00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է պատրիարքարանն աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Աթեշյանի մեկնաբանությունը

© AsekoseАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ արք. Աթեշյանը նշել է, որ աշխարհասփյուռ հայության զանազան հատվածները երբեմն հայտնվում են հակադիր բևեռների ազդեցության գոտիներում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի– Sputnik. Աշխարհի ո՞ր երկրում կարող ենք առողջ ազգային-եկեղեցական կյանք ունենալ՝ առանց հարգելու տվյալ երկրի` մեր քաղաքացիական պատասխանատվությունները։ Այս մասին այսօր Ermenihaber.am-ին տված հարցազրույցում ասել է Պոլսի հայոց պատրիարքի Արամ արք. Աթեշյանը` պատասխանելով Սիրիայում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» գործողության մասին հարցին։

«Թուրքիան գործում է արևելյան վաճառականի տրամաբանությամբ». Արմեն Պետրոսյան - Sputnik Արմենիա
«Թուրքիան գործում է արևելյան վաճառականի տրամաբանությամբ». Արմեն Պետրոսյան

Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանն իր աջակցությունն էր հայտնել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությանը։ Այդ հայտարարությունը ոչ միանշանակ էր ընդունվել Հայաստանում։  Հայտարարության մեջ ասվում էր, թե «աղոթում են, գործողության համար, որի նպատակն է վերջ դնել ահաբեկչությանն ու ապահովել երկրի սահմանների անվտանգությունը»։

«Մենք մեր փորձառությամբ գիտենք, որ քաղաքական բարդ իրավիճակներում համայնքի, մեր Պատրիարքական Աթոռի և հայաշխարհի մեր հարազատների միջև ստեղծվում է անհաղորդ վիճակ։ Սա թրքահայության ճակատագիրն է»,–ասել է Աթեշյանը` պատասխանելով հարցին`արդյո՞ք այդ հայտարարությունը հնարավոր չէր չանել կամ ավելի չեզոք հայտարարություն անել։

Էստուկյան․ «Պոլսո պատրիարքի ընտրակարգը փոխել են, որ Չուլջյանի մասնակցությունը բացառեն»

 

Նա նշել է, որ աշխարհասփյուռ հայության զանազան հատվածները երբեմն հայտնվում են հակադիր բևեռների ազդեցության գոտիներում։ «Երբեմն բոլորիս համար հեշտ է համահայկական օրակարգի վրա կենտրոնանալ, երբեմն էլ` տեղական առանձնահատկությունների բերումով կարող է պատահել հակառակը։ Հայության ուժը նման իրավիճակներում պառակտումներից խուսափելու ճկունության մեջ է»,–կարծում է Աթեշյանը։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Աթեշյանը կրկին գովերգել է Թուրքիայի առաջնորդներին և բանակին

Նա ավելորդ է համարել ասել, որ ահաբեկչությունն այսօր մարդկության դեմ խոշորագույն սպառնալիքներից է, և աշխարհի բոլոր պետությունները հրատապ ձևով պայքար են մղում ահաբեկչության դեմ` համարելով, որ Թուրքիան Սիրիայում պայքարում է ահաբեկչության դեմ։

«Ուստի, մեզանից անկախ գործոններով պայմանավորված իրար հակադրվելը իսկապես նպատակահարմար չենք համարում։ Եղբայրները երբեմն զոհողությունների էլ պետք է գնան իրար համար։ Հետևաբար, եթե խնդիրն այս տեսանկյունից դիտենք, ապա վստահաբար շատ ավելի դյուրին կլինի ամեն ինչ, ու մենք իզուր իրար չենք հակադրվիր։

Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Թուրքական պետության առաջ քաշած սահմանափակման արդյունքում թեկնածություն առաջադրելու հնարավորություն տրվեց միայն Պոլսի աթոռին ենթակա 3 եպիսկոպոսներին:

Մելքոնյան. «Շարունակվում է թուրքական իշխանության «դաբրոների» ոճին հավատարիմ մնալը»

 

Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը հրաժարվեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին թեկնածու առաջադրվելուց։ Արդյունքում ընտրությունը կանցկացվի 2 թեկնածուի՝  Կրոնական խորհրդի ատենապետ Արամ արք. Աթեշյանի ու պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև:

Լրահոս
0