ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հանրահայտ հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին 2018 թվականին 130 միլիոն ռուբլի է վաստակել (մոտ երկու միլիոն դոլար)։ Այս մասին նշված է «Ռոստեխ» ընկերության աշխատակիցների եկամուտների մասին հաշվետվության մեջ։ Այդ ընկերությունում աշխատում է նրա ամուսինը` Վասիլի Բրովկոն։
Ոչ մի մարզասարք. Թինա Կանդելակին ներկայացրել է վարժություններ` կատարյալ կազմվածքի համար
Հատկանշական է, որ Ռուսաստանի ամենահեռանկարային մենեջերներից մեկի (հենց այդպես են ԶԼՄ–ներն անվանում Բրովկոյին. խմբ.) եկամուտը շատ ավելի համեստ է։ Նույն հաշվետվությունից երևում է, որ Թինայի ամուսինը նախորդ տարի ընդամենը 28,7 միլիոն ռուբլի է վաստակել (մոտ 440 հազար դոլար), այսինքն` կնոջից գրեթե հինգ անգամ քիչ։
Դրանից մեկ տարի առաջ Կանդելակին ընդամենը 62 միլիոն ռուբլի էր վաստակել (մոտ մեկ միլիոն դոլար), իսկ նրա ամուսինը` Բրովկոն` 18,6 միլիոն ռուբլի։
Ինչ վերաբերում է ընտանիքի ունեցվածքին, ապա ոչ մի փոփոխություն չի եղել։
«Գիտե՞ք` մամես հայ է». Թինա Կանդելակին Դավոսում «նետվել» է Փաշինյանի վրա. տեսանյութ
Բրովկոյի անունով գրանցված են Bentley GT Continental և Audi A5 Cabriolet մեքենաներն ու 68 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը։ Իսկ Թինան 341,8 քառակուսի մետր մակերեսով բնակարան ունի։
Նշենք, որ Բրովկո–Կանդելակի ընտանիքի եկամուտն արդեն վաղուց հանգիստ չի տալիս հանրությանը։ Դեկտեմբերին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Կանդելակին Մոսկվայում 100 միլիոն ռուբլի արժեք ունեցող բնակարան է գրանցել որդու անունով։
Կանդելակին մեկնաբանել է լուրերն ու ասել, որ կարող է իրեն շքեղ իրեր ու թանկ բնակարաններ թույլ տալ, քանի որ «արդեն երեսուն տարի է` հեռուստատեսությունում է աշխատում»։
Բրովկոն Կանդելակիի երկրորդ ամուսինն է։ Նրանք ամուսնացել են 2016 թվականին, բայց արդեն գրեթե տասը տարի է` միասին է։ Բրովկոն տասը տարով փոքր է Կանդելակիից։