00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք սատարում ենք Հայաստանի դիրքորոշումը. Զախարովան` Փաշինյանի Լեհաստան չմեկնելու մասին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցМария Захарова во время еженедельного брифинга (15 марта 2019). Москвa
Мария Захарова во время еженедельного брифинга (15 марта 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեհաստանում Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ կազմակերպած միջոցառումներին հանրապետության պատվիրակության չմասնակցելու մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիարժեք աջակցություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ սեպտեմբերի 1-ին Լեհաստանում կազմակերպած հիշատակի միջոցառումներին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու դիրքորոշմանը։

Մոսկվան հայկական ծագում ունեցող ռուսաստանցիների վերաբերյալ դեռ պատասխան չի ստացել Բաքվից

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմի թեման շատ զգայուն է հանրապետության համար։  Նա հիշեցրել էր, որ Հայաստանը, այդ ժամանակ ԽՍՀՄ մաս կազմելով, մեծ ներդրում է ունեցել ընդհանուր հաղթանակի գործում։ Փաշինյանին չէին հրավիրել մասնակցելու Լեհաստանում Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ կազմակերպած հանդիսավոր միջոցառումներին, սակայն նրա ներկայությունը սպասվում էր Կրինիցայում անցկացվող տնտեսական ֆորումին։ Բայց ՀՀ վարչապետը հրաժարվել էր մասնակցել կոնֆերանսին։

Мария Захарова - Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան խիստ սաստեց ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար

«Ես տեսել եմ ՀՀ արտգործնախարարի այդ հայտարարությունը և սատարում եմ նրան։ Եվ բոլոր մեր գործընկերներն են աջակցում այդ հայտարարությանը»,– հայտարարեց Զախարովան այսօր` իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ։

Նրա խոսքով` բազմիցս ընդգծվել է, որ այդ հաղթանակը չի կարելի բաժանել ոչ ներկայիս անկախ երկրների միջև, որոնք նախկինում Խորհրդային Միության կազմում էին, ոչ էլ Համաշխարհային երկրորդ պատերազմի դաշնակիցների։  Ընդ որում, նա նշեց, որ Ուկրաինան այդ հարցի վերաբերյալ չեզոք դիրք է զբաղեցնում, ավելացնելով` դա կարելի է բացատրել, հաշվի առնելով, թե ինչ գործընթացներ են այնտեղ հիմա տեղի ունենում։

ՌԴ ԱԳՆ–ն չի հայտարարում Մնացականյանի և Մամեդյարովի հետ Լավրովի հնարավոր հանդիպման մասին

«Սակայն, եթե խոսենք երկրների մասին, որոնք մտնում են ԱՊՀ կազմի մեջ, ապա ինձ թվում է, որ նրանք լիովին համակարծիք են հաղթանակը կիսելու անհնարինության և անթույլատրելիության, ինչպես նաև պատմությունը վերաշարադրելու գաղափարի շուրջ։ Շատ հաճելի է և կարևոր, որ դա միայն հայտարարություններին չի վերաբերում, այլև այդ երկրներում իրականացվող կոնկրետ քաղաքականությանը` դա և՛ հուշարձանների մասին հոգ տանելն է, և՛ վետերանների կազմակերպություններին աջակցելը, և՛ կլոր սեղանների, կոնֆերանսների անցկացումն ու գրքերի հրատարակումը», – նշել է Զախարովան։

«Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուս պատգամավորների Բաքու այցի կազմակերպիչը չէ». Զախարովա

Հիշեցնենք, որ Լեհաստանում միջոցառումների կազմակերպիչները չէին հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ի նշան համերաշխության` ՌԴ առաջնորդի հետ այնտեղ հրաժարվեց մեկնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լրահոս
0