00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իմպիչմենտի գործընթացը մեկնարկեց. արդյո՞ք առաջին անգամ Ամերիկայի նախագահ կպաշտոնազրկվի

© REUTERS / LEAH MILLISСилуэт президента США Дональда Трампа во время предвыборной кампании (11 октября 2019). Лейк-Чарльз
Силуэт президента США Дональда Трампа во время предвыборной кампании (11 октября 2019). Лейк-Чарльз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիմա, երբ ամերիկյան Կոնգրեսում սկսվել է նախագահի իմպիչմենտի գործընթացը, քչերն են հավատում, որ Թրամփը կդառնա Ամերիկայի ողջ պատմության ընթացքում առաջին պաշտոնազրկված նախագահը։ Եվ ընդհանրապես հարց է ծագում` եթե իմպիչմենտը երբեք չի աշխատել, ինչո՞ւ պիտի հենց հիմա աշխատի։

Շատ պարզ հաշվարկ կա՝ իմպիչմենտը հաջողությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Սենատի անդամների ձայների երկու երրորդը, իսկ դեմոկրատները այդքան չունեն։

Իմպիչմենտի գործընթացը մեկնարկեց. արդյո՞ք առաջին անգամ Ամերիկայի նախագահ կպաշտոնազրկվի
Իրականում Ամերիկայի պատմության ընթացքում ընդամենը մեկ անգամ աշխատել է ոչ թե իմպիչմենտը, այլ իմպիչմենտի վտանգը։

Ուոթերգեյթի հայտնի սկանդալից հետո այն ստիպել է Ռիչարդ Նիքսոնին հրաժարական տալ, քանզի նախագահը հասկացել է կամ նրան հասկացրել են՝ պաշտոնազրկումն անխուսափելի է։

Եվ ընդհանրապես իմպիչմենտը ի սկզբանե նախատեսված էր որպես նախագահին զսպելու միջոց։ Ամերիկայի հիմնադիր հայրերից երկուսը՝ Թոմաս Ջեֆերսոնը և Բենջամին Ֆրանկլինն ասում էին՝ եթե նախագահին հեռացնելու տարբերակ չլինի, նա կարող է բռնապետ դառնալ։ Իսկապես՝ երբ ամերիկյան Սահմանադրությունն ընդունվեց, այնտեղ նախագահի պաշտոնավարման ժամկետի որևէ սահմանափակում չկար։ Ճիշտ է, առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգտոնը, երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո հեռացավ և հորդորեց հաջորդ նախագահներին նույնը անել, բայց տեսականորեն ցանկացած նախագահ կարող էր Սպիտակ տանը մնալ մինչև կյանքի վերջը։ Եվ միայն չորս ժամկետ պաշտոնավարած Ֆրանկլին Դելանո Ռուզվելթի մահից հետո Սահմանադրությամբ ամրագրվեց, որ նույն մարդը կարող է հաջորդաբար վերընտրվել ընդամենը մեկ անգամ։

Դոնալդ Թրամփը ուզում է վերընտրվել։

Сурен Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Անգամ իմպիչմենտի դեպքում Թրամփը կարող է մասնակցել նախագահական ընտրություններին»
Ու հենց այդ ցանկության հետ էլ կապում են իմպիչմենտի այս ողջ պատմությունը։ Դեմոկրատներն ասում են՝ Թրամփը վախենում է, որ հաջորդ տարի իրեն կհաղթի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, դրա համար էլ զանգահարել է Ուկրաինայի նախագահին և հորդորել նրան` հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու նկատմամբ, որոնք այդ երկրում բիզնես շահեր ունեն։ Այսինքն՝ Թրամփը պարզապես ուզում է վարկաբեկելու միջոցով ազատվել իր գլխավոր մրցակցից։ Հանրապետականները հակադարձում են՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ դեմոկրատները գիտեն, որ Թրամփի վարկանիշը աննախադեպ բարձր է և հաջորդ տարվա նոյեմբերին նա հեշտությամբ կհաղթի Բայդենին, դրա համար էլ ուզում են իմպիչմենտի միջոցով ազատվել Թրամփից։

Այո, կարելի է ասել, որ իմպիչմենտի այս երրորդ փորձն ուրույն է, որովհետև ակնհայտորեն կապված է հաջորդ տարվա ընտրություններ հետ։ Նախորդ երկուսը բոլորովին այլ պատճառներ ունեին։

Բիլ Քլինթոնի պատմությունը երևի բոլորն են հիշում։ Խոսքն այն մասին չէ, թե ինչ էր անում նախագահը Մոնիկա Լյուինսկու հետ Օվալաձև կաբինետում։ Ուղղակի կոնգրեսականներին վրդովվեցրել էր այն, որ նախագահը ակնհայտ ստում էր, երբ հրապարակավ հայտարարում էր՝ «Ես երբեք սեքս չեմ արել այդ կնոջ հետ», այնինչ փաստերը այլ բան էին վկայում։

Բայց իմպիչմենտի փորձը 1998 թվականին հաջողությամբ չպսակվեց։

Ու մեկ էլ 1865 թվականին է նախագահին իմպիչմենտի ենթարկելու փորձ ձեռնարկվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ուզում էին պաշտոնազրկել այն մարդուն, որի օրոք Ամերիկայի տարածքը ավելացավ 1,5 միլիոն քառակուսի կիլոմետրով։ Այո, հենց Էնդրյու Ջոնսոնի օրոք Ամերիկան ձեռք բերեց Ալյասկան, որը ռուսները վաճառեցին ընդամենը 7 միլիոն դոլարով։

Աբրահամ Լինքոլնի սպանությունից հետո Ջոնսոնը ընտրվեց նախագահ և միանգամից էլ սկսվեց առճակատումը խորհրդարանի հետ։

Նախագահը պաշտպանության նախարարին պաշտոնազրկում էր, Սենատը վերականգնում, նախագահը կրկին պաշտոնազրկում էր, սենատորները կրկին վերականգնում։ Պաշտոնազրկումների այս անվերջ պատմությունն ի վերջո հանգեցրեց նրան, որ պատգամավորները որոշեցին պաշտոնազրկել նախագահին։ Չստացվեց՝ ընդամենը մի ձայն չբավականացրեց։

Ամփոփենք։ Ամերիկայի պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել՝ Լինքոլնին, Գարֆիլդին, Մքքինլիին և Քենեդիին սպանել են, Հարիսոնը, Թեյլորը, Հարդինգը և Ֆրանկլին Դելանո Ռուզվելթը մահացել են հիվանդություններից, Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է տվել։

Արդյոք հիմա կարող են արտահերթ ընտրություններ տեղի ունենալ իմպիչմենտի հետևանքով։ Ամերիկացի հանրապետականները պնդում են՝ նման բան երբեք չի լինի, թույլ չենք տա։

Կներեք, բայց մեր հանրապետականներն էլ էին վստահ, որ իրենց դեմ խաղ չկա։ Տեսա՞ք ինչ եղավ։

 

Լրահոս
0