Սերգեյ Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»
Սերգեյ Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»
Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` հայ երաժիշտները համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին և շատ լավ մասնագետներ են։
«Իմ ցանկությունն է, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»,– ասում է նա։
Սմբատյանի խոսքով` շատ լավ երաժիշտներ գնացել են Հայաստանից։ Իհարկե, Հայաստանի համար պատիվ է, որ իր երաժիշտները նվագում են աշխարհի լավագույն նվագախմբերում, բայց այստեղ էլ նրանց կարիքը կա։
Սմբատյանն ասում է, որ եթե մենք չկարողանանք բարենպաստ միջավայր ստեղծել երաժիշտների համար, որպեսզի իրենք կարողանան նույն գումարը վաստակել այստեղ, նրանք միշտ կգնան։