00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Իրանում ապոկալիպտիկ սցենարներ պետք չէ սպասել»

© Photo : Hayk PetrosyanВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Իրանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին ու ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ ցույցերն ունեն հիմնականում սոցիալական բնույթ:
Ոսկանյան. «Իրանում ապոկալիպտիկ սցենարներ պետք չէ սպասել»

Իրանում ընթացող զանգվածային բողոքները ուղղված Իրանի կառավարության ոչ  պոպուլյար քայլի՝ բենզինի թանկացման դեմ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Մեկ լիտր բենզինը նախկինում արժեր 1000 թուման, 1 դոլարով կարելի էր գնել մոտ 11 լիտր բենզին: Իրանական կառավարությունը 50 տոկոսով թանկացած բենզինի համար մտցրել է որոշակի սահմանափակում. բնակչությանը տրվելու են հատուկ քարտեր, որպեսզի 50 տոկոսով թանկացած բենզինից յուրաքանչյուրն իր համար կարողանա գնել մինչև գնի 60 լիտր: Գործում է  նաև ազատ վաճառք, որը մեկ լիտրի համար 3000 թուման է կազմում:

Акция протеста в столице Грузии против правящих властей (17 ноября 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիում մի քանի հազար ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում. լուսանկարներ

«Իրականության մեջ ցանկացած տնտեսագետ կհուշի, որ նախկինում սահմանված ցածր գինն իսկապես անիրատեսական էր, և Իրանի կառավարությունը վաղ թե ուշ գնալու էր այս քայլին: Փաստորեն, պետությունը մինչ այդ սուբսիդավորում էր բենզինի գինն իր միլիոնավոր քաղաքացիների համար»,- նշեց Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ բողոքի ակցիաները տեղի են ունեցել հարևան երկրի զանազան քաղաքներում: Բնականաբար, փորձ է արվում ցույցերին հաղորդել քաղաքական ուղղվածություն, ինչն իրականացվում է արտասահմանից: Գործընթացն, ըստ Ոսկանյանի,  ուղղորդում են նաև արևմտյան ու արաբական զանգվածային լրատվամիջոցները: Ապատեղեկատվություն է տարածում նաև ադրբեջանական մեդիան: 

Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին

«Նունիսկ Արևելյան Ատրպատականի նահանգապետն ուղղակիորեն հայտարարել է, որ իր ղեկավարած նահանգում, ի տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցների  ներկայացրած տեղեկատվության, հուզումներ ու բողոքի ցույցեր չկան»,- հայտնեց Ոսկանյանը:

Հակոբյան. «Տևական բողոքի ակցիաներն ազդում են իշխանության վարքագծի վրա»

Իրանագետի դիտարկմամբ՝ մենք գործ ունենք սոցիալական ընդվզման հետ, որից ցանկանում են օգտվել հատկապես ԱՄՆ-ում իրանական կառավարության ընդդիմախոսները, շահական համակարգի ներկայացուցիչները: Այդ առումուվ իրավիճակը որոշ տեղերում լարված է, բայց ապոկալիպտիկ սցենարներ կանխատեսելը չափազանց սխալ կլիներ: 

Լրահոս
0