00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»

© SputnikАйк Алумян
Айк Алумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի որոշման մասին։
Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»

Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի` դեկտեմբերի 20-ին կայացրած որոշման դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից` Հայկ Ալումյանը։

Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Վերաքննիչ դատարանը մերժել էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը և Առաջին ատյանի դատարանի որոշումը գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին, թողել էր օրինական ուժի մեջ:

Ինչու էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել ԱԱԾ մեկուսարանի դիմաց. տեսանյութ

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ բողոքը Վերաքննիչ դատարան էր բերվել այն հիմքով, որ գրավի կիրառումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը որևէ չափով չէր պատճառաբանվել և այդ տեսքով հակասում էր Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերին: Վերաքննիչ դատարանը գտավ, որ առանց որևէ պատճառաբանության միջնորդությունը մերժելու մեջ որևէ անօրինական բան չկա: 

«Ըստ էության՝ Առաջին ատյանի դատարանի` ընդհանուր բնույթի և ոչինչ չասող երկու նախադասությունը Վերաքննիչ դատարանը գտավ բավարար, որպեսզի անձը շարունակի պահվել կալանքի տակ: Մենք իհարկե համամիտ չենք Վերաքննիչ դատարանի որոշման հետ ու նաև հասկանում ենք, թե ինչ պատճառներով է այդպիսի որոշում կայացվել, հետևաբար, բողոք ենք ներկայացնել Վճռաբեկ դատարան: Հիմա ես աշխատում եմ նաև Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատի վրա»,- նշեց փաստաբանը: 

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ ընթացող դատավարության միակ տրամաբանական ավարտը կլինի այն, որ հենց առաջին իսկ դատական նիստին կարճվի քրեական գործի վարույթն ու դադարեցվի քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ըստ այդմ՝ ցանկացած այլ ելք տրամաբանությունից դուրս է: 

Մարտի 1-ին կմիանա հոկտեմբերի 27-ը. ըստ Քոչարյանի` գործը ձգձգում են փաստաբանները

Փաստաբանի տեղեկացմամբ՝ 850-ից ավել դատակոչված անձ կա, ինչն աննախադեպ թիվ է, և Ալումյանի կարծիքով ՝ այդքան մարդու դատարան են հրավիրել, որպեսզի դատավարությունը մոտակա 7-8 տարում չավարտվի:

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Լրահոս
0