00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տասը կանոն Գարիկ Մարտիրոսյանից

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցФестиваль команд КВН Сочи - 2011
Фестиваль команд КВН Сочи - 2011 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, հայտնի պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, դերասան և սցենարիստ Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 42 տարեկան

Comedy Club-ի հիմնադիրներից մեկի ծննդյան օրվա կապակցությամբ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունը հավաքել է Գարիկ Մարտիրոսյանի ամենահետաքրքիր մեջբերումները, որոնք նա ասել է թերթի, ինչպես նաև «Տելեպրոգրամա» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

1. Ընդհանրապես ես այնքան էլ չեմ սիրում տոներ նշել: Եվ դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեմ: Քանի որ ինձ համար յուրաքանչյուր օրը ծննդյան տոն է: Ամբողջ կյանքում: Էլ ինչու՞ մարդկանց կանչել:

2. Ես գրանցված չեմ սոցիալական ցանցերում: Ինձ դա պետք չէ: Բոլոր այդ կայքերը նրա համար են, որպեսզի մարդ ինչ-որ կերպ շփվի, լսի ուրիշի կարծիքն ու սեփական մտքերն արտահայտի: Նախ` ես դրա համար ունեմ ՏՆՏ հեռուստաալիքը, որտեղ ես մշտապես ելույթ եմ ունենում: Երկրորդ` ես մարդկանց հետ շփվելու, մտքերս կիսելու և նրանց լուսանկարները դիտելու առանձնահատուկ ցանկություն չունեմ:

3. Ինչպես միշտ, որևէ նոր բան անելու ցանկություն ունեմ, ուզում եմ քայլել ժամանակին համընթաց: Չեմ ուզում հին դերասան ու երգիծաբան լինել, ով կորցրել է կապը կյանքի հետ: Երբ երգիծաբանը սուր կատակներ չի անում, նա սկսում է կատակել տափակ թեմաներով, սուր անկյունները շրջանցել: Իսկ դա արդեն հումոր չէ: Դրա համար էլ գոյություն ունեն կեղծ հումորային ծրագրեր, որտեղ ելույթ են ունենում կեղծ երգիծաբաններ, ովքեր ծռմռվում են, անհեթեթ բաներ են անում, որպեսզի որևէ ծիծաղելի բան ստացվի:

4. Ես էլ մարդ եմ` սովորական հեռուստադիտող: Երբեմն ալիքներն եմ փոխում, տեսնում տարբեր հումորային ծրագրեր: Դրանց մեծ մասը սարսափելի է: Ես սա ասում եմ ոչ որպես երգիծաբան, ով նախանձում է իր գործընկերներին (քանի որ նրանցից շատերին` 99.9 տոկոսին անձամբ ճանաչում եմ): Ասում եմ սա որպես հասարակ հեռուստադիտող: Ոչինչ չասող, սարսափելի ծրագրերը շատ են:

5. Երբ մարդ ընտանիք է կազմում և երեխա ունենում, նա դառնում է ավելի փափուկ, ամեն ինչին հոր աչքերով է նայում: Դա շատ վտանգավոր է երգիծաբանի համար, քանի որ նրա գլխավոր խնդիրն է միշտ պատրաստ լինել հարձակման, մի քիչ ցինիկ լինել և ոչ մի դեպքում ուժերը չթուլացնել: Իսկ ընտանիքն ու երեխաները թուլացնում են երգիծաբաններին հենց հումորի տեսանկյունից, արտիստներն ավելի զգացմունքային են դառնում, քնարական ու ռոմանտիկ:

6. Մեզ անդադար ասում են. «Դուք հայհոյանքներ եք օգտագործում ձեր ելույթներում»: Ես միշտ պատասխանում եմ այսպես. «Եթե նկարիչը մերկ բնորդուհի է նկարում, նա չի կարող նրան մուշտակով պատկերել: Պարզ է, որ որևէ սյուրռեալիստ կարող է մերկ կնոջ փոխարեն երկնաքեր կամ նավ նկարել: Սակայն ես խոսում եմ ռեալիզմի ժանրի մասին»:

7. Իմ գործում ինձ ոչ ոք չի օգնել: Չկային Միխալկովի կամ Կանչալովսկու հետ ծանոթ բարեկամներ, ծանոթներ, ովքեր ինձ կբերեին հեռուստատեսություն: Ոչ ոք հատուկ ինձ առաջ չի տարել, իմ առաջխաղացման համար գումար չի ներդրել, որևէ մեկին չի զանգել: Ես ծնվել եմ հասարակ խորհրդային ընտանիքում և կարծում եմ, որ եթե մարդ իսկապես ինչ-որ բանի հակում ու տաղանդ ունի, դա անպայման կդրսևորվի: Այդ իսկ պատճառով ես իմ երեխաների հետ կապված ծրագրեր չեմ կազմում ու ժամանակից առաջ չեմ ընկնում: Յուրաքանչյուր ծնող իր երեխային հանճար է համարում ու հենց սկզբից ֆանտազիաներով ապրում: Իսկ ես երեխաներիս միանգամայն այլ կերպ եմ վերաբերվում:

8. Իմ կինը, իհարկե, շատ է հետևում երեխաներին, որպեսզի նրանք կատարեն իրենց տնային աշխատանքները, ժամանակին քնեն, ատամները լվանան, գիմնաստիկա անեն: Քանի որ ես տանն ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, ես չեմ կարող տանը եղած 2-3 ժամը տրամադրել երեխաների վրա բարկանալուն: Այդպես հայրիկն իր հեղինակությունն ամբողջովին կկորցնի:

9. Ես հայկական ուտեստներ չեմ կարողանում պատրաստել: Ոչ թե նրա համար, որ դրանք բարդ են: Կան նաև հեշտ պատրաստվող ուտելիքներ: Ասենք, օրինակ, բաստուրմայով կամ լոլիկով ձվածեղը: Բայց ինձ մոտ նույնիսկ դա չի ստացվում. դա իմ մանկության միանգամայն տրամաբանական շարունակությունն է, քանի որ մայրս ու տատիկներս այնքան համեղ էին պատրաստում, որ իմ մտքով անգամ չի անցել որևէ բան պատրաստել: Նույնը կարելի է ասել նաև կնոջս մասին: Նա նույնպես շատ համեղ է պատրաստում, այդ թվում` հայկական ուտեստներ: Այդ իսկ պատճառով ես կերակուր պատրաստելու մասին ընդհանրապես չեմ մտածում:

10. Մեզ լրագրողներն այնքան էլ ուշադիր չեն հետևում: Ես ոչ Վիկտորյա Բեքհեմն եմ, ոչ էլ Խավիեր Բարդեմը, ես հանգիստ կյանք եմ վարում: Մեզ որևէ մեկը չի խանգարում:

 

 

Լրահոս
0