00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հովակիմյան. «Նախագիծը քննադատատողների խոսքի հիմքում ընտրակեղծարարության հոգեբանությունն է»

Բաժանորդագրվել
«ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի» համահեղինակ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիային եթերում խոսել է`ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնելու առաջարկի մասին:
Հովակիմյան. «Նախագիծը քննադատատողների խոսքի ակունքում ընտրակեղծարարության հոգեբանությունն է»

«ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի» համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ հնչող քննադատություններն, ըստ էության, կապ չունեն Սահմանադրության հետ, որովհետև տվյալ դեպքում կա ճգնաժամ, ինչի լուծման համար որպես ամենաժողովրդական ճանապարհ ընտրվել է հանրաքվեն, որը բխում է Սահմանադրության 2-րդ հոդվածից, 202 հոդվածի 3-րդ կետից: Այսինքն՝ ժողովրդի իշխանությունն, ըստ Հովակիմյանի, տվյալ դեպքում ուղղակի իրացվելու է:

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Խախտել Սահմանադրությունը Թովմասյանից ազատվելու համար. ո՞ր իշխանության մեղքն է ավելի ծանր

«Հայաստանի ժողովուրդը հենց Սահմանադրությունն է: Բարձրագույն կամքը պատկանում է ժողովրդին, և ինքն էլ կորոշի այս ճգնաժամն ինչպես լուծել: Արդյո՞ք մեր առաջարկած տարբերակը լուծում է, կորոշի ժողովուրդը: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում քննադատողներին, որոնց մեջ կան նաև մասնագետներ, իրավաբաններ, բայց եթե վերլուծեք բոլոր քննադատությունները, ապա մեր նախագիծը քննադատողների խոսքի ակունքում ընտրակեղծարարության հոգեբանությունն է: Ակունքում այն տրամաբանությունն է, որը տասնամյակներ շարունակ ժողովրդին զրկում էր իր իշխանությունն իրացնելու հնարավորությունից»,- ասաց նախագծի համահեղինակը: 

Հրայր Թովմասյանի համար նոր վերջնաժամկետ է սահմանվում. հարցը կորոշվի ԱԺ արտահերթ նիստով

Հովակիմյանը ԵԽԽՎ մշտադիտարկողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները համարում է բնական և հայտնում, որ պատրաստվում էին նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, որը խորհրդատվական մարմին է, մինչդեռ հանրաքվեն ցանկացած երկրի ինքնիշխանության թիվ մեկ դրսևորումն է: 

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը շատ կարևոր է, բայց չի կարող ինքնիշխանությանը լինել հակակշիռ: Նախագիծը կուղարկվի հանձնաժողովին, կլսեն կարծիքներն ու կարվեն հետևություններ: Իմանալով միջազգային պրակտիկան՝ նշեմ, որ նման դեպքերում Վենետիկի հանձնաժողովը որպես կանոն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պետական մարմնի բնականոն գործունեությունը հնարավորինս չխաթարվի»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

«Մեզանում սահմանադրական օբյեկտների աստիճանակարգը խախտված է». Այվազյան - Sputnik Արմենիա
Գործող Սահմանադրությունը հարուցում է շատ լուրջ խնդիրներ. Այվազյան

Հովակիմյանի համոզմամբ՝ միջազգային ատյանների բոլոր գնահատկաններն ու հորդորները վերաբերում են նրան, որպեսզի հանրաքվեի արդյունքների ընդունման դեպքում անցումը հնարավորինս արագ լինի, որպեսզի ՍԴ քվորումի բացակայությունը շատ կարճ տևի:

Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան

Բոլոր չակերտավոր մտահոգվողները, որոնք շրջանցում են ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամի լուծումը, ըստ պատգամավորի, ուղղակի բնական են համարում այն վիճակը, որ ՀՀ-ում կարող է լինել պետական մարմին, որն իրեն վեր կդասի Սահմանադրությունից և չունենալով քաղաքական մանդատ՝ կդառնա քաղաքական կողմ, հետևաբար ճգնաժամը պետք է լուծվի, և դա պետք է անի Հայաստանի ժողովուրդն իր քվեով:

Լրահոս
0