00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Դավթյան. «Նավթի համաշխարհային գնաճը կախված չէ միայն Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից»

Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է համաշխարհային շուկայում նավթի գնաճի խնդրին և դրանով պայմանավորված զարգացումներին:
Դավթյան. «Նավթի համաշխարհային գնաճը կախված չէ միայն Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից»

Վահե Դավթյանը դիտարկում է երկու բաղադրիչ. առաջինը բենզինի գներն են, որոնք բնականաբար ուղղակիորեն կորելացվում են նավթի համաշխարհային շուկայում առկա միտումների հետ: Ակնհայտ է, որ վերջին օրերին բոլորը հետևում են համաշխարհային շուկայում նավթի գնի աճին, մասնավորապես հայտնի է, որ նավթի գինն արդեն անցել է 70 դոլարի սահմանը` մեկ բարելի դիմաց: Սա վերջին մեկ ու կես տարվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է և հանգեցրել է բենզինի գների աճին, մասնավորապես` Ռուսաստանում:

Улица Новый Арбат в Москве. - Sputnik Արմենիա
Պատժամիջոցներից մինչև նավթի համաշխարհային գներ. ինչ է սպասում Ռուսաստանի գործընկերներին

«Հայաստանի շուկայում գործող տնտեսվարողները բենզինի 91 տոկոսը ներկրում են Ռուսաստանից։ Նավթի համաշխարհային շուկայում առկա բացասական միտումները պայմանավորված են ոչ միայն Իրանի շուրջ ընթացող վերջին զարգացումներով, այլև վենեսուելական ճգնաժամով, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա դեկտեմբերին կատարված հարձակմամբ: Այս ամենն ի վերջո հանգեցնելու էր բենզինի գնաճին՝ անդրադառնալով նաև հայաստանյան շուկայի վրա»,- նշում է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը:

Վահե Դավթյանի գնահատմամբ՝ թեև Հայաստանի շուկան կարող է առաջին հայացքից ազատականացված թվալ, բայցևայնպես շարունակում է գործել կարտելային սկզբունքով, այսինքն՝ շուկայում կան երկու-երեք ընկերություններ, որոնք նավթը ձեռք են բերում մեկ աղբյուրից։ Ըստ այդմ` զսպումներն ու կարգավորումներն այստեղ հեշտ է կատարել, քան եթե շուկան գործեր դասական կոմերցիոն սկզբունքներով:

«Իսկ երկրորդ բաղադրիչն այն է, որ նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն ազդում են գազի գնագոյացման վրա: Գազի շուկան մեզանում որպես ավտոնոմ միավոր դեռ չի ձևավորվել, ուստի այս ոլորտում կիրառվող գազի գնի մեթոդաբանությունը առավելապես պայմանավորված է նավթային թրենդներով: Որքան ավելի բարձր է նավթի գինը, այնքան ավելի շատ է դա անդրադառնում բնական գազի գնի վրա»,- նշում է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը: 

Հայաստանը բենզին կգնի Ղազախստանից

Վահե Դավթյանը տնտեսական մոդելը մեկնաբանում է հետևյալ կերպ. եթե մի պետություն, տվյալ դեպքում Ռուսաստանը, արդյունահանում և արտահանում է բնական գազ, նավթ ու նավթամթերք, ապա կոնպենսացնում է մեկը մյուսի հաշվին: Եթե նավթի գինը բարձրանում է, ապա պետությունը հնարավորություն է ունենում դրա հաշվին նվազեցնել բնական գազի գինը, և հակառակը: Կոնպենսացիոն քաղաքականությունը կարող դրական ներգործություն ունենալ Հայաստանի վրա: Դավթյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը հավանաբար կմնա նույնը, ռիսկը սակագների գոյացման ներքին տիրույթում է:

Լրահոս
0