00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանի փեսան Վանեցյանին «բարի գալուստ» է մաղթել դեպի բանական աշխարհ և նշել, որ բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չէ կրկնել այդ նույն ռեժիմի սխալները:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Այսպես է Facecook-յան իր էջում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված իր պատասխանը սկսել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Открытие отремонтированного стадиона Бананц - Sputnik Արմենիա
«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

«Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք»,–խոստացել է Մինասյանը:

Նրա խոսքով` հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:

Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով

«Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են»,–կարծում է Միքայել Մինասյանը:

Իր հետգրության մեջ Սերժ Սարգսյանի փեսան Վանեցյանին «բարի գալուստ» է մաղթել դեպի բանական աշխարհ և նշել, որ բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի ուզում, որ իր անունը կապվի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ։ Կլինի քննություն, և քննությունը կասի` արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե ոչ։ Թող որևէ մեկը պղտոր ջրում ձուկ չորսա»,–ասել է նա։

Լրահոս
0