00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նախարարության գործելաոճը դժգոհություն է առաջացրել. Մխիթարյանը` էլեկտրոնային մատյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsАтом Мхитарян
Атом Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրահանգին` հընթացս խոսելով նաև էլեկտրոնային մատյանների մասին։
Մխիթարյան. «Էլեկտրոնային մատյանները վերահսկելու որևէ մեխանիզմ գոյություն չունի»

ԿԳՄՍ նախարարությունը հրաման է ուղարկել դպրոցներ, ըստ որի` 2019-20թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է մինչև ապրիլի 20–ն անցկացվեն էլեկտրոնային մատյանների մեջ, ինչն առաջացրել է շատ դպրոցների տնօրենների և ուսուցիչների դժգոհությունը։ Վերջիններս մասնավորապես նշում են սեղմ ժամկետների ու ընդհանուր ծանրաբեռնվածության անհամատեղելիության հանգամանքը։ 

Ատոմ Մխիթարյանը նույնպես լսել է նման դժգոհություններ թե՛ ուսուցիչներից, թե՛ վարչական աշխատողներից և նշում է, որ, իսկապես, տվյալ պարագայում առաջանում են շատ հարցեր, որոնց որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխաններ տալ։

Обсуждение законопроекта О высшем образовании и науке (25 января 2020). Гюмри - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

«Ինչ խոսք` դրական է, որ կա էլեկտրոնային մատյաններ ունենալու հնարավորություն, բայց որևէ մեկը չի ուսուցանել ուսուցիչներին, չի բացատրել էլեկտրոնային մատյանների էությունը, որովհետև կան շատ մանրուքներ, որոնք անընդհատ հարցեր են առաջացնում ուսուցիչների մոտ»,– նշում է փորձագետը։

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` պետք չէ խիստ մոտեցում ցուցաբերել, այլ պետք է ուղղակի փորձնական անցում կատարել էլեկտրոնային մատյաններին` հաշվի առնելով վարչական աշխատողների և ուսուցիչների կարծիքը։ ԿԳՄՍ նախարարության գործելաոճը շատերի մոտ դժգոհություն է առաջացնում, որովհետև հրահանգը տրվում է միանշանակ, սահմանները գծված և առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, թե արդյո՞ք նրանք պատրաստ են, ունա՞կ են, և ինչի՞ կարող է բերել այս նախաձեռնությունը։

«Ես կոչ կանեի շահագրգիռ կողմերին նախ մասնագիտական քննարկում կազմակերպել, որ հասկանային հնարավոր խոչընդոտները, դժվարությունները, հետո նոր կիրառման մասին տրվեր համապատասխան հրահանգ։ Էլեկտրոնային մատյանները վերահսկելու որևէ մեխանիզմ չկա, ինչն էլ բնականաբար հարուցում է ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների դժգոհությունը»,– նշում է փորձագետը։

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները

Ատոմ Մխիթարյանի համոզմամբ` շատ դժվար է հեռավորության վրա, առանց մարդուն անմիջականորեն տեսնելու, տնային աշխատանքները ստուգելու օբյեկտիվորեն գնահատել, հետևաբար ոչ ոք չի կարող գնահատականի օբյեկտիվությունը հավաստել, քանզի որակի ապահովման չափանիշներ, բողոքարկման մեխանիզմներ այդ առումով չկան, ընդհանրապես գոյություն չունեն, ուստի ամեն ինչ դառնում է սուբյեկտիվ։ Դա, ըստ փորձագետի, կարող է խարխլել այն պրակտիկան, որ ուսուցիչն անմիջական շփման միջոցով է աշակերտին փոխանցում իր հմտությունն ու գիտելիքները և հետո ստուգում  նրա կարողությունները։     

Լրահոս
0