00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քթոյան. «Բիզնես ոլորտում փորձ է արվում հաստատել խաղի բնականոն պայմաններ»

© Sputnik / Andranik GhazaryanАрмен Ктоян
Армен Ктоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տեղեկությանը, ըստ որի՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց:
Քթոյան. «Բիզնես ոլորտում փորձ է արվում հաստատել խաղի բնականոն պայմաններ»

Պետությունը նախկինում իր պարտավորությունները չէր կատարում, այժմ կատարում է, այսինքն` հարկերի գերավճարների գծով 275 միլիարդ դրամի պարտքն այդքան չպետք է մնար ու կուտակվեր: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Администраторы работают на сервере - Sputnik Արմենիա
Քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

«Եթե բիզնեսին պարտք ես այդքան գումար և չես վերադարձնում, բիզնեսը կա՛մ պետք է այդ մասով արտադրություն չիրականացնի, կա՛մ էլ դրա փոխարեն մտածի, թե որտեղից միջոցներ հայթայթի (վարկերի տեսքով, պարտատոմսերի թողարկման տեսքով և այլն): Իսկ եթե բիզնեսին վերադարձնում ես նրա փողերը, ապա դա անկասկած աշխուժություն կմտցնի տնտեսվարողների գործունեության մեջ: Նրանք, օրինակ, հումք կգնեն, նոր սարքավորումներ ձեռք կբերեն, եղած հզորությունները կգործարկեն, ինովացիոն լուծումներ կկիրառեն: Բիզնեսը 180 միլիարդ դրամի չափով կսկսի իրականացնել տնտեսական գործունեություն, ինչը որ պետք է աներ նախկինում»,- նշում է Արմեն Քթոյանը:

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

Տնտեսագետի կարծիքով՝ բիզնեսը, նախկինում ձևավորված խաղի կանոնների համաձայն, այլընտրանք չուներ: Պետությունն առաջարկում էր շատ հարկեր վճարել՝ վերադարձնելու պայմանով, իսկ գործարարները պարզապես չէին կարող չվճարել՝ նույնիսկ իմանալով հանդերձ, որ այդ գումարները հետ չեն գալու:

Министр здравоохранения Арсен Торосян во время обхода по Национальному центру охраны психического здоровья (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Փոխհրաձգություն» կառավարությունում. «առողջապահական հարկը» կարող է գժտեցնել նախարարներին

Ներկայիս կառավարության գործելակերպը, Քթոյանի դիտարկմամբ նորմալ երևույթ է, բայց քանի որ մեզ մոտ նախկինում ձևախեղված է եղել ու հիմա, երբ փորձ է արվում գործընթացը բերել բնականոն դաշտ, դա ինչ-որ արտառոց բան է թվում, մինչդեռ բիզնես ոլորտում ընդամենը փորձ է արվում հաստատել խաղի բնականոն պայմաններ:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ: 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ` ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

Կառավարությունը բիզնեսին 180 մլրդ դրամի պարտք է վերադարձրել. Փաշինյան

Լրահոս
0