00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թանկացումները ժամանակավո՞ր են․ տնտեսագետի կանխատեսումները հուսադրող են

© Sputnik / Andranik GhazaryanАрмен Ктоян
Армен Ктоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումներին։
Քթոյան. «Առանձին ապրանքների պարագայում առկա թանկացումները կրում են կարճաժամկետ բնույթ»

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` նման իրավիճակներում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների թանկացումները անխուսափելի են, ինչը կապված է մարդկային գործոնի հետ։

Министр экономического развития и инвестиций Тигран Хачатрян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կորուստները լինելու են էական». Էկոնոմիկայի նախարար

«Առանձին ապրանքատեսակների վերաբերյալ շրջանառվեց ինֆորմացիա, որ դրանք օգնում են մարդկանց կորոնավիրուսի դեմ պայքարում, և հենց այդ հանգամանքով պայմանավորված գրանցվեց գների աճ։ Մյուս կողմից, երբ տրանսպորտային համակարգն աշխատում է որոշակի սահմանափակումներով, ու նաև անորոշության դաշտը շատ մեծ է, հայտնի չէ, թե այս ամենը երբ է վերջանալու, ինչ կորուստներ կարձանագրվեն, հետևաբար անորոշության մթնոլորտը դաշտ է ստեղծում ամենատարբեր սպեկուլյացիաների, խուճապային տրամադրությունների, վարքագծային փոփոխությունների համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Նրա համոզմամբ` իրավիճակը պարենամթերքի մասով հանդարտ է, և առանձին ապրանքատեսակների պարագայում գրանցված թանկացումները կրում են կարճաժամկետ բնույթ, հետևաբար չեն կարող անդրադառնալ  ընդհանուր իրավիճակի վրա։ 

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին

«Ընդհանրապես գնաճի մասին դեռ վաղ է խոսել, որովհետև գների պահային և իմպուլսիվ բարձրացումը դեռևս չի վկայում գնաճի մասին։ Պարզապես պետք է մի  կողմից ապահովել առաջարկի անխափանությունը, որ նույնիսկ առկա սահմանափակումների պայմաններում լոգիստիկական շղթաներն առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում աշխատեն անխափան, և երկրորդ` արվի ամեն ինչ, որպեսզի պահանջարկի կտրուկ տատանումներ չլինեն` խուճապային տրամադրություններ թույլ չտալու համար»,– նշեց նա։

Крупы в супермаркете - Sputnik Արմենիա
Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է

Քթոյանի կարծիքով` այստեղ բավականին լուրջ անելիք ունի նաև ՏՄՊՊ հանձնաժողովը, որովհետև խառը ժամանակներում, ըստ նրա, միշտ էլ կլինեն տնտեսվարողներ, որոնք կփորձեն իրավիճակից օգտվելով` գները բարձրացնել գերշահույթ ստանալու համար։ Հանձնաժողովը պետք է արդյունավետ աշխատի, արագ մոնիթորինգի ենթարկի նման իրավիճակները և կիրառի վարչական ներգործության մեթոդներ։ Տնտեսագետի համոզմամբ` պետությունն ունի բոլոր լծակները` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար և ցույց տալու, որ աշխատանք է տարվում, ուստի խուճապի և դրանով պայմանավորված արտառոց վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն չկա։ 

Ինչ են քաղաքացիներն ամենաշատը գնել այս օրերին. արդյո՞ք խուճապի առիթ կա

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել էր՝ Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են, արդեն նաև տեսանելի են։

Լրահոս
0