00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

© Sputnik / Margarita Nekrasovaг. Баку
г. Баку  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ լրագրողներն Ադրբեջանում այցելել են Գանձակ ու Ղուբա, իսկ Բաքվում եղել հայկական եկեղեցում։ Նրանք նաև շփվել են հասարակ ադրբեջանցիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջան այցելած «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը կարծում է, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը Հայաստան և Ադրբեջան աննախադեպ էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ամփոփելով այցը, լրագրողը որոշ մանրամասներ պատմեց։

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխայցելություն. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Փոխայցերի արդյունավետությունը կարող է նվազել Ադրբեջանի կեցվածքի պատճառով»

«Առաջին անգամ էր, որ երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությամբ  նման այց էր կազմակերպվում, բնականաբար, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։ Սա աննախադեպ էր նաև նրանով, որ Արցախի ներկայացուցիչն այցելեց Ադրբեջան` հենց որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Ադրբեջանի լրագրողներն այցելել էին Արցախ»,–ասաց Երկանյանը։

Նրա խոսքով` Արցախ այցի ծրագիրը մշակել էր Արցախի ԱԳՆ–ն։

«Եղան մի քանի դեպքեր, երբ ուղիղ շփվելու հնարավորություն ունեցանք տեղի հասարակ մարդկանց հետ։ Օրինակ` երբ խանութի աշխատողն իմացավ, որ հայ ենք, դա շոկ էր իր համար, բայց բացասական վերաբերմունք ցույց չտվեց»,–պատմեց նա։

«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը

Երկանյանի խոսքով` անգամ երբ արմատական դիրքորոշում ունեցող «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ ներկայացուցիչների հետ են հանդիպել ու սպասել կոշտ դիրքորոշման մի շարք հարցերում, հակառակն են տեսել` կառուցողական են տրամադրված եղել։ Մյուս կողմից, այս ամենը, ըստ նրա, համապատասխան կառույցների ցուցումների հետևանք էին։

Արցախի սահմանին կրակոցների թիվն էականորեն նվազել է

Լրագրողը հայտնեց նաև, որ Ադրբեջան այցի ժամանակ տարբեր հանդիպումներ են եղել. կան հանդիպումներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Հայ լրագրողները եղել են Գանձակում ու Ղուբայում։ Նրանք Բաքվում գտնվող հայկական եկեղեցի են այցելել, այսինքն` եկեղեցու շենք, քանի որ այն այժմ գրադարանի պահոց է։

Зашедший в армянскую церковь азербайджанский блогер - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել հայ համայնքի հետ հանդիպմանը. Կարապետյանի մեկնաբանությունը

Անդրադառնալով Ադրբեջանում իրենց անվտանգության ապահովմանը` Երկանյանը նշեց, որ այն շատ բարձր մակարդակով էր կազմակերպված. Ադրբեջանի  նախագահի անվտանգության ծառայությունն է դրանով զբաղվել. հայ լրագրողներին 12-ից մինչև 30 թիկնապահ են ուղեկցել։ Մեկնաբանը վստահեցրեց` այցի ընթացքում անվտանգության առումով որևէ խնդիր չի առաջացել։

Սա, ի դեպ, Երկանյանի` Ադրբեջան առաջին այցը չէր. նա 1995–ին և 2001–ին եղել է այդ երկրում։ Վերջինս պատմեց, որ իր տատիկը Բաքվում է ծնվել, իսկ տատի եղբայրը 1990-ի հունվարին սպանվել է, և մինչ օրս չգիտեն` նա գերեզման ունի՞, թե՞ ոչ։ Երկանյանի տատի եղբայրն Ադրբեջանում հայտնի մարդ է եղել` մշակույթի գործիչ ու, այդ մասին իմանալով, Երկանյանի ադրբեջանցի գործընկերները խոստացել են` կփորձեն ինչ-որ տեղեկություն հայթայթել։ 

«Ամփոփելով այցը` կուզեմ ասել, որ դրա նպատակը վստահության կամուրջների ստեղծմանը նպաստելն էր։ Ճիշտ է, տարբեր բան է երկու պետությունների համար խաղաղությունը` մեզ համար խաղաղությունը պատերազմի բացակայությունն է, իսկ իրենց համար` հայկական ուժերի` Արցախից դուրս գալը։ Սակայն եթե երկկողմանի այցերը կնպաստեն, որ սահմանին քիչ մարդիկ զոհվեն, ուրեմն` այս պրոցեսը շարունակական լինելու միտում կունենա»,–ասաց նա։

Մարտիրոսյան. «Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ` Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ լրագրողների փոխադարձ այցերի ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Լրահոս
0