00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցНефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края
Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակցությունների արդյունքները Ռուսաստանի համար կարելի է միանշանակ դրական գնահատել։ Դաշինքի որոշումը` օրական ևս 500 հազար բարելով կրճատել արդյունահանումը, անակնկալ էր բազմաթիվ վերլուծաբանների համար, սակայն այն տրամաբանական էր։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վիեննայում ՕՊԵԿ+ ձևաչափով «նավթային դաշինքի» հանդիպումից առաջ «Ռուսաստանում ամեն ինչ վատ է և ավելի վատ է լինելու» թեորիայի կողմնակիցները որոշակի հույսեր ունեին։ Դրանք կապված էին այն բանի հետ, որ ներքաղաքական, աշխարհաքաղաքական և ֆինանսական կոնյուկտուրայի փոփոխությունները Պարսից ծոցի երկրներում ու նախևառաջ Սաուդյան Արաբիայում, անհնարին կդարձնեն դաշինքի հետագա ազդեցությունը նավթի շուկայի վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Улица Новый Арбат в Москве. - Sputnik Արմենիա
Պատժամիջոցներից մինչև նավթի համաշխարհային գներ. ինչ է սպասում Ռուսաստանի գործընկերներին

Այդ հույսերի վերաբերյալ, որպես փաստարկ, մի քանի գործոն էին բերում։ Դրանցից մի քանիսին արևմտյան ընդդիմախոսները մատնանշում էին բացահայտ, իսկ մյուսներին` հետնաբեմում։ Նախ` արևմտյան ԶԼՄ–ները, որոնց բազմաթիվ ֆինանսական վերլուծաբաններ են միացել, սկսեցին ակտիվորեն առաջ տանել այն թեզը, որի համաձայն` Saudi Aramco  սաուդյան պետական նավթային ընկերության բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխումից հետո Էր–Ռիյադի մոտ իբրև թե պետք է լուրջ խթան հայտնվի դավաճանելու ՕՊԵԿ+ դաշինքի իր գործընկերներին, այդ թվում` Ռուսաստանին։  Զուտ այն նպատակով, որպեսզի ընդլայնի սեփական նավթարդյունահանումը, ապահովի ընկերության բաժնետոմսերի արժեքի աճ և, հետևաբար, բարձրացնի նրա շուկայական կապիտալիզացիան։

Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը

Երկրորդ հույսը կապված էր դիվանագիտական պառակտումների, սկանդալների և ՕՊԵԿ+–ի գործունեության դժվարությունների հետ։ Սաուդյան Արաբիայում փոխվել էր նավթի և Ռուսաստանի հետ բանակցությունների համար պատասխանատու նախարարը, իսկ Ռուսաստանի գործընկեր երկրներում յուրաքանչյուր քաղաքական փոփոխությունը Արևմուտքում փորձագիտական և լրագրողական հանրության որոշակի մասի մոտ միշտ հույս է ծնում, թե վերջապես նոր ղեկավարները կտեսնեն, որ Ռուսաստանի հետ ընկերություն անել և համագործակցել պետք չէ։ Գործնականում  սովորաբար հակառակն է ստացվում, ինչը խիստ զարմացնում և հիասթափեցնում է  նրանց, ովքեր սովոր են ապրել «տեղակատվական փուչիկի մեջ», որում Ռուսաստանը «զոհվում է», նրա տնտեսությունը «քայքայված է», իսկ ինքը «դիվանագիտական մեկուսացման մեջ է»։

Асад на машине проехал по освобожденным районaм Восточной Гуты - Sputnik Արմենիա
«ԱՄՆ–ն թալանում է Սիրիայի նավթի հանքատեղերը». Ասադը` պատերազմի պատճառների մասին

Ստացվում է, որ բանակցությունների արդյունքները Ռուսաստանի համար կարելի է միանշանակ դրական գնահատել։ Դաշինքի որոշումը` օրական ևս 500 հազար բարելով կրճատել արդյունահանումը, անակնկալ էր բազմաթիվ վերլուծաբանների համար, սակայն այն տրամաբանական էր. 2020 թվականին պետք է պահպանել գների մակարդակը նավթի համար ավանդաբար բարդ առաջին եռամսյակում։

Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ թվից (ՕՊԵԿ+–ի կրճատում,–հեղ.) արդյունահանման լրացուցիչ կրճատումը «...» 70 հազար բարել կկազմի, այսինքն` մեր քվոտան 300 հազար բարել կկազմի (օրական) առաջին եռամսյակի համար»,–լրագրողներին ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

Ամփոփենք։ Հավանական է, որ գալիք տարում սաուդյան և ռուսաստանյան էներգետիկայի նախարարները, որոնք դեռ բազմիցս կհանդիպեն Վիեննայում ՕՊԵԿ+-ի գլխամասում, լայն ժպտալու լրացուցիչ առիթներ կունենան։ Իսկ ռուս–սաուդյան համագործակցության չարակամները` տխրության և ափսոսանքի նոր առիթներ։

Լրահոս
0