00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Պողոսյանի ոտքին օղակ են անցկացրել. որտե՞ղ է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատախազության նախկին աշխատակիցը Միհրան Պողոսյանի հետ տեղի ունեցածն «ամենաթողություն» է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգայի ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը տնային կալանքն անցկացնում է վարձակալած բնակարանում։ Այս մասին հայտնում է կարելիական «Ստոլիցա» պարբերականը։

Մայիսի 29–ին Sputnik Արմենիան հայտնել էր, որ Պողոսյանի խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով։

Պարբերականը հիշեցնում է, որ Պողոսյանը ձերբակալվել էր Կարելիայի Հանրապետության մայրաքաղաքում` ծանոթներից մեկի բնակարանում։ Բայց արդեն ապրիլի 23–ին Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը 40 օրով կալանավորել էր նրան և Պողոսյանին տեղափոխել № 9 ուղղիչ գաղութ։

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը պարտավոր է լռություն պահպանել Միհրան Պողոսյանի հարցով

Ժամկետը լրանալուց առաջ դատախազությունը միջնորդագիր էր ուղարկել քաղաքային դատարան` Պողոսյանի կալանքը կես տարով երկարացնելու խնդրանքով։ Իսկ նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին տնային կալանքի մասին միջնորդագիր էր ներկայացրել։ Արդյունքում մայիսի 24–ին դատավոր Անատուն Լյովկինը Պողոսյանի համար կես տարվա տնային կալանք է սահմանել։

Սակայն քաղաքային դատախազությունը, ըստ գերատեսչության աղբյուրի, կտրականապես չի համաձայնվել նման որոշման հետ` համարելով, որ դա անհիմն է։

«Մարդը հետախուզման մեջ է, իսկ դատարանը, չգիտես ինչու, նրան տնային կալանքի է ուղարկում», – ասել է դատախազության ներկայացուցիչը պարբերականի հետ զրույցում։

Այնուամենայնիվ, մայիսի 28–ին, կատարելով դատարանի որոշումը` Պողոսյանին ազատել են կալանքից, հիմա նա ապրում է Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, ոտքին` էլեկտրոնային օղակ։

Мигран Погосян на мероприятиях столетия Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրել–չտրամադրելը ՌԴ սուվերեն իրավունքն է. նախարար

Միաժամանակ Պողոսյանի տնային կալանքի մասին որոշումը դեռ օրինական ուժ չի ստացել, և եթե Կարելիայի գերագույն դատարանը չեղարկի այն, ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավարը ստիպված կլինի վերադառնալ մեկուսարան։

«Հանցագործության մեջ մեղադրվող օտար քաղաքացիների` Ռուսաստանից արտահանձնելու հարցերով զբաղվում է գլխավոր դատախազությունը, բոլոր այդ գործերը մշտապես հսկողության տակ են պահվում։ Իր քաղաքացիների արտահանձնման մասին խնդրող պետության հարցումով, որպես կանոն, այդ մարդկանց սկզբում կալանավորում են երեք ամսով, իսկ եթե պետք է` մինչև կես տարի ժամկետով։ Կարելիայի դատարանները (այդ թվում` Պետրոզավոդսկի դատարանը), նման դեպքերում միշտ կալանավորել է, ասենք, Միջին Ասիայի, Մոլդովայի, Բելառուսի և այլ պետությունների քաղաքացիներն։ Բայց նրանց հանդեպ տնային կալանք չի կիրառվել», – պարբերականի հետ զրույցում ասել է դեռ վերջերս դատախազությունում ղեկավար դեր ունեցող աշխատակիցը։

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միհրան Պողոսյանին ՀՀ տեղափոխելու համար փաստաթղթերը ներկայացվել են ՌԴ իրավապահներին

Այդ պատճառով նա ասել է, որ Միհրան Պողոսյանի հետ կատարվածն «աննախադեպ է ու ամենաթողություն»։

Միհրան Պողոսյանի փաստաբան Յամչիտսկին այս պահին հրաժարվել է մեկնաբանություններ տալ։

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։

Լրահոս
0