00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու». Միքայել Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն արձագանքել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառումներին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է պատասխան տա արցախյան բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու համար։

Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Միքայել Մինասյանին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

«Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։ Ընդունեք ի գիտություն։ Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար»,– Facebook–ի իր էջում գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը պետք է պատասխան տա նաև օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար։

«Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար, համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար»,– ավելացրել է նախկին դեսպանը:

Ըստ Մինասյանի` անձամբ Փաշինյանը պետք է պատասխան տա նաև կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովուրդը դատապարտվել է սովի, մթի և աղքատության։

«Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։ Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։ Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում: Չնայած...»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ կառավարության տեղեկություններով` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Սրան ի պատասխան Սարգսյանի գրասենյակն արձագանքել էր, թե լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Գևորգյանը պատասխանել էր այդ հայտարարությանը. «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում»։ Անդրադառնալով Սարգսյանի գրասենյակի հայտարարության այն հատվածին, որ հասարակության մեջ օրեցօր հիասթափությունը խորացնում է` Գևորգյանը նշել էր, թե դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռևս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ։

Փաշինյանի խոսնակն ավելի ուշ ևս մեկ գրառում էր արել` նշելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։

Լրահոս
0