբունքային խնդիր է»,–ասաց նախարարը։

Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը

Նրա խոսքով` հարցն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մենք մի երկիր ենք, որն անմիջական ազդեցություն ու ներգրավվածություն է ունեցել պատերազմում։ Ըստ նախարարի` կարիք չկա ասելու, թե ինչ մեծ ներդրում են ունեցել հայերը Մեծ հայրենականում։ Բնականաբար, հայկական կողմը նաև որոշ նրբազգացություն ունի, թե ինչպես է այդ հարցն արտացոլվում տարբեր հարթակներում։

Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին

«Մեր պապերը, հայրենակիցներն անմիջական մասնակիցներն են եղել Երկրորդ համաշխարհայինի, մենք զոհեր ենք տվել ենք, ունեցել ենք գեներալներ, մարշալներ։ Եվ այն ժամանակ մենք եղել ենք Սովետական բանակի մաս ու պայքարել ենք նացիզմի դեմ, ուստի` պատերազմին նվիրված հարցում մի փոքր նրբազգաց ենք»,–ասաց Մնացականյանը։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես չի մեկնի Վարշավա` ի նշան Վլադիմիր Պուտինի հետ համերաշխության։

Լրահոս
0