00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքական հոսքի» մեկնարկը. ինչպես Մոսկվան հարթեց Անկարայի հետ տարաձայնությունները

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցПрезиденты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на совместной пресс-конференции (1 декабря 2014). Анкара
Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на совместной пресс-конференции (1 декабря 2014). Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները Սերբիայի նախագահի և Բուլղարիայի վարչապետի ներկայությամբ գործարկել են «Թուրքական հոսք» գազատարը։

Հաշվի առնելով օրվա այլ իրադարձությունները (Թեհրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծելը և Իրանում ուկրաինական օդանավի կործանվելը), ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ընդհանուր միջազգային լարվածությունը` միջոցառումը կարող էր կորչել տեղեկատվական օրակարգում` հենց իր ծրագրված առօրեականության պատճառով։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

Մի քանի ամիս առաջ «Թուրքական հոսքի» գործարկմանը նվիրված վերլուծությունների լեյտմոտիվն ակնհայտ էր և պարզ. Ռուսաստանը կրկին կարողացավ։ Չնայած բոլոր դժվարություններին և ընդդիմադիրների` հետևողականորեն հարուցած խոչընդոտներին` Ռուսաստանը հերթական անգամ հասավ իր առջև դրված և շատերին անիրագործելի թվացող նպատակին։

Միայն թե ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո այդ միտքը զգալիորեն կորցրել է արդիականությունը և առաջին պլան է մղվել այլ գաղափար. Ռուսաստանը` որպես կարգուկանոնի, կայունության և անվտանգության պատվար` ցնցումներից ալեկոծված աշխարհում։

Ռուսաստանը տարիներ շարունակ Արևմուտքի կողմից ներկայացվել է որպես չարագործ, որը հետևողականորեն և գիտակցաբար խաթարել է համաշխարհային համակարգը, որպես մերժված երկիր, որը մարտահրավեր է նետում ստեղծված կարգին։

Այս մեղադրանքում կրկնակի որոգայթ է գործել։ Մի կողմից պնդել են, որ առկա համակարգը բոլոր հնարավոր համակարգերից լավագույնն է, քանի որ այն գլխավորում է ճաճանչափայլ արևմտյան աշխարհը, որը մարմնավորում է ժողովրդավրությունը, քաղաքացիների իրավունքները և ազատությունները։ Մյուս կողմից` ենթադրվել է, որ համակարգում առկա թերությունները և արատներն ավելի լավ են, քան Մոսկվայի առաջարկած քաոսը, և այս փաստարկը շատ ազդեցիկ էր շատերի համար։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները

2010–ական թվականների կեսերին մոլորակի մեծ մասը կորցրեց վարդագույն ակնոցը Արևմուտքի կառուցած համաշխարհային կարգի վերաբերյալ։ Այդ ժամանակ ճգնաժամային և դեգրադացիոն գործընթացներն ակնհայտ են դարձել բոլորի համար, իսկ համապատասխան երկրների իշխանությունների արձագանքը կրել է «ծակերը» շուտափույթ կերպով փակելու բնույթ, ինչպես դա եղել է, օրինակ, 2015թ.–ին եվրոպական միգրացիոն ճգնաժամի դեպքում։ Բայց, ընդհանուր առմամբ, «ավելի լավ է վատ կարգ, քան դրա բացակայություն» մոտեցումը լիովին արդարացի է, այնպես որ` Ռուսաստանի գործողությունները բացասական զգացմունքներ են առաջացրել շատ ուժերի մոտ, ներառյալ` նույնիսկ այն ուժերը, որոնք համակրանք չեն տածել համաշխարհային վերնախավի նկատմամբ։

Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

Համաշխարհային ասպարեզում աճում է լարվածությունը գրեթե բոլոր ուղղություններով, հակասություններ են ծագում նույնիսկ մերձավոր գործընկերների միջև։ Մերձավոր Արևելքում մոլեգնում է լարվածության նոր փուլ, որպիսին վաղուց չի եղել։ Ընդ որում, պայթյունավտանգ հանգույցում ներքաշված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները։ Գերմանիան, Սլովակիան, Խորվաթիան դուրս են բերում իրենց զինվորականներին Իրաքից. «շառից», փորձանքից հեռու։

Այդ ֆոնին Վլադիմիր Պուտինը մեկնել է Ստամբուլ` «Թուրքական հոսքի» բացմանը, ինչպես և ծրագրված էր եղել մի քանի ամիս առաջ։ Իրավիճակում, երբ աշխարհը տակնուվրա է լինում, Ռուսաստանը ցույց է տալիս պլանային աշխատանքի օրինակ, որին չեն կարող խանգարել արտաքին փոթորիկները։ Ընդ որում, նրա ազդեցությունը բավական մեծ է, որպեսզի նրա կողքին ավելի հանգիստ և հավասարակշիռ դիրքորոշում զբաղեցնեն երկրները, որոնք այլ հանգամանքներում հակված են կտրուկ հայտարարությունների և քայլերի։

ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից» - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»

Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

Խոսքը նաև Թուրքիայի մասին է, որը պարբերաբար իրեն թույլ է տալիս բարձրագոչ նեղացած հայտարարություններ Մոսկվայի հետ առկա տարաձայնությունների մասին (վերջին մեկնաբանությունները վերաբերել են Լիբիային), բայց ընդհանուր առմամբ, գործում է ստեղծված համագործակցության շրջանակում։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների օրինակն ավելի քան ակնառու է, քանի որ երկրները պատմականորեն համարվել են «բնական աշխարհաքաղաքական հակառակորդներ», որոնց միջև տարաձայնություններն ուղղակի անհնար էր հարթել։ Սակայն դա հաջողվել է Մոսկվային։

Եվ պատահական չէ, որ «Թուրքական հոսքի» բացման արարողության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ երկու պետությունները «ցուցադրում են փոխգործակցության և համագործակցության օրինակ` հանուն մեր ժողովուրդների, Եվրոպայի և ամբողջ աշխարհի ժողովուրդների»։ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում շատ են մայրաքաղաքները, որտեղ ՌԴ նախագահի խոսքերը կընկալվեն որպես իրենց ուղղված ուղերձ` նույնանման առաջարկով։

«Ռուսաստանը Ֆրանսիայի տարածքից գրոհել է ամբողջ Եվրոպան». իսկ ինչ է կատարվում իրականում

Իսկ տեղի ունեցող տագնապալի իրադարձությունները կարող են շատերին դրդել դրա ընդունմանը. ի վերջո, վերջին տարիներին Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ նա պատասխանում է իր խոսքերի համար նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։

«Թուրքական հոսքի» բացումը դրա հերթական ապացույցն է։

Լրահոս
0